Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

Աֆիշա․ ո՞ւր գնալ այս շաբաթ

10:05, 15 մայիսի

Ձեր ժամանցն ավելի հետաքրքիր դարձնելու համար NEWS.am STYLE-ն առանձնացրել է մի քանի իրադարձություն, որոնք կարող եք հաճախել այս շաբաթ։ 

Մայիսի 15. Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա Դիանա Արբենինայի եւ «Ночные Снайперы» խմբի համերգը։ Նրանք հայ հանդիսատեսին կներկայացնեն «Авиарежим» նոր շոու ծրագիրը։ Համերգը կսկսվի 19:30-ին, տոմսերի արժեքը՝ 10.000-ից 32.000 դրամ։

Մայիսի 16. Սերբ ակորդեոնահար Մարկո Շեւարլիչը ելույթով հանդես կգա Առնո Բաբաջանյան համերգասրահում։ Համերգի սկիզբը՝ 19:00-ին։ Տոմսերի արժեքը՝ 3000-ից 5000 դրամ։ 

Մայիսի 17. Լուրջ կատակերգություն՝ երկու գործողությամբ։ Հ․ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի բեմում կկայանա «Վերջին կանգառ» ներկայացումը։ Բեմադրությունը՝ Թամար Հովհաննիսյանի։ Ներկայացման սկիզբը 19:00-ին է, տոմսերի արժեքը՝ 1000, 2000, 3000 դրամ։  

Մայիսի 18. Հոգեւոր երգեր, աննման լիրիկա եւ վոկալ․ Project LA խումբը հանդես կգա Mezzo ակումբում։ Համերգի մեկնարկը՝ 21:00-ին, տոմսերի արժեքը՝ 5000-ից 25 000 դրամ։ 

Մայիսի 19. Պիեռ Կոռնեյլի «Սիդ» ներկայացումը եւս մեկ անգամ կբեմադրվի Պատանի հանդիսատեսի թատրոնում։ Այս պատմությունը հիմնված է իսպանական առասպելի վրա եւ վաղուց դարձել է  դասական ստեղծագործություն՝ ներկայացնելով համաշխարհային բեմերում։ Ներկայացման սկիզբը 19:00-ին է, տոմսերի արժեքը՝ 1000-ից 3000 դրամ։ 

Մայիսի 20. Ժամը 19:30-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա «Սիմֆոնիկ Հոլիվուդ» համերգային ծրագիրը՝ Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի մատուցմամբ։ Համերգին կհնչեն հոլիվուդյան հայտնի ու սիրված կինոֆիլմերի մեղեդիների սիմֆոնիկ կատարումները։ Տոմսերն արժեն 5000-ից 15 000 դրամ։ 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել