Արքայական ընտանիքի բարձրաստիճան անդամները չեն շնորհավորել արքայազն Հարրիի եւ Մեգան Մարքլի դստերը՝ արքայադուստր Լիլիբեթի ծննդյան օրը։ Այս մասին հայտնում է Mirror-ը։
Հունիսի 4-ին Չարլզ III թագավորի կրտսեր թոռնուհին դարձավ երկու տարեկան, սակայն թագավորական ընտանիքի անդամներից ոչ մեկը սոցցանցերում չի շնորհավորել արքայադուստր Լիլիբեթին։ Միջոցառումն անտեսել են ոչ միայն Չարլզ III-ն ու նրա կինը՝ Կամիլլան, այլեւ փոքրիկի հորեղբայրն ու մորաքույրը՝ արքայազն Ուիլյամը եւ Քեյթ Միդլթոնը։ Արքայադուստր Եվգենիան, ում անվանում են Մեգան Մարքլի եւ արքայազն Հարրիի «դաշնակիցը», նույնպես լռել է։ Ըստ ինսայդերների՝ Մեգանն ու Հարրին Լիլիբեթի ծննդյան տարեդարձը նշել են ընտանիքի ամենամոտ անդամների հետ Մոնտեչիտո քաղաքի իրենց տանը։
Լիլիբեթ Դիանա Մաունթբեթեն-Վինձորը ծնվել է 2021 թվականի հունիսի 4-ին՝ Հարրիի եւ Մեգանի ԱՄՆ տեղափոխվելուց հետո։ Նրան անվանել են իր մեծ տատի՝ թագուհի Էլիզաբեթ II-ի, ում մանկուց Լիլիբեթ էին անվանում, եւ տատիկի՝ հանգուցյալ արքայադուստր Դիանայի անունով։ Էլիզաբեթ II-ի մահից հետո Մեգանի եւ Հարրիի դուստրը Չարլզ III-ից ստացավ արքայադստեր կոչում։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 1 հոկտեմբերի
Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ հոկտեմբերի 1-ից 7-ը21:08, 30 սեպտեմբերի
«Էնքան բան ունեմ քո մասին պատմելու... Մնաս բարով... Արցախ»․ Իննա Խոջամիրյան15:18, 30 սեպտեմբերի
«Ցավոտ օրեր ենք ապրում.... իմ կյանքում օր օրի ավելանում են կորուստները»․ Հասմիկ Խոջյան13:29, 30 սեպտեմբերի
«Մի օր կբուժվենք, վստահ եմ: Ազգային զարթոնք լինելու է»․ Միքայել Ոսկանյան12:19, 30 սեպտեմբերի
«Երբ բոքսի ռինգում տարիներ շարունակ «Կարապի պար» ես պարում` կրեատիվ ա, բայց հիմարություն»․ Մհեր Մկրտչյան11:04, 30 սեպտեմբերի
Լաս Վեգասում ձերբակալվել է 2Pac-ի սպանության մեջ կասկածվողը10:13, 30 սեպտեմբերի
«Հայը էլի տառապում է, էլի ոռնում ցավից, էլի մոխրանում... էս մղձավանջը մի օր կավարտվի, ու պատմությունն էլի հաղթանակ կբերի մեր տուն, մեզ ոչ ոք չի արգելել հավատալ...»․ Մանե Գրիգորյան09:00, 30 սեպտեմբերի
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:15, 29 սեպտեմբերի
«Մենք նորից կապրենք…»․ Բրյունետի նոր ստեղծագործությունը՝ նվիրված Արցախին19:21, 29 սեպտեմբերի
17:01, 29 սեպտեմբերի
«Կորցրեցինք Արցախը․․․ մարդիկ կորցրեցին իրենց տունը, տարիներով կերտած հողը»․ Լուսինե Թովմասյան16:10, 29 սեպտեմբերի
«Երբ Ղազանչեցոցը հանձնվեց... հանձնվեցի նաեւ ես...»․ Իննա Խոջամիրյան