Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Վիշապի լեգենդը» շքեղ շոուով «Երեւան պարկում» բացվեց ընդարձակ սահադաշտը

«Երիտասարդները մեր ներկան» նախագծի շրջանակներում Բոհեմ» թատրոնը ներկայացնում է նոր մանկա-մեծական կատակերգություն՝ «Թափանցիկ քաղաքի հեքիաթը»

15:02, 31 մայիսի

Հունիսի 9-ին, ժամը՝ 19:00-ին, Բոհեմ թատրոնը «Երիտասարդները մեր ներկան» նախագծի շրջանակներում ներկայացնում է Թելման Առաքելյանի «Թափանցիկ քաղաքի հեքիաթը» նոր մանկամեծական ներկայացումը։

Հեքիաթը կա, հեքիաթը չի մահանում, եթե նույնիսկ 101 տարեկան ենք: Պարզապես պետք է բացենք մեր սրտերը հեքիաթի առաջ:

Թերևս այս մեկ նախադասությամբ կարելի է բացատրել ներկայացման փիլիսոփայությունը: Ցավոք, հերոսների արկածները մեկ նախադասությամբ բացատրել հնարավոր չէ, դրա համար պետք է այցելել և մասնակից դառնալ այդ ամենին:

Անդրանիկ Հարությունյանին հանդիսատեսը բացահայտելու է այլ կողմից: Կարող եմ ասել` սա այն ներկայացումն է, որտեղ Անդրանիկը խաղում է մեզնից յուրաքանչյուրին:

350480116_226078796840282_1843287224888335448_n (1).jpg (263 KB)

Յուրահատուկ կերպով կուզեմ ուշադրությունը սևեռել ներկայացման դեկորացիայի և Թափանցիկ քաղաքի կառուցվածքի վրա, որն ինձ համար շատ հեքիաթային է ստացվել: Այսպես ասեմ` Թափանցիկ քաղաքի հատակագծի հեղինակը Քրիստինե Հովհանիսյանն է:

Երեխաների համար ներկայացումը կրում է դաստիարակչական բնույթ, իսկ ծնողներին հիշեցնում, որ պետք է նաև հասցնել ապրել:

Եվ ի վերջո պետք է սիրենք իրար, սիրենք այնպես, ինչպես հեքիաթում:

Ներկայացումը սիրո, հավատի, ընկերության և գեղեցիկը տեսնելու մասին է: Մենք այնքան ենք կյանքին նայել բջջային հեռախոսների «ֆիլտրերով», որ մոռացել ենք` իրական կյանքին «ֆիլտրեր» պետք չեն:

Ներկայացման ընթացքում հանդիպելու ենք շատ սիրված հերոսների` Սուտասանին, Անհաղթ աքլորին, Քնած Գեղեցկուհուն և այլոց։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել