Պատկերացրեք գինին այնպիսին, ինչպիսին պետք է լիներ՝ հում, չզտված խառնուրդ հողի եւ ձեր բաժակի միջեւ: Բնական գինիները հարգանքի տուրք են անցյալին, վերադարձ գինեգործությանը մինչ արդյունաբերականացման ի հայտ գալը: Այս գինիները պահանջում են նվազագույն միջամտություն՝ ցուցադրելով խաղողի մաքուր էությունը եւ դրա տեռուարը: Հայաստանում իր տեղն ունի նաեւ բնական գինիների թրենդը, եւ տարեցտարի ավելանում են այս խմիչքի սիրահարները։ NEWS.am STYLE-ը կազմել է Հայաստանում արտադրողների փոքր ընտրություն, ովքեր սկսել են ակտիվորեն զարգացնել բնական գինիների միտումը երկրում։
Սկսենք նրանից, թե ինչում է կայանում գինու «բնականությունը», չէ՞ որ բոլոր գինիներն են պատրաստվում ֆերմենտացված խաղողի հյութից: Գինին մեծ մասամբ կոչվում է բնական այն պատճառով, որ պատրաստման գործընթացում դրան ոչ մի լրացուցիչ բաղադրիչ չի ավելացվում, բացառությամբ հենց խաղողի հյութի։ Խաղողը, փաստորեն, գինի է պատրաստում իրենից։ Արտադրողը միայնակ է մնում իր խաղողի որակի, բնական բնութագրերի եւ տերուարի առանձնահատկությունների հետ եւ ոչ մի կերպ չի կարող «ռետուշ» անել այն, ինչ կստացվի ի վերջո:
Alluria Natural Wine
Alluria-ն ընտանեկան գինեգործարան է, որն արտադրում է բացառապես բնական գինիներ: Գինիները պատրաստվում են հայկական սորտերից՝ օգտագործելով վայրի տեղական խմորիչներ, ինքնաբուխ խմորում։ Նրանց գինիների բույրը, որպես կանոն, պարունակում է երկրային նոտաներ՝ նոսրացված մրգային երանգներով, իսկ համի մեջ բացահայտվում է բնական թթվայնությունն ու թեթեւ դառնությունը։ Եթե շշի մեջ նստվածքներ եք նկատում, թույլ մի տվեք, որ դրանք ձեզ վանեն, դրանց առկայությունը պայմանավորված է նրանով, որ գինին քիչ է ֆիլտրացված։
Yerevak Saturn Natural Orange Wine
Այս բնական նարնջագույն գինիները պատրաստվում են Արարատյան դաշտի խաղողի այգիներում աճեցված հայկական Մսխալի սորտից եւ Ռկացիթելիից՝ բնական եղանակով. խմորում բնական վայրի խմորիչներով, առանց հավելումների եւ գինեգործի հավելյալ միջամտության: Արտադրողի գինիների համը զուսպ է, առանց ընդգծված համային նոտաների: Նման ըմպելիքով սառը բաժակը կաշխուժացնի ձեզ ամառային շոգ օրերին։
ACOL Natural Wine
Այս արտադրողի գինիներն ըստ հզորության չեն գերազանցում 10%-ը եւ պատրաստվում են ոչ միայն խաղողից, այլեւ նուռից, բալից եւ սերկեւիլից։ Թորման արտադրամասն արտադրում է բնական գինիներ 6 քայլ համակարգով հետեւյալ հաջորդականությամբ. բերքահավաք – աղում - ստացված զանգվածի ձեռքով խառնում, տեղադրում է հողի մեջ թաղված 80% կավե ամֆորաներում - 12-16 ամիս հնեցում նույն ամֆորայում ազդեցության տակ - 5℃ ջերմաստիճանում տարաների տասնօրյա մաքրում - զտում եւ շշալցում:
Khme Orange Wine
Khme (ԽՄԷ) ապրանքանիշի նարնջագույն գինիների բերքի մեծ մասը ստացվում է անձրեւային խաղողի այգիներից, որը Հայաստանում հազվադեպ է, բայց բավականին տարածված է Լեռնային Ղարաբաղում (Արցախում), եւ հենց այնտեղ է սկսվել այդ բնական գինիների արտադրությունը․ Ոսկեհատ, Խաթուն Խարջի, Չիլլար, Բանանց եւ Կանգուն։ Մինչ կարասի մեջ մտնելը խաղողը հավաքում եւ տեսակավորում են ձեռքով, այնուհետեւ թողնում խմորման՝ նվազագույնի հասցնելով գինեգործների միջամտությունը գործընթացին։ Այժմ գինիները կարելի է գտնել մասնագիտացված գինեգործարաններում եւ գինու համտեսներում:
Լիանա Աղաջանյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:14, 2 դեկտեմբերի
Ինչպես զարդարել տունը տոներին՝ կախված կենդանակերպի նշանից11:21, 2 դեկտեմբերի
Ջենիֆեր Լոպես. «Կանայք տարիքի հետ ավելի սեքսուալ են դառնում»09:00, 2 դեկտեմբերի
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:37, 1 դեկտեմբերի
Տղամարդու մատները շատ բան կարող են պատմել նրա մասին21:31, 1 դեկտեմբերի
Բեյոնսեն նշում է իր «Ռենեսանս» համերգային ֆիլմի պրեմիերան՝ «MY HOUSE» նոր սինգլի թողարկմամբ20:30, 1 դեկտեմբերի
Վանգայի կանխատեսումները 2024-ի համար. Պուտինի սպանությունը, ահաբեկչություն՝ Եվրոպայում, քաղցկեղի բուժումը19:37, 1 դեկտեմբերի
Տաշ Սարգսյանը, Իվան Գլուշկովը եւ Սլավա Իվանովը բացել են Հայաստանում առաջին բնական գինու բարը՝ «Oops!»-ը17:26, 1 դեկտեմբերի
Louis Vuitton-ը ներկայացրել է 3D տպագրությամբ սպորտային կոշիկներ16:23, 1 դեկտեմբերի
Դուբայում կհայտնվի 10,5 հեկտար տարածքով կղզի՝ Վեգասի ոճով15:34, 1 դեկտեմբերի
Աստղային ոճ. Քիմ Քարդաշյանի շքեղ ձմեռային կերպարը14:51, 1 դեկտեմբերի
14:19, 1 դեկտեմբերի
Սոֆյա Վերգարան անճանաչելի է «Գրիզելդա» նոր սերիալում՝ «կնքամոր» դերում