Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

Աֆիշա․ ո՞ւր գնալ այս շաբաթ

10:05, 22 մայիսի

Երեւանում ամեն օր կարելի է հետաքրքիր զբաղմունք գտնել։ Եթե ալարում եք դա անել, NEWS.a STYLE-ը փնտրել է ձեր փոխարեն ու առանձնացրել հետեւյալ իրադարձությունները։ 

Մայիսի 22. Այսօր մեծանուն շանսոնիե Շառլ Ազնավուրի ծննդյան տարեդարձն է, ինչի կապակցությամբ Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա համերգ՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի եւ էստրադային երգիչների մասնակցությամբ։ Մեկնարկը 19:00-ին է, տոմսերի արժեքը՝ 5000-ից 20 000 դրամ։ 

Մայիսի 23. Պատանի հանդիսատեսի թատրոնում կցուցադրվի «Մեր թաղը» ներկայացումը։ Բեմականացման հեղինակ՝ ՀՀ ժող. արտիստ Արմեն Սանթրոսյան, Բեմադրությունը՝ Արթուր Սարիբեկյանի։ Ներկայացման սկիզբը՝ 15:00-ին, տոմսերի արժեքը՝ 1000-ից 2000 դրամ։ 

Մայիսի 24. Կ․ Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնում սպասվում է պրեմիերա՝ «В ожидании его»։ Ներկայացման հեղինակը Միխայիլ Հեյֆեցն է, ռեժիսորը՝ Ելենա Վարդանյանը։ Բեմում 4 կանայք են, որոնք համացանցով ծանոթացել են տղամարդու հետ։ Արդնոք նրանք կգտնե՞ն իրենց երջանությունը, թե՞ հերթական անգամ հիասթափություն կապրեն։ Հենց սա էլ կպարզեք մայիսի 24-ին՝ 19:00-ին։ Տոմսերի արժեքը՝ 3000 դրամ։ 

Մայիսի 25. Շարունակելով թատերական թեման՝ անդրադառնանք աստղային կազմով եւս մեկ ներկայացման։ Եթե բաց եք թողել «Զոնա»-ի պրեմիերան, այդ բացը կարող եք լրացնել այս հինգշաբթի՝ 19:30-ին, Կ․ Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնում։ Դերերում՝Ժաննա Բուտուլյան, Սաթենիկ Հազարյան, Արթուր Հարությունյան, Էրվին Ամիրյան, Սերգեյ Գրիգորյան եւ այլք։  Տոմսերի արժեքը՝ 3000-ից 8000 դրամ։

Մայիսի 25. ONE & ONLY թատրոնը ներկայացնում է DVINZZ երաժշտական ​​նախագիծը՝ APRICOT JAM համերգային ծրագիրը ջազ նվագախմբի կատարմամբ: Հայտնի հիթեր եւ օրիգինալ պարային համարներ, Նոր Օռլեանի ջազային մթնոլորտ՝ համակցված հայկական ժողովրդական գործիքների համով։Մայիսի 25-ից՝ յուրաքանչյուր հինգշաբթի, ուրբաթ եւ շաբաթ օրերին: Հյուրերի հավաքը՝ 19:00-19:40, սկիզբը՝ 20:00-ին,  հասցե՝ SEVEN VISIONS HOTELS, The DVIN: 

Մայիսի 26. Մասնակցեք համերգի ու կատարեք բարեգործություն։ Platform-ում ելույթ կունենան «Նեմրա»-ն, «Լավ էլի»-ն, Գարիկն ու Սոնան։ Մասնակցելով համերգին՝  կօգնեք արտադրել 35 MetaGait վերականգնողական սարքեր, որոնք կտրամադրվեն պատերազմի հետեւանքով զինհաշմանդամություն ստացած մեր զինվորներին եւ մանկական ուղեղային կաթված ունեցող երեխաներին։ Տոմսերի արժեքը` 7000 դրամ (կանգնած),15 000 դրամ (նստած, նվազագույնը՝ 4 տոմս)։ 

Մայիսի 27. Առաջին անգամ Հայաստանում համերգով հանդես կգա հիփ-հոփ ժանրի ռուս կատարող Էլջեյը։ Նա կմասնակցի  «Գարդեն պարկ Ռեդիսսոն բլյու»-ի բացմանը։ Համերգը տեղի կունենա  Radisson Blu Hotel-ում՝ ժամը 19:30-ին։ Տոմսերի արժեքը՝ 12 000 դրամ (եթե ձեռք բերեք մինչեւ համերգը), համերգի օրը՝ 14 000 դրամ, VIP՝ 25 000 դրամ (նստած (աթոռ)), ներառում է ավտոկայանատեղի։ 

Մայիսի 28. Իսպանական եւ ջազ կիթառի երեկո՝ Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում։ Արմեն Պետրոսյանը եւ «Armenian Fusion Band» խումբը կկատարեն ժամանակակից իսպանական եւ ջազային ոճի երաժշտություն։ Ծրագրում ընդգրկված են Պակո դե Լուսիայի, Չիկ Կորեայի եւ սեփական հեղինակային ստեղծագործությունները։ Սկիզբը՝ 19։00-ին: Տոմսերի արժեքը՝ 2000-ից 7000դրամ։ 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել