Նոր՝ «Somm. փրկության գավաթ» վավերագրական ֆիլմը, որը կթողարկվի այս տարվա վերջին, ուսումնասիրում է գինու դերը Հայաստանի ինքնության մեջ։ Այս մասին հայտնում է NYT-ը։
Ջեյսոն Ուայզի կողմից նկարահանված «Somm» շարքի այս չորրորդ ֆիլմը տարբերվում է նախորդներից։ Սոմելյեի հույսերն ու երազանքները լուսաբանելու համար նրա ուշադրությունն ավելի շատ կենտրոնանում է հենց գինու մշակութային նշանակության վրա:
Հուզիչ ֆիլմը ներկայացնում է հայ գինեգործ Վահե Քեուշգերյանին եւ նրա դստերը՝ Էմիին, ով աշխատում է նրա հետ Երեւանում գտնվող WineWorks արտադրական ձեռնարկությունում:
Հայաստանը կովկասյան տարածաշրջանի մի մասն է, որը համարվում է գինու ծննդավայրերից մեկը հազարավոր տարիներ առաջ։ Ըստ Քեուշգերյանի՝ գինին հայկական մշակույթի անբաժան մասն էր մինչեւ 19-րդ դարը՝ Օսմանյան եւ Ռուսական կայսրությունների կողմից հպատակեցումը, ապա 20-րդ դարի սկիզբը՝ Հայոց Ցեղասպանությունը։ Հետո Հայաստանը մտավ ԽՍՀՄ կազմ։
«Սովետն ասում էր․ «Ընկերներ, ոչ թե գինի, այլ կոնյակ արտադրեք»,- ասում է Քեուշգերյանը։ Նրա խոսքով՝ սովետները ստիպել են խաղողագործներին հրաժարվել սարալանջին գտնվող խաղողի այգիներից եւ հին սորտերից, որոնցով գինի էին պատրաստում: Նոր խաղողի այգիներ հիմնվեցին այն հարթավայրերում, որտեղ գյուղատնտեսությունը կարող էր արդյունաբերականացվել, ընդ որում խորհրդային կողմից սիրված խաղողը կոնյակի համար:
«Հին խաղողի այգիները մնացել են»,- ասում է Էմի Քեուշգերյանը, որի ծնունդը համընկավ Խորհրդային Միության փլուզման հետ: «Նրանք գրեթե անձեռնմխելի են մնացել 120 տարի: Հիմա գինին դարձրել ենք մեր ինքնությունը»։
Քեուշգերյանները վերակենդանացնում են հին խաղողի այգիները եւ ուսումնասիրում հնագույն սորտերը, այդ թվում՝ արենին՝ հայտնի ամենահին գինեգործական խաղողներից մեկը, որը դարձել է Հայաստանում գինեգործության վերածննդի խորհրդանիշը:
2020 թվականին Հայաստանում «Փրկության գավաթը» ֆիլմի նկարահանումների ժամանակ պատերազմ է սկսվում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Խաղողի հիմնական այգին հենց կրակի բերանում էր, երբ մոտենում է բերքահավաքը: Ֆիլմում Քեուշգերյանները պետք է որոշեն՝ վտանգե՞լ խաղողի բերքը, թե՞ հեռու մնալ խաղողի այգուց եւ կորցնել բերքը, ինչը եւ՛ տնտեսական, եւ՛ մշակութային հարված կլինի։ Ի վերջո, զրահաբաճկոն հագնելով, գնահատում են իրավիճակը եւ շարունակում են շարժվել, բարեբախտաբար զոհեր եւ վիրավորներ չեն եղել։
Քեուշգերյանը ֆիլմում պատմում է Իրանում խաղող գնելու ծրագրերի մասին։ «Ինձ հետաքրքրում էին սորտերը եւ ինչպես են դրանք առնչվում ավելի ծանոթ խաղողի տեսակների հետ», - ասել է նա:
Ֆիլմում Քեուշգերյանը նկարահանող խմբի հետ միասին ճանապարհորդում է հյուսիսային Իրան, կիսաստորգետնյա՝ անսովոր սորտերով հին խաղողի այգիներ փնտրելով: Քերմանշահ նահանգի հեռավոր բլուրներում, Թեհրանից մոտ 300 մղոն դեպի արեւմուտք, նա գտնում է այն, ինչ փնտրում է.
Նա պայմանավորվում է 22 տոննա գնելու մասին, որը նա հետ է ուղարկում WineWorks գործարան, որտեղ 2021 թվականին նա արտադրել է ինչպես կարմիր, այնպես էլ փրփրուն վարդագույն գինի։ Այս շշերից մի քանիսը ԱՄՆ-ում օրինական ճանապարհով կվաճառվեն Molana ապրանքանիշով, որը հղում է անում 13-րդ դարի պարսիկ բանաստեղծ եւ գիտնական Ռումիին: Շշերի վրա կլինի «Իրանի գինի, պատրաստված Հայաստանում» մակագրությունը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
18:49, 25 սեպտեմբերի
«Իմ ուժեղ արցախցիներ, ոչ մեկ չպետք է ձեր մեջ կոտրի այն ուժը, որը բացի ձեզնից ոչ մեկ չունի»․ Պոնչ17:40, 25 սեպտեմբերի
Քոբի Բրայանտի դուստրն իր մոդելային դեբյուտն է կատարել Միլանում Versace-ի ցուցադրությանը15:29, 25 սեպտեմբերի
Ամերիկացի սցենարիստները ձեռք են բերել նախնական համաձայնություն, որը կարող է վերջ դնել գործադուլին14:42, 25 սեպտեմբերի
Սոֆի Լորենը հոսպիտալացվել է13:49, 25 սեպտեմբերի
«Ոչ ոք հենց էնպես չթողեց չգնաց, չհանձնեց հողը, ինքն իրեն: Դիմադրեց, համբերեց, պայքարեց, կռվեց»․ Թամարա Պետրոսյան13:40, 25 սեպտեմբերի
Ֆրանսիացի ռեփեր MHD-ն սպանության համար դատապարտվել է 12 տարվա ազատազրկման12:26, 25 սեպտեմբերի
«Մարդկային բարութունն ունի սահման, տականքությունը՝ չունի»․ Լիլիթ Մուրադյան11:41, 25 սեպտեմբերի
«Ինչպես 1915թ․-ին․աշխարհը ոչինչ չարեց հայերի համար․․․»․ Քրիս Բոհջալյան10:20, 25 սեպտեմբերի
«Մարդիկ հաճախ փորձել են բաժանել աշխարհի ամենահին քրիստոնյա ազգը դրսից ու ներսից․.. բայց նրանք երբեք հաջողության չեն հասնի»․ Էրիկ Էսրաիլյան09:00, 25 սեպտեմբերի
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ16:30, 24 սեպտեմբերի
Դերասան Թահար Ռահիմն անհավանական աշխատանք է կատարել, որպեսզի հնարավորինս նմանվի Շառլ Ազնավուրին15:05, 24 սեպտեմբերի
Հայտնի է «Էյֆորիա» սերիալի աստղ Անգուս Կլաուդի մահվան պատճառը