«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Աֆիշա․ ո՞ւր գնալ այս շաբաթ

10:05, 17 ապրիլի

Հավատարիմ մնալով երկուշաբթի օրվա ավանդույթին՝ այսօր էլ NEWS.am STYLE-ը բացառություն չի արել, ու առանձնացրել է շաբաթվա մի քանի իրադարձություն՝ ամեն օրվա համար։ 

Ապրիլի 17. Հայ կոմպոզիտորական արվեստի 14-րդ փառատոնի շրջանակում ապրիլի 17-ին՝ ժամը 19։00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա համերգ, որի ընթացքում կհնչեն Դավիթ Սաքոյանի, Արամ Սաթյանի եւ Ջիվան Տեր-Թադեւոսյանի ստեղծագործությունները։ Մենակատար՝ Դավիթ Եժով (թավջութակ)։ Դիրիժոր՝ Ջանլուկա Մարչիանո։ Տոմսերի արժեքը՝ 3000-10000 դրամ։

Ապրիլի 18. Երեւանի պետական կամերային թատրոնի բեմում կլինի «Ծննդյան վկայական» «հոռետեսական» կատակերգությունը։ Պիեսի հեղինակը եւ բեմադրողը ռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ Արա Երնջակյանն է։ Դերերում հանդես են գալիս Անի Գրիգորյանը, Սոնա Մաթեւոսյանը, Սենիկ Բարսեղյանը, Ռաֆայել Երանոսյանը, Ներսես Մարկոսյանը, Ժորա Մարտիրոսյանը։ Ներկայացման սկիզբը՝ 19:00-ին, տոմսերի արժեքը՝ 2000-6000 դրամ։

Ապրիլի 19. Հին Անի Մյուզիք Հոլլում ելույթ կունենան Ֆորշն ու Դավիթ Մուշեղյանը, որոնք երգելու են խենթ աղջիկների, սիրո ու երեւանյան անվերջանալի գիշերվա մասին։ Կազմակերպիչները խոստանում են ջերմ երեկո։ Սկիզբը՝ 20:00-ին։ Տոմսերի արժեքը՝ 6000, 7000, 8000 դրամ։

Ապրիլի 20. Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի բեմում «Ձեզ համար տղերք» խարագրով հանդես կգա Վերելք դրամատիկական թատրոնը։ Հեղինակ՝ Բաբկեն Զաքարյան, բեմադրող ռեժիսոր՝ Արամ Նալբանդյան։ Ներկայացման սկիզբը՝ 18:30-ին, տոմսերի արժեքը՝1000- 3000դրամ։ 

Իսկ եթե ակրոբատիկ շոուների սիրահար եք, ապա այսօր կարող եք վայելել իր տեսակով բացառիկ Genetic Code ակրոբատիկ ներկայացումը՝ այժմ է՛լ ավելի ինքնատիպ՝ Կամո Սեյրանյանի նվագակցությամբ եւ Bert անսամբլի պարային կատարումներով: Այն տեղի կունենա SEVEN VISIONS HOTEL, The DVIN-ի ONE & ONLY թատրոնում: Սկիզբը՝ 20։00-ին։ Հյուրերի մուտքը՝ 19։00-19:40-ից։ Հասցեն՝ SEVEN VISIONS HOTELS, The DVIN, Պարոնյան 40։
Տոմսերի համար զանգահարել՝ +374 33 77 77 00

Ապրիլի 21. ԵԹԿՊԻ ուսումնական թատրոնում «Ճնճղուկ Էդիթը» ներկայացումը։ Այն Փարիզի աղքատ թաղամասերից մեկում ծնված ու ծանրագույն մանկություն ունեցած ֆրանսուհի Էդիթ Պիաֆի կյանքի պատմությունն է։ Երգչուհու դերում հանդես է գալիս ՀՀ վաստակավոր դերասանուհի Կարինե Ջանջուղազյանը։ Ներկայացման սկիզբը 19:00-ին է, տոմսերի արժեքը՝ 2000-3000 դրամ։ 

Ապրիլի 22. Այս շաբաթ էլ չենք մոռացել մանուկներին՝ հատուկ նրանց համար առանձնացնելով «Բուրատինո» ներկայացումը, որը կլինի Կ․ Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնի բեմին՝ ժամը՝ 13:00-ին։ Ռեժիսորը Սերգեյ Գրիգորյանն է։ Տոմսերի արժեքը՝ 1000-3000 դրամ։ 

Ապրիլի 23. Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի փոքր բեմում կիրակի օրը, ժամը՝ 19:00-ին, կլինի Նոդար Դումբաձեի «Կուկարաչա» դրաման։ Դերերում՝ Դավիթ Գասպարյան, Տաթեւիկ Միրզոյան, Ռոման Բաբայան, Ռուզաննա Հախնազարյան, Մխիթար Մելքոնյան, Լեւոն Ավետիսյան, Արա Կարագյան, Սիրանուշ Եսայան, Դավիթ Մարգարյան, Լեւոն Այվազյան։ Տոմսերի արժեքը՝ 3000դրամ։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել