Ամսագրերի էջերին հայկական ազգանուններ տեսնելը միշտ հաճելի է։ Մեր այսօրվա հերոսուհին իսկական ֆենոմեն է, ում անունը հայտնի է Ֆրանսիայի նորաձեւության մայրաքաղաքում։ NEWS.am STYLE-ը վաղուց է հետեւում հայրենակիցների հաջողություններին։ Սակայն միայն հիմա կարողացանք խոսել նրա հետ։
Посмотреть эту публикацию в Instagram
Արմինե Օհանյանը ծնվել եւ մեծացել է Հայաստանում։ Նրա խոսքով՝ արվեստը միշտ գրավել է իրեն։ Ցանկալի մասնագիտությանն ուղղված առաջին քայլերը բնազդաբար են արվել. «Մանկուց աբստրակցիոնիզմն ինձ շատ հոգեհարազատ է եղել։ Ես ինձ նկարիչ էի զգում։ Հետագայում, փորձելով գործվածքների հետ աշխատել, ես ցանկացա արտահայտվել նորաձեւության միջոցով։ Այսպիսով, եկա ներկայիս մասնագիտության ընտրությանը` նորաձեւության դիզայներ: Ինձ համար դա շատ հեշտ էր ու բնական»,- ասաց դիզայները:
Կարիերայի ընթացքում նա փոխել է միանգամից երեք համալսարան: Ընտրված բոլոր ուղղություններն, ուղղակիորեն, կապված են այն ամենի հետ, ինչ հիմա անում է աղջիկը՝ հագուստի արտադրություն.
«Վեց տարեկանից սկսեցի հաճախել արվեստի դպրոց։ Այնուհետեւ սովորել եմ Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում՝ դիզայնի եւ դեկորատիվ կիրառական արվեստի ֆակուլտետում։ Այնուհետեւ կատարելագործել եմ հմտություններս Լիոնում՝ Գեղարվեստի ակադեմիայի տեքստիլ դիզայնի բաժնում: Հետո՝ արդեն Փարիզի Mode Estah-ում, որտեղ հիմա դասավանդում եմ նորաձեւության դիզայն»,- կիսվեց Արմինեն:
Посмотреть эту публикацию в Instagram
Արմինեն վերջին 5 տարիներին աշխատում է համանուն ապրանքանիշի վրա։ Հիմնական ուղղությունը՝ տեխնո-կուտյուր։ Այստեղ կարի հատուկ հմտությունը, դիզայների կրեատիվ գաղափարներն ու ժամանակակից տեխնոլոգիաները համակցված են մեկ ամբողջության մեջ։ Այսպես է կազմվում ապրանքանիշի ԴՆԹ-ն:
«Ինձ դուր է գալիս իմ մասնագիտության բազմազանությունը։ Հատկապես նոր տեխնոլոգիաների եւ ձեռքի արվեստի ինտեգրման միջոցով նորաձեւության ոլորտում հետազոտությունների անցկացման գործընթացը։ Ես երբեք չեմ հոգնում դրանից, երբեք խնդիրներ չեմ ունենում գրառումներումս դատարկ էջեր չեն եղել: Հաճախ գաղափարները չափազանց շատ են լինում»։
Սակայն, ինչպես ցանկացած այլ մասնագիտության մեջ, Արմինեն իր ոլորտում մի շարք թերություններ է նկատել. ամենաակնհայտը, որը բնորոշ է ստեղծագործական արդյունաբերությանը, որպես կանոն, կեղծությունն է: Չնայած նման բարձր մրցակցային դաշտում ինտեգրվելու դժվարություններին, Արմինեն նշում է, որ պետք է քիչ ջանք գործադրել ինքնաիրացման համար։ Մակերեւութային մտածող մարդկանց միջոցով լուծումներ է պետք գտնեք, որոնք այս ոլորտում շատ են:
Посмотреть эту публикацию в Instagram
Օհանյանի ապրանքանիշը ստեղծվել է դիզայների անձնական արժեքների հիման վրա։ Նա ներկայացնում է նորագույն տեսլական. «Շուկան այսօր մարդաշատ է։ Հազարավոր ապրանքանիշեր աղտոտում են շրջակա միջավայրը ոչ բարորակ արտադրության պատճառով: Այժմ սեփական ապրանքանիշի ստեղծումը միայն գեղեցիկ հագուստի եւ սեփական էգոյի բավարարման մասին չէ: Ընդհակառակը, ամեն ինչ մեր ապագան բարելավելու գաղափարների մասին է»,- մեկնաբանեց դիզայները։
Խոսելով առաջադեմ գաղափարների մասին՝ չի կարելի չնկատել այն փաստը, որ Արմինեն աշխատում է NFT նախագծի վրա։ Նա արդեն պատրաստել է համագործակցություն 3D նկարիչ Իսմա դե Օրիի հետ։ Այնուամենայնիվ, զրույցի ընթացքում աղջիկը նշեց, որ առաջադեմ տեխնոլոգիաների հետ պետք է վարվել բավական զգույշ. «Այո, ինձ շատ է հետաքրքրում այս նոր թվային աշխարհը, որը բացվում է մեր առջեւ։ Սակայն նոր տեխնոլոգիաները պետք է խելամտորեն օգտագործվեն... Դրանք պետք է օգնեն մեզ ավելի լավ աշխարհ կառուցել, ոչ թե կործանել այն»։
Ըստ մեր հերոսուհու՝ թվային տեխնոլոգիաները թույլ են տալիս ստեղծել ստեղծագործական աշխարհ՝ առանց մեծ ծախսերի։ Այս կերպ սուղ բյուջե ունեցող արվեստագետներն ավելի լավ են կարողանում արտահայտվել, կառուցել հետաքրքիր աշխարհ: Գործիքները այս դեպքում նվազագույն են՝ երեւակայություն եւ համակարգիչ։
Հայաստանում, որտեղ ռեսուրսները սահմանափակ են, ստեղծագործական տեխնոլոգիաների սիմբիոզը կարող է հիանալի միջոց լինել միջազգային շուկա ներխուժելու համար: Սա (եւ ավելին) մեծ ներուժ ունի:
«Հայաստանում նորաձեւության ոլորտում մեծ առաջընթաց եմ տեսնում, նոր սերունդն ավելի բաց է, լայնախոհ, շատ ստեղծագործ: Պարզապես պետք է ընդլայնել հնարավորությունները։
Посмотреть эту публикацию в Instagram
Արտադրամասերի ու գործարանների ստեղծումը, գործվածքների արտադրությունը, ձեռքի աշխատանքի մասսայականացումը՝ այս ամենը հայկական նոու-հաու է, որին պետք է աջակցի կառավարությունը ներդրումների միջոցով»,-նշեց Արմինե Օհանյանը։ Դիզայները անձամբ գիտի հայկական արդյունաբերության դժվարությունների մասին։ TUMO Studios-ը հայրենակիցներին հրավիրել էր ուսանողների համար էկո հայեցակարգի թեմայով դասախոսություն կարդալու, ինչպես նաեւ՝ վարպետության դաս անցկացնելու։ Արդյունքում համատեղ կստեղծվեր «Արտադրված է Հայաստանում» պիտակով մատչելի հավաքածու։
Посмотреть эту публикацию в Instagram
Օգտագործելով պլաստիկ թափոններ, որոնք հաճախ հայտնվում են աղբամաններում, մենք ստեղծեցինք պարկուճ՝ այս կերպ ցույց տալով, որ դրանք կարող են օգտագործվել նաեւ այլ նպատակներով: Միակ դժվարությունը արտադրության գործընթացն էր։ Հայաստանում, ցավոք, չկա որոշված ժամանակահատվածում գործն ավարտելու կուլտուրա, գործվածքները եւս ստիպված էինք մաս-մաս բերել Իտալիայից կամ Ֆրանսիայից։ Տեղում, ցավոք, մենք մեծ ընտրություն չունեինք»։
Վիկտորյա Պիսարենկո
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:19, 23 սեպտեմբերի
«Տառապանքն այլ ձեւ չի լինում․․․»․ Գայա Արզումանյան (ֆոտո)13:40, 23 սեպտեմբերի
«Կշարունակեմ գնալ հանրահավաքների ոչ թե քաղաքական գործիչների, այլ հենց ուսանողների կողքին լինելու համար»․ Մհեր Մկրտչյան12:14, 23 սեպտեմբերի
Սերժ Թանկյանն Արցախից արխիվային լուսանկար է հրապարակել11:14, 23 սեպտեմբերի
«Ինքներդ ձեզ պատասխանատվությունից ազատելու փոխարեն՝ ելեք փողոց, հայտնեք ձեր անհամաձայնությունը․․․»․ Միքայել Ոսկանյան10:06, 23 սեպտեմբերի
«Անմեղ հայերի արյունը ոչ միայն ադրբեջանցի զինվորների ձեռքերին է, այլեւ՝ բոլոր նրանց, ովքեր լուռ էին»․ Գեւ Օրկյան09:00, 23 սեպտեմբերի
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ19:04, 22 սեպտեմբերի
Միլանի նորաձեւության շաբաթվա ընթացքում The Muse հայկական բրենդը մեծ էկրանին ցուցադրել է Ստեփանակերտի ռմբակոծությունը18:09, 22 սեպտեմբերի
«Արցախի 120.000 իմ հայրենակիցները շուրջ 9 ամիս շրջափակումից հետո շարունակում են անցնել դժոխքի միջով»․ Լիլիթ Հովհաննիսյանի գրառումը17:38, 22 սեպտեմբերի
«Անգործության մատնվել չենք կարող»․ Գոհար Ավետիսյանը կոչ է արել օգնել արցախցիներին16:34, 22 սեպտեմբերի
«Դեռ ստեղ ենք, չենք ուզում ինտեգրվել։ Ապրել ենք ուզում՝ սովորական ապրել»․ 11-ամյա բլոգեր Տիգրանը պատմել է Արցախում ստեղծված իրավիճակի մասին16:09, 22 սեպտեմբերի
Լոս Անջելեսում հետաձգվել են Women's Club-ի ելույթները15:30, 22 սեպտեմբերի
Գաթայի փառատոնը անժամկետ հետաձգվում է