Փորձելով հետեւել նորաձեւության միտումներին եւ համապատասխանել հաճելի չափանիշերին՝ հանուն բաղձալի 90-60-90-ի ժամանակակից կինը պատրաստ է ամեն ինչի: Այս մոգական թվերին հասնելու համար կինը պատրաստ է տանջել իրեն դիետաներով եւ մարզասրահներում անկարողության աստիճանի հասնելով:
Այս կպչուն մտքից օգտվում են գեղեցկության ժամանակակից սրահներն ու փայլուն ամսագրերը՝ կանանց արագ նիհարելու հազար ու մեկ միջոց առաջարկելով: Սակայն դիետան երկու կողմ ունի: Անթերի մարմին ունենալու ձգտումը կարող է առողջությանն անդառնալի վնաս հասցնել: Այդ կապակցությամբ առաջարկում ենք առավել վնասակար դիետաների եւ արագ նիհարեցնող միջոցների ցանկը:
Այդ ցանկում առաջին հորիզոնականում, այսպես կոչված, «սպիտակուցային դիետան է»: Այն նախատեսում է սննդակարգում բացառել ածխաջրերը եւ միայն սպիտակուցներ օգտագործել (միս, հավ, ձուկ, ձու եւ այլն): Այդպիսի դիետան երկու շաբաթում 10 կգ ավելորդ քաշի նվազում է խոստանում: Քաշն իսկապես նվազում է: ԲԱՅՑ... Բացառապես սպիտակուցային սնունդը երիկամների համար մեծ ծանրաբեռնվածություն է, ինչը կարող է հանգեցնել երիկամային անբավարարության: Կենդանական սպիտակուցներում առկա «վատ» խոլեստերինը զգալիորեն վատթարացնում է սիրտ-անոթային համակարգի վիճակը, աղիների եւ լյարդի աշխատանքը:
Այդպիսի դիետան ամբողջությամբ խախտում է թթվային-ալկալային հավասարակշռությունը: Արդյունքում բջիջները պարզապես մեռնում են: Այսինքն՝ օրգանիզմը թունավորվում է: Բացի այդ, գիտահետազոտական փորձաքննությունների համաձայն, մեծ քանակությամբ սպիտակուցներ պարունակող սնունդը կարող է ազդել կնոջ պտղաբերության վրա: Ի դեպ, Հին Չինաստանում մահապատժի տեսակներից մեկն այն էր, որ հանցագործին բանտախուց էին նստեցնում եւ կերակրում միայն յուղոտ մսով: Կարճ ժամանակ անց դատապարտյալը տանջանքներով մահանում էր, քանի որ օրգանիզմն ընդունակ չէր մարսել սնունդը:
Երկրորդ հորիզոնականում «մոնոդիետաներն» են: Այս դիետան երկու տեսակ ունի. կա՛մ մեկ մթերք եք ընտրում եւ որոշ ժամանակ (մեկ օրից մինչեւ երկու շաբաթ) սնվում միայն դրանով, կա՛մ 2-3 տեսակի մթերքներով եք սնվում՝ դարձյալ բավական երկար ժամանակ: Աղն ու շաքարավազն արգելված են: Մոնոդիետաները նվազեցնում են դիմադրողականությունը, բարձրացնում ոսկորների փխրունությունն ու սակավարյունության, ինչպես նաեւ հիպովիտամինոզի եւ նույնիսկ ավիտամինոզի հավանականությունը:
Բացի այդ, քաշի նվազմանը զուգահեռ պակասում է մկանային զանգվածը, հատկապես, եթե սպիտակուցների քանակը քիչ է լինում ընտրված մթերքներում: Օրգանիզմը սթրեսի է ենթարկվում եւ սկսում է «սեւ օրվա» համար պաշար կուտակել, ինչի հետեւանքով էլ նորմալ սննդակարգի անցնելու դեպքում քաշը վերականգնվում է, հաճախ՝ նաեւ կրկնապատկվում:
Սրան հաջորդում է «անյուղ դիետան», որը ենթադրում է ճարպերի բացառում: Սակայն, ծանր եւ հանկարծակի կրճատման դեպքում, յուղերի ներթափանցումը օրգանիզմ զուգորդվում է հորմոնալ համակարգի խաթարմամբ, վնասում է վերարտադրողական ֆունկցիան եւ միզասեռական համակարգը, ռիսկային խմբում է հայտնվում նաեւ սիրտ-անոթային համակարգը: Շատ հաճախ այսպիսի դիետաների դեպքում կարող է դադարել նաեւ կնոջ դաշտանային ցիկլը:
«Սովահարության» եւս մեկ միջոց է սննդից ամբողջությամբ հրաժարվելն ու շատ ջուր խմելը կամ մեկ մթերքի օգտագործումը՝ նվազագույն չափաբաժնով: Այդպիսի դիետան թուլացնում է օրգանիզմի պաշտպանական ֆունկցիան, քանի որ սովահարությունն ուղեկցվում է թունավորմամբ, որը վատ է անդրադառնում իմունային համակարգի վրա: Բացի այդ, քաղցած մնալով՝ հեշտությամբ կարող եք ձեր օրգանիզմն անորեքսիայի աստիճանի հասցնել, իսկ վերականգնամն գործընթացը ցավոտ եւ բարդ կլինի:
Եվ այս դեռ ամբողջ ցանկը չէ: Ավելի կտրուկ միջոցների ու դրանց հետեւանքների մասին կարդացեք հաջորդ նյութում:
Յուլիա Վարդանյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը