Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Վիշապի լեգենդը» շքեղ շոուով «Երեւան պարկում» բացվեց ընդարձակ սահադաշտը

Դրուիդների (Գալական)՝ 2014 թվականի հորոսկոպը

09:03, 14 դեկտեմբերի

Դրուիդների (Գալական)՝ 2014 թվականի հորոսկոպը: Հին Գալիայում, Իռլանդիայում եւ Բրիտանիայում նրանք քրմերի բարձրագույն խումբն էին կազմում: Ներկա Մեծ Բրիտանիայի տարածքում բնակվում էին հին կելտերը, ովքեր հավատում էին բնությունը խորհրդանշող աստվածներին: Իրենց քրմերին կելտերը «դրուիդներ» էին անվանում: Դրուիդները իրենց օրացույցը ունեին, որը կախված էր Արեւի դիրքից, իսկ տարին համապատասխանաբար սկսվում էր գարնանային գիշերահավասարից: Դրուիդների հորոսկապը բաղկացած է 21 խորհրդանիշ ծառերից, եւ ծառերից յուրաքնչյուրը համապատասխանում է տարվա տվյալ հատվածին: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Դրուիդների 2014 թվականի հորոսկոպը:

Խնձորենի (դեկտեմբերի 22 – հունվարի 1; հունիսի 25 – հուլիսի 4)

Խնձորենին չափազանց սենտիմենտալ եւ զգացմունքային ծառ է: Սերը նրան հետաքրքրում է ինչպես թեորիապես, այնպես էլ, անշուշտ, գործնական տեսակետից: Հաճախ Խնձորենին որոշում է ամուսնանալ՝ չունենալով զուգընկերոջ հանդեպ մեծ զգացմունքներ: Միեւնույն ժամանակ Խնձորենին պատրաստ չէ ամբողջությամբ հրաժարվել սիրուց եւ զգացմունքներից: Գալիք 2014 թվականը Խնձորենու համար չափազանց բարենպաստ է լինելու: Աստղերի դիրքը չափազանց փայլուն կլինի ընտանեկան հարաբերությունների համար: Բարեհաջող կլուծվեն շինարարության, վերանորոգման եւ անշարժ գույքի ձեռք բերման հետ կապված հարցերը:

Եղեւնի (հունվարի 2 - 11; հուլիսի 5 -14)

Եղեւնին պահանջկոտ է: Նա ցանկանում է շատ բան ստանալ կյանքից, քանի որ գիտակցում է, որ շատ արժանիքներ ունի, եւ սովորաբար այդ իրեն հաջողվում է: Պատահում է նաեւ, երբ Եղեւնին ինքնամոռաց սիրահարվում է, եւ այդ ժանմանակ ողջ աշխարհը տակն ու վրա է լինում: Նրա սերը անսահման է: Նա բացառապես խելացի է, ունի վերլուծելու ունակություն, ձգտում դեպի գիտությունը, սակայն ոչ միշտ է, որ հաջողության է հասնում: Երբեմն Եղեւնին աշխատում է այն ոլորտներում, որոնք բացարձակապես ոչ մի կապ չունեն իր մսանագիտության եւ ունակությունների հետ: 2014 թվականին Եղեւնու կյանքում մեծ փոփոխություններ են սպասվում: Կյանքի սովորական շրջադարձը գալիք տարվա ընթացքում նրանց համար չէ, եւ նրանք կարող են իրենք փոփոխել իրենց ճակատագիրը: Տարին բարենպաստ կլինի ուսման կամ էլ որակավորումը բարձրացնելու համար:

Ծփի (հունվարի 12 -24; հուլիսի 15 – 25)

Ծփին սիրում է ղեկավարել եւ շատ ավելի քիչ՝ հնազանդվել: Նա չափազանց հմուտ է մարդկանց ղեկավարելու տեսակետից: Նրա պահանջները բարձր են, ինչպես եւ սերը, որը նա պարգեւում է: Համբերատա'ր եղեք նրա նկատմամբ.նա դրան արժանի է: Նա կարողանում է չափազանց նվիրված լինել: Խելամիտ է եւ հմուտ ձեռքեր ունի: Աչքի է ընկնում խելամտությամբ, հումորի զգացումով, եւ այդ իրենց հաճախ փրկում է հիասթափության պահերին: Ծփին չափազանց բարեհաջող տարի կունենա լուրջ ֆինանսական հարցերը լուծելու տեսակետից: Գալիք 2014 թվականի ընթացքում Ծփին կարող է առողջության հետ կապված խնդիրներ ունենալ: Այդ տարին չափազանց բարենպաստ է նոր աշխատանք գտնելու համար, թեեւ այն նաեւ նոր որակավորում կպահանջի:


Կիպարիս (հունվարի 25 – փետրվարի 3 ; հուլիսի 26 – օգոստոսի 4)

Կիպարիսը նշանակություն չի տալիս կյանքում ունեցած հաջողությանը, չի վազում փառքի, գումարի հետեւից: Միակ բանը, որի մասին նա երազում է, լինել երջանիկ: Նա խուսափում է այն ամենից, ինչը կարող է իրեն խնդիրների առջեւ կանգնեցնել: Սիրում է ամառային զբոսանք, կենդանիներին եւ որսը: Նրան կարելի է տեսնել ձկնորսությամբ զբաղվելիս: Եւ չնայած դրան նա ամենեւին էլ չի սիրում մենությունը: Կիպարիսը աշխատում է անել այնպես, որպեսզի նա մշտապես գտնվի ընտանիքի գրկում կամ ընկերների հետ: Նա սենտիմենտալ չէ: Ավելի հաճախ լինում է կոպիտ, սակայն մարդկային ջերմությամբ է օժտված, խիստ է, բայց եւ հանգիստ: Հաճելի է հասարակության համար: Նրա ներկայությունը միշտ հանգստացնող ազդեցություն է ունենում: Գալիք՝ 2014 թվականի ընթացքում բարձր կլինի զուգընկերների հետ տարաձայնությունների հավանականությունը, որոնք կարող են ստեղծել անկանխատեսելի հետեւանքներով անլուծելի խնդիրներ: Կիպարիսը պետք է աշխատի խուսափել դատական գործերի հետ առնչվելուց:

Բարդի (փետրվարի 4 – 8; օգոստոսի 5 – 13)

Նա նյութապաշտ չէ, մարդասեր է: Ընդ որում, չափազանց կազմակերպված անձնավորություն է եւ երբեք չի մոռանում ապագայի մասին: Ամուսնական կյանքում դժվարությամբ է երջանկություն վայելում, քանի որ չափազանց զգայուն է եւ անկախ: Ամուսնական վեճերում նրա լավագույն զենքը ժպիտով կամ կատակով համեմված արհամարհանքն է: Եթե նա չի կարողանում այլ կերպ վարվել, կարող է չափազանց բացասաբար վերաբերվել իր զուգընկերոջ նկատմամբ: 2014 թվականին Բարդու կյանքում կարող է իր մասին հիշեցնել հին մասնագիտական խնդիր: Բարդին չպետք է շտապի նոր բիզնես բացել: Հաջողակ լինելու համար նա պետք է շատ պատրաստվի եւ մանրամասնորեն մշակի իր ծրագրերը:

Մայրի (փետրվարի 9 – 18; օգոստոսի 14 – 23)

Մայրին սիրում է ցնցել, հանկարծակիի բերել, լինել ուշադրության կենտրոնում, եւ պատրաստ է ցանկացած զոհերին դրան հասնելու համար: Նա համարում է, որ հենց նա պետք է որոշումներ կայացնի եւ վերջին խոսքը ասի: Փայլուն կերպով լուծում է ցանկացած խնդիրներ: Չի վախենում վտանգից եւ աչքի է ընկնում բարդ իրավիճակներում հայտնվելու ունակությամբ: Բարեբախտաբար, նա բարետես է, սակայն այդ հանգեցնում է անզգույշ քայլերի ինչպես գործնական, այնպես էլ անձնական կյանքում: 2014 թվականին Մայրին պետք է խուսափի ռիսկային իրավիճակներից: Նրան խորհուրդ չի տրվում շփվել այն մարդկանց հետ, ում վարկի մասին իրեն ոչինչ հայտնի չէ: Փոխարենը անհրաժեշտ է ուշադրությունը կենտրոնացնել սեփական առողջության վրա:

Սոճի (փետրվարի 19 – 28; օգոստոսի 24 – սեպտեմբերի 2)

  Նա համարձակ է, անհաջողությունները դիմավորում է բարձր պահած գլխով եւ թույլ չի տալիս, որ այն տապալի իրեն: Իր համարձակության եւ ռիսկի դիմելու շնորհիվ Սոճին միշտ առաջ է շարժվում: Աշխատանքային հարցերում կարողանում է հաջողության հասնել անկախ ընտրած գործունեության տեսակից: 2014 թվականին մեծ հաջողություն է սպասվում պետական գործունեությամբ զբաղվող Սոճիներին՝ ուսուցիչներին, զինվորականներին, պետծառայողներին: Գալիք տարվա ընթացքում Սոճիները պետք է աշխատեն կապեր հաստատել հարուստ եւ ազդեցիկ մարդկանց հետ:

Ուռենի (մարտի 1 – 10; սեպտեմբերի 3 - 12)

Ուռենին չափազանց զգայուն է, սիրում է արեւի ջերմությունը, ջրի մոտ լինել: Նա արձագանքում է հոտին եւ համին: Ինչպես ուրիշ ոչ ոք կարողանում է օգտագործել րոպեական ուրախությունները եւ չի հրաժարվում դրանցից: Պետք չէ վստահել Ուռենու արտաքին համեստությանը: Դրան հակառակ նա գործնական է եւ համարձակ եւ լավ գիտի, թե ինչ է ուզում: Երբեք ոչինչ ոչ ոքի բռնի կերպով չի հրամցնում, քանի որ հարգալից է մարդանց նկատմամբ եւ չի ցանկանում ղեկավարել: Հնարավոր է, որ գալիք տարվա ընթացքում փոքր ինչ լարված մթնոլորտ ստեղծվի Ուռենու տանը: Նա շատ ավելի կասկածամտորեն եւ զայրույթով կարձագանքի հասարակ հարցերին: Միայնակ Ուռենիներին խորհուրդ է տրվում հաճախ գործնական ամփորդությունների մեկնել, քանի որ դրանք կարող են հանգեցնել ռոմանտիկ կրքի:

Լորենի (մարտի 11 – 20; սեպտեմբերի 13 – 23)

Լորենին աննկարագրելի հմայիչ է եւ կարողանում է օգտվել դրանից: Կարող է ցանկացածի մոտ գլխապտույտ առաջացնել: Լորենին երազում է կայուն, ապահովված, հարմարավետ կյանքի մասին, եւ երբեմն չի էլ գիտակցում, որ այդ ամենը իր համար ամենեւին էլ նշանակություն չունի: Նա հեշտությամբ հարմարվում է ցանկացած պայմաններին: Դրուիդների հորոսկոպի համաձայն, գալիք տարի հատկապես հաջողակ կլինեն ստեղծագործող Լորենիները՝ դիզայներները, նկարիչները, մոդելավորողները: Հստակ նպատակների եւ հեռանկարների բացակայությունը կարող են նրանց մոտ կասկածներ առաջացնել իրենց կողմից ընդունվող որոշումների վերաբերյալ:


Պնդուկենի (մարտի 22 – 31; սեպտեմբերի 24 – հոկտեմբերի 3)

Պնդուկենին բավարարվում է քչով, հարմարվում է ցանկացած պայմանների եւ ամեն ինչ հասկանում է: Նրա արտաքինը գրեթե մոգական ազդեցություն է ունենում: Եթե ցանկանում է, կարողանում է դուր գալ, ստիպել սիրել իրեն: Կարողանում է լինել բարի, իմաստուն, համբերատար, սակայն նաեւ պատահում է, որ Պնդուկենին վտանգավոր, չար եւ վնասակար է լինում: Նրա մեջ ամենը մոգություն է՝ սեւ կամ սպիտակ եւ կախված է նրա տրամադրությունից կամ քմահաճույքից: 2014 թվականին Պնդուկենուն սպասվում են սրընթաց եւ հետաքրքիր ռոմանտիկ հարաբերություններ, սակայն պատահական ծանոթությունները կարող են հետագայում զգալի խնդիրների հանգեցնել:

Արոսենի (Արջածառ) (ապրիլի 1 – 10; հոկտեմբերի 4 - 13)

Արոսենին արագ է ընտելանում միջավայրի փոփոխությանը: Նա սիրում է ուրախություն պատճառել մարդկանց, նույնիսկ ի վնաս իրեն: Եսասեր չէ, սակայն փոքր ինչ էգոցենտրիկ է: Անկախ է, սակայն երբեմն հայտնվում է կախյալ վիճակում: Պատասխանատվության զգացումը հաճախ նրան ստիպում է իրեն մեղավոր զգալ ցանկացած բացասական իրադարձությունների համար: Նա հետ կապեր հաստատելը չափազանց բարդ է: Նա զուրկ է պարզությունից: 2014 թվականին Արոսենին պետք է մտորի իր առօրյայի ճիշտ կազմակերպման մասին: Այդ տարին չափազանց բարենպաստ է սեփական միջավայրը փոփոխելու համար: Գալիք տարին նաեւ չափազանց բարենպաստ է սեփական բիզնեսի կազմակերպման համար:

Թխկի (ապրիլի 11 -20; հոկտեմբերի 14 - 23)

Նա չի սիրում տանը նստել եւ հաճույքով նոր մարդկանց հետ է ծանոթանում: Կարողանում ստիպել մարդկանց անկեղծանալ: Սակայն չարժե զգուշանալ նրանից գաղտնիքները կիսելուց հետո.նա երբեք չի դատապարտում կողքինների քայլերը եւ չի տարածում մարդկանց գաղտնիքները: Թխկին սովորաբար բազում ծրագրեր է ունենում, որոնք երբեմն չափազանց արտասովոր են: Սիրում է տարատեսակ նորույթներ, եռանդով պաշտպանում է նոր գաղափարները, սակայն ինքը հազվադեպ է ի կատար ածում սեփական ծրագրերը: 2014 թվականի հանգամանքները վերջապես թույլ կտան Թխկիներին անել այն, ինչը նախկինում անհնար էր համարվում: Աստղերը կբարեխոսեն այն Թխկիներին, ում գործունեությունը կապված է արտերկրի եւ արտերկրյա ընկերությունների հետ:

Ընկուզենի (ապրիլի 21 – 30; հոկտեմբերի 24 –նոյեմբերի 2)

Ընկուզենին առանց որեւէ բացատրությունների նվիրում է եւ զրկում սեփական ընկերությունից: Երբեմն նա սիրում է տառապել եւ հաճույքով ստիպում է տառապել կողքիններին: Նա անպայման պետք է բարդացնի իրավիճակը: Նա տանջվում է իր բացառիկությունը արտահայտելու պահանջարկից, խանդոտ է եւ սիրալիր, առանձնապես հավասարակշռված չէ: Նրա սիրեցյալները եւ ընկերները անընդհատ հանկարծակիի են գալիս: Գալիք տարին Ընկուզենուն անձնական կյանքում լուրջ փոփոխություններ են սպասվում: Ընդ որում, նրանք պետք է բացառապես հանդես գան որպես նախաձեռնող: Ի տարբերություն անձնակամ կյանքին աշխատանքում կայուն իրավիճակ է սպավում:

Հասմիկ (մայիսի 1 – 14; նոյեմբերի 3 - 11)

Նա զուրկ չէ պատասխանատվության զգացումից, սակայն միշտ չէ, որ երջանկություն է զգում այդ կապակցությամբ: Հասմիկի հետ ամուսնական կյանքը բավականին բարդ է, քանի որ նա հեշտությամբ հիասթափվում է եւ նախապարմունքներ է ձեռք բերում: Նա սիրում է երոխաներին եւ լավ է զգում իրեն նրանց հետ: Կյանքից շատ բան չսպասելով՝ նա մեծ հույսեր է կապում երեխաների հետ: Գալիք տարին Հասմիկը աննկարագրելի հաջողություն կունենա, եթե ռիսկի դիմի: Այդ հաջողությունը նրան սպասվում է ե'ւ բիզնեսում, ե'ւ հակառակ սեռի հետ հարաբերություններում: Գալիք 2014 թվականը կատարյալ ժամանակահատված է ամուսնանալու համար:

Շագանակենի (մայիսի 15 – 24; նոյեմբերի 12 - 21)

Շագանակենին չափազանց լռակյաց է փոխըմբռնման գալու համար եւ հաճախ ոչ պատասխանատու անձնավորության համբավ է ձեռք բերում: Հնարավոր է, որ այդ կապված է իր՝ մյուսներին ցնցելու հակման հետ: Նա շատ սեր է պահանջում, սակայն ինքը կարող է սիրել ընդամենը կյանքում մեկ անգամ, ահա թե ինչու նրա համար չափազանց բարդ է գտնել իր երջանկությունը: Սիրո պահանջը եւ եւ մերժված լինելու վախը բարդացնում են զուգընկերոջ հետ իր հարաբերությունները: Նրա բարդույթները արտահայտվում են արտառոց վարքի միջոցով եւ հաճախ անհասկանալի են շրջապատի համար: Շագանակենու համար գալիք տարին բարդ կլինի, հատկապես ֆինանսական տեսակետից: Նրանք պետք է յոթ անգամ չափեն գումարի հետ կապված որոշումներ ընդունելուց առաջ, քանի որ արկածախնդրությունը այդ հարցում հակացուցված է:

Հացենի (մայիսի 25 – հունիսի 3; նոյեմբերի 22 - դեկտեմբերի 1)

Հացենին ծիծաղում է կյանքի դժվարությունների երեսին, ինչով թեթեւամիտ եւ անկամ անձնավորության տպավորություն է թողնում: Սակայն այդպես միայն թվում է: Հացենին շատ լավ գիտի, թե ինչ է ուզում, եւ շատ ավելի լավ գիտի, թե ինչ չի ուզում: Եսասեր է ամեն ինչում, ինչը վերաբերվում է հաջողությանը եւ բարեկեցությանը: Սեփական երջանկությանը հասնելու ձգտման մեջ նա այնքան եռանդուն է, որ կարող է բնաջնջել այն ամենը, ինչը խոչընդոտում է իրեն: Նա եսասեր է, սակայն ժլատ չէ: Չափազանց առատաձեռն է եւ կիսվում է ամեն ինչով: Դրուիդների հորոսկոպը առանձնահատուկ դժվարություններ չի կանխատեսում Հացենու համար 2014 թվականին: Միակ բանը, որ պահանջվում է Հացենուց, քրտնաջան աշխատանքը եւ սեփական խնդիրների լուծումը կողքինների ուսերին չբարդելն է:


Բոխի (հունիսի 4 – 13; դեկտեմբերի 2 - 11)

Սիրո հարցում մեծ բարոյականությամբ է աչքի ընկնում: Զգացմունքը նրա համար մեծ պատասխանատվություն է: Նա հաճելի եւ դուրեկան զուգընկեր է: Սակայն եթե կյանքը նրան սիրո եւ պարտքի միջեւ ընտրություն առաջարկի, նա երկրորդը կընտրի: Բոխու բարյացկամությունը գալիք տարի նրանց թույլ կտա իրենց շուրջը հավաքել այն մարդկանց, ովքեր իրենց շրջապատը կկազմեն: Նրանք պետք չէ վախենան մյուս մարդկանց հետ խնդիրներից. Բոխին իրոք լավ անձնավորության համբավի կարիք չի զգա:

Թզենի (հունիսի 14 - 23; դեկտեմբերի 12 – 21)

Թզենին էմոցիոնալ է եւ ներողամիտ: Երբեմն նա դրա համար վճարում է իր հոգեկան հանգստով եւ կյանքի ուրախություններով, հատկապես որ միշտ դիմադրում է գայթակղություններին: Թեեւ փոփոխական է, սակայն աշխատում է հստակ կատարել իր ամենօրյա պարտականությունները: Նրան կարելի է վստահել: աշխատասեր է, թեեւ հոգու խորքում ծույլ է: Պոռթթկումներով անձնավորություն է եւ լի է բարի մտադրություններով, սակայն նրա կյանքը անցնում է սեփական թուլությունների հետ պայքարում: Գալիք տարին Թզենիների համար հուզմունքով լի է լինելու: Նրանց սպասվում է տան վերանորոգում, հարազատների ամուսնության արարողության կազմակերպչական աշխատանքներ, ճամփորդություններ, որոնք կարող են նյարդային նոպայի հանգեցնել: Թզենին չպետք է մոռանա մտածել նաեւ իր մասին:

Կաղնի (մարտի 20 – գարնանային գիշերահավասարի օրը)

Չափազանց խիզախ է, սակայն նրա համարձակությունը ծագում է ոչ միայն իր հոգեւոր որակներից, այլ նաեւ հպարտությունից: Չի ցանկանում, որպեսզի իրեն վախկոտ համարեն, եւ, սուր հանգամանքները կանխատեսելով, արձագանքում է շատ ավելի սուր, քան պահանջվում է: Կաղնին չափազանց կամային է, ընդունված որոշումից հետ չի կանգնում, եւ, որպես կանոն, միշտ հասնում է իր առջեւ դրված նպատակին: Սակայն նրա զիջելու ունակության բացակայությունը նաեւ բացասական կողմեր ունի.Կաղնին ճկուն լինել չի կարողանում, եւ նրա անհողդողդ բնավորությունը իրեն խնդիրներ է բերում: Նա կարող էր մեծ բարձունքների հասնել, եթե գոնե մի քիչ դիվանագետ լիներ: Գալիք տարի Կաղնու բոլոր հարցերը լուծվելու են «Ֆիգարոն այստեղ է, Ֆիգարոն այնտեղ է» սկզբունքով, սակայն նրանք չպետք է մոռանան, որ միեւնույն ժամանակ հարկավոր է սեփական հացը վաստակել: Տարվա վերջին Կաղնին կարող է բարձր պաշտոն ստանալ:

Կեչի (հունիսի 24 – ամառային գիշերահավասարի օրը)

Նրա համեստ բնավորությունը որոշում է հանգիստ սիրո հանդեպ իր հակումը: Կեչին սենտիմենտալ է եւ չի վախենում կրքոտ զգացմունքներից: Չափազանց հավատարիմ է, տանը կարողանում է հարմաավետության եւ ընտանեկան երջանկության մթնոլորտ ստեղծել: Ապատահում է, որ չմտածված է ամուսնանում, սակայն երբեք չի զղջում կատարած ընտրության համար: 2014 թվականին Կեչիները մեծ աշխատանքային հաջողություններ կունենան: Ամռան վերջին նրանք պետք է մոռանան ծուլության մասին եւ չհանգստանան: Շատ բան կախված է նրանց կազմակերպվածությունից:

Ձիթենի (սեպտեմբերի 22 – աշնանային գիշերահավասարի օրը)

Թեեւ Ձիթենին բարեսիրտ է, սակայն նա բավականաչափ խելամիտ է իր բարեսրտությունը օգտագործել թույլ չտալու համար: Նա աչքի է ընկնում արդարության վառ արտահայտված զգացումով: Ամեն ինչ հասկանում է եւ կարողանում է կողքինների վիճակի մեջ մտնել: Նրան բնորոշ անաչառությունը երբեմն ստիպում է նրան մոռանալ իր մասին: Նա գիտի այդ մասին եւ նախօրոք հարմարվում է այդ մտքին: Ահա թե ինչու նրան սիրում եւ գնահատում են, թեեւ նա ոչինչ չի անում կողքիններին տպավորելու համար: Շփման մեջ զուսպ է: 2014 թվականին Ձիթենիները ստիպված կլինեն ընտանիքի անդամների միջեւ ծագած խնդիրներում դատավորի դեր ստանձնել: Սակայն հաջողությունը կժպտա Ձիթենուն.նրանք կհանդիպեն իրենց երկրորդ կեսին:


Հաճարենի (դեկտեմբերի 21 – 22 – ձմեռային գիշերահավասարի օրը)

Հաճարենին բարոյական էակ է, շատ մարդկային որակներով է օժտված, միշտ ծանր ու թեթեւ է անում ցանկացած իրավիճակ եւ երբեք չի վստահում երջանիկ պատահարներին: Սիրո հարցում փոքր ինչ երեւակայությունից զուրկ է: Կատարյալ կին կամ ամուսին է: Ձգտում է երեխաներ ունենալ, կազմակերպել տան իր առօրյան, լավ անցկացնել հանգիստը: 2014 թվականին Հաճարենու գործերը այնպիսի հաջող ընթացք կստանան, որ նրանք կարող են իրենց ուզածն անել եւ ուղղությանը համընթաց լողալ: Արդյունքում, ամռան ավարտին նրանք գերհոգնածություն կզգան:



Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել