Թվային տեխնոլոգիաներն արագորեն ներմուծվում են նորաձեւության եւ գեղեցկության արդյունաբերություն: Մարտի 31-ին ավարտված Metaverse Նորաձեության շաբաթին այժմ կհաջորդի մետավերսի անվանացանկին ավելացած եւս մեկ միջոցառում՝ Metaverse Գեղեցկության շաբաթը: Հունիսի 12-ից 16-ը տեղի կունենա պատմության մեջ առաջին իրադարձությունը Decentraland, Roblox եւ Spatial սոցիալական հարթակներում: Cult LDN կրեատիվ գործակալությունը կազմակերպում է շաբաթ, որին կմասնակցեն ռիտեյլերներ, հայտնի եւ առանձնահատուկ գեղեցկության ապրանքանիշեր։ Այս մասին հայտնում է Glossy-ն։
«Metaverse Fashion Week-ի հաջողությունը կապված էր գեյմիֆիկացիայի հետ: Միեւնույն ժամանակ, մենք [առաջնահերթություն ենք տալիս] փորձին, քան իրական խանութների բառացի կրկնօրինակներին, որոնք այնքան էլ հաջող չէին [Metaverse Fashion Week-ի համար]», - ասել է Cult LDN-ի գործադիր տնօրեն եւ Metaverse Beauty Week-ի համահիմնադիր Բրիդի Լիփսքոմբը:
MBW-ն կանցկացնի մրցույթներ ֆիզիկական եւ թվային մրցանակներով: Կառաջարկվեն նաեւ խաղային ավատարների համար NFT-ներ՝ ներառյալ մազերի ու գեղեցկության առանձնահատկությունները, ինչպես նաեւ էմոցիաները: Բացի այդ, կլինեն ավելի ավանդական գեղեցկությունն ընդլայնող իրեր, ինչպիսիք են նմուշները եւ նվերները:
Cult LDN-ը հայտարարում է, որ MBW-ի կազմակերպման հիմնական սկզբունքը փոխգործունակությունն է. բազմաթիվ հարթակների համատեղ աշխատանքի հնարավորությունը, որը թույլ է տալիս ապրանքանիշերին եւ օգտատերերին մուտք գործել նույն իրադարձությունը:
Թեեւ MBW-ի դետալների մեծ մասը դեռ գաղտնիք է պահվում, բայց կազմակերպիչները կիսվել են, որ իրենք փորձարկում են տարբեր միջոցառումների ձեւաչափեր, քանզի ներգրավված տեխնոլոգիան արագորեն զարգանում է: «Մենք կարող ենք շարժվել միայն այնքան արագ, որքան թույլ է տալիս շրջակա միջավայրը, այդ իսկ պատճառով շատ կոնցեպտուալ գաղափարներ տեխնիկապես դեռեւ հնարավոր չեն», - ասել է Քեթ Թերները՝ Cult LDN-ի կոմերցիոն տնօրեն եւ Metaverse Beauty Week-ի համահիմնադիրը: «Մենք սերտորեն համագործակցում ենք Decentraland-ի, Spatial-ի եւ Roblox-ի հետ՝ հունիսին իրենց արագ զարգացող տեխնոլոգիաների գագաթնակետին հասնելու համար»։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
22:21, 6 դեկտեմբերի
Եվա Զոհրաբյանի «գրադարանային վայբն» ու թրենդային կերպարը (ֆոտո)20:56, 6 դեկտեմբերի
Գոյ թատրոնում բեմադրվեց «Երբ սերը կա» ներկայացում պոեզիան20:28, 6 դեկտեմբերի
Քրիստինա Հովհաննիսյանի ամանորյա ֆոտոշարքը19:48, 6 դեկտեմբերի
Wine Story․ Ծանոթություն Jraghatspanyan Winery-ի գինիներին17:23, 6 դեկտեմբերի
Թեյլոր Սվիֆթը Time ամսագրի կողմից ճանաչվել է «Տարվա մարդ»17:19, 6 դեկտեմբերի
«Գահերի խաղը» սերիալի նախնական տարբերակում Դեյներիսին մարմնավորած դերասանուհին գոհ է, որ, ի վերջո, չի ստանձնել այդ դերը16:05, 6 դեկտեմբերի
«Նա Ալլա Բորիսովնան չէ». պրոդյուսերը բացահայտել է Օրբակայտեի` Ռուսաստան վերադառնալու պատճառը15:21, 6 դեկտեմբերի
Տոնածառը զարդարում ենք Բարբիի ոճով14:06, 6 դեկտեմբերի
Կատյա Լելը 15 տարվա ամուսնությունից հետո գաղտնի բաժանվել է ամուսնուց13:24, 6 դեկտեմբերի
Լուսինե Թովմասյանի «լանչը՝ Մալիբուում» (ֆոտո)12:03, 6 դեկտեմբերի
Օփրա Ուինֆրիի սլացիկ կազմվածքի գաղտնիքը11:15, 6 դեկտեմբերի
Վահան Գրիգորյանի «Ցեխը» ֆիլմը AGBU-ի «Armenians in Film» Նյու Յորքի եւ Լոնդոնի ցուցադրություններում