MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Աստղիկ Սաֆարյանը փնտրում է Հայաստանում եւ արտերկրում ապրող տաղանդների․ երգչուհին՝ իր նոր մտահաղացման մասին

16:04, 19 մայիսի

Աստղիկ Սաֆարյանն, իր երաժշտական գործունեությանը զուգահեռ, որոշել է հիմնել իր գործակալությունը, որը զբաղվելու է Հայաստանում եւ արտերկրում տաղանդավոր մարդկանց «փնտրտուքով»։ Քասթինգն արդեն սկսված է, իսկ նախաձեռնության առաջին մանրանասներով երգչուհին կիսվել է NEWS.am STYLE-ի հետ։ 

Աստղիկի խոսքով՝ փորձելու են փնտրել ու գտնել տաղանդների՝ նրանց համար հնարավորություններ ստեղծելով դեպի հեռուստատեսություն եւ մեծ նախագծեր։

image5 — копия.jpeg (76 KB)

«Միշտ ունեցել եմ  ցանկություն լինել օգտակար նրանով, ինչով կարող եմ, ու օգնել նրանց, ովքեր դրա կարիքը ունեն։ Այսօր իմ 16-17 տարիների փորձով կարող եմ իրականացնել ցանկությունս, որն, ըստ էության, նաեւ ազգօգուտ գործ է։ Իսկ գաղափարն ինձ մոտ հաստատվեց այն ժամանակ, երբ հրավիրված էի մոդելինգային քասթինգի՝ որպես ժյուրի մասնակցելու։ Երբ քննում էի մասնակիցներին, հասկացա, որ նրանք մասնակցում են մոդելային նախագծի, բայց ունեն շատ այլ ուրիշ տաղանդներ, որոնց մասին անգամ իրենք տեղյակ չէին»,-պատմում է երգչուհին՝ հավելելով,-«Կան տաղանդավորներ, որոնք իրոք շնորհալի են, բայց անգամ չգիտեն՝ որտեղից է պետք սկսել իրենց գործունեությունը, ինչի արդյունքում մարում են իրենց ներսի տաղանդը։ Իսկ մենք պատրաստ ենք աջակցել եւ ստեղծել իրենց համար համապատասխան հնարավորություններ»։ 

image4.jpeg (103 KB)

Աստղիկն իր փնտրտուքը որոշել է սկսել Հայաստանի մարզերից։ «Պետք է հատուկ շնորհակալություն հայտնեմ մեր բոլոր մարզերի մարզպետարաններին ու համայնքապետարաններին՝ ի դեմս տնօրինությանը, գաղափարս ողջունելու եւ սրտանց աջակցություն ցուցաբերելու համար։ Մարզերում մեր քաստինգներն իրականացվում են բացառապես մարզպետարանների, համայնքապետարանների եւ ամեն քաղաքի մշակութային կառույցների աջակցությամբ։ Քասթինգներ ենք պլանավորում նաեւ Բարսելոնայի, Փարիզի եւ Ամստերդամի հայ համայնքների շրջանում։ Այժմ էլ բանակցում եմ նշված քաղաքների հայկական համայնքների ղեկավարությունների հետ։ Նրանք էլ մեծ ոգեւորությամբ են ընդունել իմ նորաստեղծ ընկերության գաղափարը։ 

image6.jpeg (119 KB)

Արդեն այցելել ենք Էջմիածին։ Մեր հաջորդ այցը կլինի Գյումրի՝ մայիսի 20-ին՝ Ն. Տիգրանյանի անվան թիվ մեկ արվեստի դպրոցում։ Նույն օրը երեկոյան Գյումրիում  կունեմամ համերգային երեկո՝ 20:00-ից սկսած։ Մայիսի 22-ին կայցելենք քաղաք Հրազդան եւ տեղի թիվ 8 հիմնական դպրոցում կսպասենք Հրազդանի բոլոր տաղանդներին։ Իսկ մայիսի 23-ին կայցելենք Աբովյան՝ թիվ 5 հիմնական դպրոց։ Երեւանյան քասթինգը նախատեսում ենք հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության օրը»։ 

Աստղիկը նշում է նախաձեռնությանը կարող են մասնակցել 5-60 տարեկան բոլոր շնորհալիները։ Երգչուհին չի բացառում նաեւ որոշակի ճանաչվածության հասած անձանց անդամակցությունը։ 

Ինչ վերաբերում է Աստղիկի երաժշտական գործունեությանը, ապա Գյումրիում կայանալիք համերգից բացի՝ սպասվում են նոր երգեր, որոնցից մեկը հեղինակային է, մյուսը՝ համագործակցություն երգահան Անուշ Ալեքսանյանի հետ։ Երգչուհու խոսքով՝ կլինեն նաեւ նոր տեսահոլովակներ։ 

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել