Ամռան առաջին շողերից ակտիվանում է ճամփորդության շրջանը։ Հայ հայտնիներից շատերն են այս ընթացքում մեկնել արտերկիր՝ ոմանք հանգստանալու, ոմանք աշխատանքային նպատակով։ Բայց, իհարկե, ոչ մի այցելություն աննկատ չի անցնում։ Հայ հայտնիներից շատերի ինստագրամյան էջերն ավելի գունեղ ու գեղեցիկ են դարձնում ճանապարհորդական լուսանկարները։ Իսկ ի՞նչ լուքերով են նրանք դուրս գալիս զբոսանքի։
NEWS.am STYLE-ն առանձնացրել է նրանցից մի քանիսի ճամփորդական street style-ը։
Ծաղկային պրինտով ատլասե զգեստ եւ բարձրակրունկներ․ սա դերասանուհի Սաթենիկ Հազարյանի կերպարն է՝ Կաննից։ Դերասանուհին իր լուքին ֆրանսիական շքեղություն եւ խորհրդավորություն է հաղորդել՝ մազերը հավաքելով նրբագեղ շալի ներքո։
Դիանա Մալենկոն Շվեյցարիայում է։ Դերասանուհու այցն աշխատանքային է, բայց նա չի զլանում կիսվել իր ոճային կերպարներով։
Սիրուշոն Լոս Անջելեսում ներկայացնում էր իր «ՊռեԳոմեշ» զարդերի հավաքածուն, իսկ հետեւորդներին շարունակում հիացնել իր ճաշակով կերպարներով։ Օրինակ՝ տպավորիչ է հետաքրքիր լուծումներով ջինսե կորսետի համադրությունը օվերսայզ ոճի տաբատի ու իր ավանդական զարդերի հետ։
Հունահայ երգչուհի Աթենա Մանուկյանն էլ Գերմանիայում է։ Հաննովերից նա կիսվել է իր street style-ով։ Աթենան նախընտրել է պրինտային վերնաշապիկի եւ տաբատի համադրությունը՝ բարձրակրունկների եւ խոշոր զարդերի հետ։
Բլոգեր Մարիաննա Վարդանյանը ամուսունու՝ Գարիկ Պապոյանի հետ Վիեննայում է։ Այնտեղ նրանք մասնակցել են Muse խմբի համերգին։ Մարինաննան չի մոռանում կիսվել նաեւ իր ընտրած լուքերով։ Նա իր հետեւորդներին միշտ հիացնում է նուրբ, միեւնույն ժամանակ՝ ինքնատիպ կերպարներով։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:08, 30 սեպտեմբերի
«Էնքան բան ունեմ քո մասին պատմելու... Մնաս բարով... Արցախ»․ Իննա Խոջամիրյան15:18, 30 սեպտեմբերի
«Ցավոտ օրեր ենք ապրում.... իմ կյանքում օր օրի ավելանում են կորուստները»․ Հասմիկ Խոջյան13:29, 30 սեպտեմբերի
«Մի օր կբուժվենք, վստահ եմ: Ազգային զարթոնք լինելու է»․ Միքայել Ոսկանյան12:19, 30 սեպտեմբերի
«Երբ բոքսի ռինգում տարիներ շարունակ «Կարապի պար» ես պարում` կրեատիվ ա, բայց հիմարություն»․ Մհեր Մկրտչյան11:04, 30 սեպտեմբերի
Լաս Վեգասում ձերբակալվել է 2Pac-ի սպանության մեջ կասկածվողը10:13, 30 սեպտեմբերի
«Հայը էլի տառապում է, էլի ոռնում ցավից, էլի մոխրանում... էս մղձավանջը մի օր կավարտվի, ու պատմությունն էլի հաղթանակ կբերի մեր տուն, մեզ ոչ ոք չի արգելել հավատալ...»․ Մանե Գրիգորյան09:00, 30 սեպտեմբերի
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:15, 29 սեպտեմբերի
«Մենք նորից կապրենք…»․ Բրյունետի նոր ստեղծագործությունը՝ նվիրված Արցախին19:21, 29 սեպտեմբերի
17:01, 29 սեպտեմբերի
«Կորցրեցինք Արցախը․․․ մարդիկ կորցրեցին իրենց տունը, տարիներով կերտած հողը»․ Լուսինե Թովմասյան16:10, 29 սեպտեմբերի
«Երբ Ղազանչեցոցը հանձնվեց... հանձնվեցի նաեւ ես...»․ Իննա Խոջամիրյան15:29, 29 սեպտեմբերի
«Սյունիքի, Վայոց Ձորի ու Արարատի մարզի միջպետական ճանապարհին գաղթ է... ողբերգություն... ցեղասպանություն...»․ Ռուբեն Մխիթարյան