«Վիշապի լեգենդը» շքեղ շոուով «Երեւան պարկում» բացվեց ընդարձակ սահադաշտը

Համասյանի ու Ռիք Ռոզատոյի երաժշտությունը՝ ARARAT-ի լեգենդար համի ու Ձիթողցյանի կտավների ուղեկցությամբ

ՇոկTok. «Մարդիկ ինձ են օգնում. ես եմ որոշում օգնել ընտանիքների, թե`ոչ». Տարոն Սարգսյան

Ֆրանսիական շքեղություն՝ փարիզյան շնչով. Les Nereides զարդերը՝ 6 տարի Երեւանում

Stylish Faces․ Հասմիկ Կարապետյանը՝ իր համար արված խենթ քայլերի, երկրպագուների հանդեպ ամուսնու վերաբերմունքի եւ այլ թեմաների շուրջ

«Վարձով ընտանիք». նոր հումորային նախագիծ` Մարջան Ավետիսյանի, Էմմա Սապունջյանի, Լեւոն Հախվերդյանի մասնակցությամբ

«Լեռները կհիշեն». ինչպես են ընթանում նոր հեռուստասերիալի նկարահանումները

«Լեռները կհիշեն» հեռուստասերիալի դերասանկական կազմը՝ Խուստուփ լեռան բարձունքին

Սեւ կատակերգություն՝ ապրելու կարեւորության մասին. «Սեւազգեստ կանայք» ֆիլմի փակ դիտումը` Երեւանում

Կարմիր գորգ. հայտնիների look-երը` «Սեւազգեստ կանայք» ֆիլմի պրեմիերային

ՇոկTok. «Հորս կարիքն այլեւս չեմ զգում». տիկտոկեր Նանո

Ֆոտովլոգ Արսեն Սարգսյանի հետ. խելահեղ Նյու Յորք

ՇոկTok. «Շատերն են թիկունքիցս հարվածել». տիկտոկեր Մանե (man_go)

BACKSTAGE. Ինչպես են ընթանում «Բոլոլա» սիթքոմի նկարահանումները

ՇոկTok. «Երբեք չեմ ցանկանա տղա լինել». տիկտոկեր Արմինե (@poso)

«Stylish Faces». Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորին

Հայտնիների կենդանիները. Դայանա Դավթյանի շնիկը՝ Վիննին, եւ ինչ է պահել «Միսս Տիեզերք Արմենիա 2019» ճանաչված գեղեցկուհին նրանից առաջ

ՇոկTok. «Համբույրի տեսարանի պատճառով հրաժարվել եմ նոր նախագծում նկարահանվել». Լիլիա Վարդանյան

Wine Story. հայկական գինիներն արժանի են բացահայտման – MassLive

15:45, 22 օգոստոսի

Հոգնե՞լ եք նույն շրջանների միեւնույն գինիները խմելուց: Նոր բա՞ն եք փնտրում: Մոռացեք Ֆրանսիան։ Ուշադրություն մի դարձրեք Իտալիային։ Իսկ ի՞նչ կասեք Հայաստանի մասին։

Գինու մասին խոսակցություններում Հայաստանը հազվադեպ է հիշատակվում։ Մինչդեռ Հայաստանը հազարամյակներ շարունակ գինի է պատրաստում։ Չնայած դրան, շատերը չգիտեն այս լեռնային երկրում գինեգործության երկար ու հարուստ ավանդույթների մասին, գրում է MassLive-ը։

«Ըստ «Storica Wines»-ի, որը ԱՄՆ-ում մի քանի հայ գինի արտադրողների գինիների ներկայացուցիչ է, Հայաստանը գինի է արտադրում առնվազն 6000 տարի, այդ թվում՝ այս շաբաթ առաջարկվող երեք գինի: Փաստորեն, նույնիսկ կարող են վկայություններ լինել Հայաստանում գինեգործության 8000 տարվա վաղեմության մասին։

Ինչպես Արգենտինայում, այնպես էլ Հայաստանի գինեգործական տարաշրջանները լեռների մոտ են։ Կոնկրետ այս դեպքում Հայաստանի լեռները (ներառյալ Փոքր Կովկասը եւ Արագած լեռը՝ Հայաստանի ամենաբարձր գագաթը) կարեւոր դեր են խաղում գինեգործության ու Հայաստանում խաղողի այգիների տեղակայման գործում։ Շատ խաղողի այգիներ գտնվում են ծովի մակարդակից 2000-ից 4500 ոտնաչափ բարձրության վրա:

Ինչ վերաբերում է Հայաստանի գինեգործական կոնկրետ մարզերին, ապա դրանցից ամենահայտնիներն են Արագածոտնը, Արարատը, Արմավիրը եւ Վայոց Ձորը։

Խաղող

Հայկական գինիների հիանալի բաներից մեկն այս երկրի խաղողի քիչ հայտնի տեսակների բազմազանությունն է:

Արենի․ Հայաստանում կարմիր գինու ամենահայտնի եւ հնագույն տեսակներից մեկն է։

Ոսկեհատ․ սպիտակ խաղողի տեսակ է, որը լայնորեն աճեցվում է Հայաստանում հազարամյակներ շարունակ:

Սիրենի․ կարմիր խաղող է, որը երբեմն հայտնի է նաեւ որպես խնդոգնի:

Խորհուրդներ

ezgif.com-webp-to-jpg (26).jpg (15 KB)

Keush Brut Nature Rose 2018 թ.։ Մարզ Վայոց Ձոր, Հայաստան։

Ֆրանսիական շամպայնի նման ավանդական եղանակով արտադրված այս թարմ չոր փրփրուն գինին ամբողջությամբ պատրաստված է Արենի խաղողից եւ հիանալի ծանոթացում է հայկական գինիներին: Համը թարմացնող է սեխի եւ ելակի երանգով: Միանգամայն հմայիչ գինի։

шо.jpg (85 KB)

Shoefer AM Areni Rose 2020 թ․։ Մարզ Վայոց Ձոր, Հայաստան

Եվս մեկ հիանալի հայկական գինի` ամբողջությամբ պատրաստված արենի խաղողից: Այս հիասքանչ վարդը նման հանքային երանգ ունի՝ շնորհիվ հրաբխային հողերի, որոնց վրա խաղողը աճեցվում է Վայոց ձորի խաղողի այգիներում: Քիմքը ներառում է ելակի, սեխի ու բալի նուրբ նոտաներ, ինչպես նաեւ ծովի աղ ու բուրավետ ծաղկային բույրեր: Գերազանց, վառ, համեղ գինի։

Zulal Voskeha 2020 թ․։Մարզ՝ Վայոց Ձոր, Հայաստան

зулал.jpg (95 KB)

Այս նուրբ սպիտակ գինին ցույց է տալիս, թե ինչու է Ոսկեհատի խաղողն ավելի մեծ համբավի արժանի Հայաստանից դուրս: Կրկին, համերը թեթեւ են, հանքային ու տատանվում են սեխի եւ դեղձի երանգներից մինչեւ արքայախնձոր ու տանձ: Այսպիսով, եթե սիրում եք թեթեւ, չոր, հանքանյութերով հարուստ սպիտակ գինիներ, այս հմայիչ գինին հիանալի կերպով ցույց է տալիս, թե ինչու են հայկական գինիներն արժանի տեղ ունենալու աշխարհի բազմաթիվ սեղանների վրա:

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել
  • Հարցում
Քվեարկել են (9)  |  Այլ հարցում