Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Վիշապի լեգենդը» շքեղ շոուով «Երեւան պարկում» բացվեց ընդարձակ սահադաշտը

Համասյանի ու Ռիք Ռոզատոյի երաժշտությունը՝ ARARAT-ի լեգենդար համի ու Ձիթողցյանի կտավների ուղեկցությամբ

ՇոկTok. «Մարդիկ ինձ են օգնում. ես եմ որոշում օգնել ընտանիքների, թե`ոչ». Տարոն Սարգսյան

Ֆրանսիական շքեղություն՝ փարիզյան շնչով. Les Nereides զարդերը՝ 6 տարի Երեւանում

Stylish Faces․ Հասմիկ Կարապետյանը՝ իր համար արված խենթ քայլերի, երկրպագուների հանդեպ ամուսնու վերաբերմունքի եւ այլ թեմաների շուրջ

«Վարձով ընտանիք». նոր հումորային նախագիծ` Մարջան Ավետիսյանի, Էմմա Սապունջյանի, Լեւոն Հախվերդյանի մասնակցությամբ

«Լեռները կհիշեն». ինչպես են ընթանում նոր հեռուստասերիալի նկարահանումները

«Լեռները կհիշեն» հեռուստասերիալի դերասանկական կազմը՝ Խուստուփ լեռան բարձունքին

Սեւ կատակերգություն՝ ապրելու կարեւորության մասին. «Սեւազգեստ կանայք» ֆիլմի փակ դիտումը` Երեւանում

Կարմիր գորգ. հայտնիների look-երը` «Սեւազգեստ կանայք» ֆիլմի պրեմիերային

Հայտնի ռուս դերասան Եվգենի Պրոնինը ծրագրում է ֆիլմ նկարահանել Երեւանում

16:31, 6 մայիսի

Հայտնի ռուս դերասան Եվգենի Պրոնինը նախատեսում է ֆիլմ նկարահանել Երեւանում։ NEWS.am STYLE-ի հետ զրույցում դերասանն ու ապագա ֆիլմի պրոդյուսերները կիսվել են առաջիկա նախագծի որոշ առանձնահատկություններով։

Նրա խոսքով, դա կլինի միջազգային, բազմամշակութային պատմություն՝ կապված այն բանի հետ, թե ինչպես է մարդը հայտնվում նոր մշակույթի մեջ։ 

ARS_9020.JPG (317 KB)

«Սա մասամբ նաեւ իմ անձնական պատմությունն է: Արդեն մեկ տարի է, ինչ ապրում ենք այստեղ, բայց դեռ բացահայտում ենք Հայաստանը, սիրահարվում նրան ու այստեղի մարդկանց։ Հայերը բոլորովին այլ մարդիկ են, եւ նրանք բոլորն էլ զարմանալիորեն բաց են․ ես հազվադեպ եմ հանդիպում այդպիսի բան։ Այստեղ մենք բախվում ենք զարմանալի բարության, ջերմության եւ սիրո»։

ARS_9027.JPG (174 KB)

Ֆիլմի պրոդյուսեր Քրիստինա Առուստամովան՝ Եվգենի Պրոնինի կինը, նշեց, որ այժմ ընթանում են նախապատրաստական, սցենարի եւ դերասանների որոնման գործընթացները։ «Ամառվա վերջին ծրագրում ենք ներկայացնել անոնսը»։

Նա նշեց, որ ֆիլմի գլխավոր հերոսներից մեկը հայ է, կլինեն նաեւ այլ դերեր, որոնց համար նախատեսվում է մեծ քասթինգ կազմակերպել։ «Մենք հիմա գնում ենք թատրոն, փնտրում եւ ծանոթանում դերասանների հետ»,- ասաց նա՝ նշելով, որ ապագա ֆիլմը կոչվելու է «Ուրիշ ծրագրեր»։

ARS_9034.JPG (208 KB)

«Այս ֆիլմը պատմություն է երկու մշակույթների փոխհարաբերությունների մասին է։ Հերոսներից մեկը ռուսաստանցի մի մարդ է, մեգապոլիսի բնակիչ, բավականին ցինիկ ու սառը, ով չի գնահատում կյանքի պարզ ուրախությունները, մյուսը՝ մի պարզ հայ պապիկ է, ով լի է գլխավորի հերոսի նկատմամբ անկեղծությամբ, ուշադրությամբ ու հոգատարությամբ»։

ARS_9043.JPG (239 KB)

«Այստեղ իր դերն ունի նաեւ սերունդների կապը։ Բացի այդ, ապրելով մեծ քաղաքում, հանգում ենք մի եզրահանգման, որ յուրաքանչյուր մարդ գայլ է մյուսի համար, ուստի որոշ մարդկային արժեքներ մոռացվում եւ ջնջվում են, բայց Հայաստանում դրանք պահպանվում են, եւ մենք ուզում ենք դա ցույց տալ։ Հայաստանում, նույնպես, մեծ պատմություն կա՝ կապված կինոյի հետ, այս տարի լրանում է հայ կինոյի հարյուրամյակը։ Հուսով եմ, որ մենք նույնպես ներդրում կունենանք հայկական կինոյի մեջ»,- ասաց Պրոնինը։

ARS_9058.JPG (230 KB)

ARS_9061.JPG (227 KB)

ARS_9065.JPG (230 KB)

ARS_9078.JPG (227 KB)

Զրուցեց Ռեգինա Մելիքյանը

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել