Համասյանի ու Ռիք Ռոզատոյի երաժշտությունը՝ ARARAT-ի լեգենդար համի ու Ձիթողցյանի կտավների ուղեկցությամբ

ՇոկTok. «Մարդիկ ինձ են օգնում. ես եմ որոշում օգնել ընտանիքների, թե`ոչ». Տարոն Սարգսյան

Ֆրանսիական շքեղություն՝ փարիզյան շնչով. Les Nereides զարդերը՝ 6 տարի Երեւանում

Stylish Faces․ Հասմիկ Կարապետյանը՝ իր համար արված խենթ քայլերի, երկրպագուների հանդեպ ամուսնու վերաբերմունքի եւ այլ թեմաների շուրջ

«Վարձով ընտանիք». նոր հումորային նախագիծ` Մարջան Ավետիսյանի, Էմմա Սապունջյանի, Լեւոն Հախվերդյանի մասնակցությամբ

«Լեռները կհիշեն». ինչպես են ընթանում նոր հեռուստասերիալի նկարահանումները

«Լեռները կհիշեն» հեռուստասերիալի դերասանկական կազմը՝ Խուստուփ լեռան բարձունքին

Սեւ կատակերգություն՝ ապրելու կարեւորության մասին. «Սեւազգեստ կանայք» ֆիլմի փակ դիտումը` Երեւանում

Կարմիր գորգ. հայտնիների look-երը` «Սեւազգեստ կանայք» ֆիլմի պրեմիերային

ՇոկTok. «Հորս կարիքն այլեւս չեմ զգում». տիկտոկեր Նանո

Ֆոտովլոգ Արսեն Սարգսյանի հետ. խելահեղ Նյու Յորք

ՇոկTok. «Շատերն են թիկունքիցս հարվածել». տիկտոկեր Մանե (man_go)

BACKSTAGE. Ինչպես են ընթանում «Բոլոլա» սիթքոմի նկարահանումները

ՇոկTok. «Երբեք չեմ ցանկանա տղա լինել». տիկտոկեր Արմինե (@poso)

«Stylish Faces». Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորին

Հայտնիների կենդանիները. Դայանա Դավթյանի շնիկը՝ Վիննին, եւ ինչ է պահել «Միսս Տիեզերք Արմենիա 2019» ճանաչված գեղեցկուհին նրանից առաջ

ՇոկTok. «Համբույրի տեսարանի պատճառով հրաժարվել եմ նոր նախագծում նկարահանվել». Լիլիա Վարդանյան

Հայտնիների կենդանիները․ Սյուզաննա Մելքոնյանի կատվիկը, որին երգչուհին տվել է իր սիրելի արտիստի անունը

Zaha Hadid Architects-ի Daxia Tower-ը կդառնա Սիան քաղաքի տեսարժան վայրերից մեկը

21:14, 7 օգոստոսի

Zaha Hadid Architects-ի Daxia Tower-ը կդառնա Սիան քաղաքի տեսարժան վայրերից մեկը։ Ապշեցնող երկնաքերը, որը գտնվում է Սիան բարձր տեխնոլոգիաների տնտեսական եւ տեխնոլոգիական զարգացման գոտու սրտում, պետք է լինի քաղաքի տնտեսական աճի շարժիչ ուժը, գրում է Hypebeast-ը։

ezgif.com-gif-maker (85).jpg (44 KB)

Հսկայական տարածքի վրա՝ 16,700 քառ. 210 մետրանոց Daxia Tower-ում կլինեն գրասենյակներ, մանրածախ առեւտրի եւ օժանդակ տարածքներ: Դրա յուրօրինակ դիզայնը՝ ընդգծված սահուն կոր ուրվագծով, նախշավոր ապակեպատման շերտերը եւ շունչը կտրող ատրիումներն արտացոլում են շրջակա ուրբանիզմը եւ նոր կառույցը դարձնում Սիանի զարգացող բիզնես թաղամասի կենտրոնը:

Daxia Tower-ի ատրիումները դրա ամենաուշագրավ առանձնահատկություններից մեկն են, որոնք ցուցադրում են կասկադային փակ տնկված տեռասաներ, որոնք հիշեցնում են լեռնային ջրվեժներ: Այս տարածքները նախագծվել են Սիան քաղաքի պատմական հյուսիսից եւ արեւելքից պանորամային տեսարաններ առաջարկելու համար:

ezgif.com-gif-maker (87).jpg (85 KB)

Աշտարակը նախագծվել է՝ հաշվի առնելով տվյալների վերլուծությունը եւ վարքագծի մոդելավորումը՝ ստեղծելով հարմարվողական եւ ապագային միտված աշխատատեղեր:

Daxia Tower-ը նաեւ ծառայում է կայունության ու կանաչ ճարտարապետության նոր չափանիշներ սահմանելուն: Ունենալով LEED Gold հավաստագրում եւ Չինաստանի ամենաբարձր երեք աստղանի «Կանաչ շենք» վարկանիշը՝ աշտարակը օպտիմալացնում է բնական ցերեկային լույսը եւ օդափոխությունը՝ բարձր արդյունավետությամբ, ցածր արտանետումներով, ջերմային ծածկույթով միասնական ապակեպատմամբ:

Բնապահպանական ասպեկտները ներառում են ադապտացվող ճակատ, որը կմիավորի սենսորները եւ ֆոտոգալվանային բջիջները՝ օգտագործելու վերականգնվող էներգիան, բնական օդափոխությունը, որն աշխատում է ատրիումներով՝ մաքուր օդը շրջանառելու համար, անձրեւաջրերի հավաքման ու վերամշակման համակարգ, խելացի կառավարման համակարգ՝ անընդհատ վերահսկելու եւ էներգիայի սպառումը օպտիմալացնելու համար:

Ակնկալվում է, որ շուտով կսկսվի Daxia Tower-ի շինարարությունը, եւ դրա ավարտը, անկասկած, ոչ միայն ուղենիշ կլինի Սիան քաղաքի համար, այլև կայուն ճարտարապետության օրինակ ողջ աշխարհի համար:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել
  • Հարցում
Քվեարկել են (9)  |  Այլ հարցում