MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Վնասակար դիետաներն ու դրանց հետեւանքները (մաս I)

19:25, 17 դեկտեմբերի

Փորձելով հետեւել նորաձեւության միտումներին եւ համապատասխանել հաճելի չափանիշերին՝ հանուն բաղձալի 90-60-90-ի ժամանակակից կինը պատրաստ է ամեն ինչի: Այս մոգական թվերին հասնելու համար կինը պատրաստ է տանջել իրեն դիետաներով եւ մարզասրահներում անկարողության աստիճանի հասնելով:

Այս կպչուն մտքից օգտվում են գեղեցկության ժամանակակից սրահներն ու փայլուն ամսագրերը՝ կանանց արագ նիհարելու հազար ու մեկ միջոց առաջարկելով: Սակայն դիետան երկու կողմ ունի: Անթերի մարմին ունենալու ձգտումը կարող է առողջությանն անդառնալի վնաս հասցնել: Այդ կապակցությամբ առաջարկում ենք առավել վնասակար դիետաների եւ արագ նիհարեցնող միջոցների ցանկը:

Այդ ցանկում առաջին հորիզոնականում, այսպես կոչված,  «սպիտակուցային դիետան է»: Այն նախատեսում է սննդակարգում բացառել ածխաջրերը եւ միայն սպիտակուցներ օգտագործել (միս, հավ, ձուկ, ձու եւ այլն): Այդպիսի դիետան երկու շաբաթում 10 կգ ավելորդ քաշի նվազում է խոստանում: Քաշն իսկապես նվազում է: ԲԱՅՑ... Բացառապես սպիտակուցային սնունդը երիկամների համար մեծ ծանրաբեռնվածություն է, ինչը կարող է հանգեցնել երիկամային անբավարարության: Կենդանական սպիտակուցներում առկա «վատ» խոլեստերինը զգալիորեն վատթարացնում է սիրտ-անոթային համակարգի վիճակը, աղիների եւ լյարդի աշխատանքը:

Այդպիսի դիետան ամբողջությամբ խախտում է թթվային-ալկալային հավասարակշռությունը: Արդյունքում բջիջները պարզապես մեռնում են: Այսինքն՝ օրգանիզմը թունավորվում է: Բացի այդ, գիտահետազոտական փորձաքննությունների համաձայն, մեծ քանակությամբ սպիտակուցներ պարունակող սնունդը կարող է ազդել կնոջ պտղաբերության վրա: Ի դեպ, Հին Չինաստանում մահապատժի տեսակներից մեկն այն էր, որ հանցագործին բանտախուց էին նստեցնում եւ կերակրում միայն յուղոտ մսով: Կարճ ժամանակ անց դատապարտյալը տանջանքներով մահանում էր, քանի որ օրգանիզմն ընդունակ չէր մարսել սնունդը:

 

Երկրորդ հորիզոնականում «մոնոդիետաներն» են: Այս դիետան երկու տեսակ ունի. կա՛մ մեկ մթերք եք ընտրում եւ որոշ ժամանակ (մեկ օրից մինչեւ երկու շաբաթ) սնվում միայն դրանով, կա՛մ 2-3 տեսակի մթերքներով եք սնվում՝ դարձյալ բավական երկար ժամանակ: Աղն ու շաքարավազն արգելված են: Մոնոդիետաները նվազեցնում են դիմադրողականությունը, բարձրացնում ոսկորների փխրունությունն ու սակավարյունության, ինչպես նաեւ հիպովիտամինոզի եւ նույնիսկ ավիտամինոզի հավանականությունը:

Բացի այդ, քաշի նվազմանը զուգահեռ պակասում է մկանային զանգվածը, հատկապես, եթե սպիտակուցների քանակը քիչ է լինում ընտրված մթերքներում: Օրգանիզմը սթրեսի է ենթարկվում եւ սկսում է «սեւ օրվա» համար պաշար կուտակել, ինչի հետեւանքով էլ նորմալ սննդակարգի անցնելու դեպքում քաշը վերականգնվում է, հաճախ՝ նաեւ կրկնապատկվում:

  

Սրան հաջորդում է «անյուղ դիետան», որը ենթադրում է ճարպերի բացառում: Սակայն, ծանր եւ հանկարծակի կրճատման դեպքում, յուղերի ներթափանցումը օրգանիզմ զուգորդվում է հորմոնալ համակարգի խաթարմամբ, վնասում է վերարտադրողական ֆունկցիան եւ միզասեռական համակարգը, ռիսկային խմբում է հայտնվում նաեւ սիրտ-անոթային համակարգը: Շատ հաճախ այսպիսի դիետաների դեպքում կարող է դադարել նաեւ կնոջ դաշտանային ցիկլը:

 

«Սովահարության» եւս մեկ միջոց է սննդից ամբողջությամբ հրաժարվելն ու շատ ջուր խմելը կամ մեկ մթերքի օգտագործումը՝ նվազագույն չափաբաժնով: Այդպիսի դիետան թուլացնում է օրգանիզմի պաշտպանական ֆունկցիան, քանի որ սովահարությունն ուղեկցվում է թունավորմամբ, որը վատ է անդրադառնում իմունային համակարգի վրա: Բացի այդ, քաղցած մնալով՝ հեշտությամբ կարող եք ձեր օրգանիզմն անորեքսիայի աստիճանի հասցնել, իսկ վերականգնամն գործընթացը ցավոտ եւ բարդ կլինի:

Եվ այս դեռ ամբողջ ցանկը չէ: Ավելի կտրուկ միջոցների ու դրանց հետեւանքների մասին կարդացեք հաջորդ նյութում:

Յուլիա Վարդանյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել