Համասյանի ու Ռիք Ռոզատոյի երաժշտությունը՝ ARARAT-ի լեգենդար համի ու Ձիթողցյանի կտավների ուղեկցությամբ

ՇոկTok. «Մարդիկ ինձ են օգնում. ես եմ որոշում օգնել ընտանիքների, թե`ոչ». Տարոն Սարգսյան

Ֆրանսիական շքեղություն՝ փարիզյան շնչով. Les Nereides զարդերը՝ 6 տարի Երեւանում

Stylish Faces․ Հասմիկ Կարապետյանը՝ իր համար արված խենթ քայլերի, երկրպագուների հանդեպ ամուսնու վերաբերմունքի եւ այլ թեմաների շուրջ

«Վարձով ընտանիք». նոր հումորային նախագիծ` Մարջան Ավետիսյանի, Էմմա Սապունջյանի, Լեւոն Հախվերդյանի մասնակցությամբ

«Լեռները կհիշեն». ինչպես են ընթանում նոր հեռուստասերիալի նկարահանումները

«Լեռները կհիշեն» հեռուստասերիալի դերասանկական կազմը՝ Խուստուփ լեռան բարձունքին

Սեւ կատակերգություն՝ ապրելու կարեւորության մասին. «Սեւազգեստ կանայք» ֆիլմի փակ դիտումը` Երեւանում

Կարմիր գորգ. հայտնիների look-երը` «Սեւազգեստ կանայք» ֆիլմի պրեմիերային

ՇոկTok. «Հորս կարիքն այլեւս չեմ զգում». տիկտոկեր Նանո

Ֆոտովլոգ Արսեն Սարգսյանի հետ. խելահեղ Նյու Յորք

ՇոկTok. «Շատերն են թիկունքիցս հարվածել». տիկտոկեր Մանե (man_go)

BACKSTAGE. Ինչպես են ընթանում «Բոլոլա» սիթքոմի նկարահանումները

ՇոկTok. «Երբեք չեմ ցանկանա տղա լինել». տիկտոկեր Արմինե (@poso)

«Stylish Faces». Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորին

Հայտնիների կենդանիները. Դայանա Դավթյանի շնիկը՝ Վիննին, եւ ինչ է պահել «Միսս Տիեզերք Արմենիա 2019» ճանաչված գեղեցկուհին նրանից առաջ

ՇոկTok. «Համբույրի տեսարանի պատճառով հրաժարվել եմ նոր նախագծում նկարահանվել». Լիլիա Վարդանյան

Հայտնիների կենդանիները․ Սյուզաննա Մելքոնյանի կատվիկը, որին երգչուհին տվել է իր սիրելի արտիստի անունը

Wine Story. ծարավը հագեցնող գինիներ

19:13, 26 օգոստոսի

Երբ ջերմաստիճանը բարձրանում է այնպես, որ մաշկը սկսում է այրվել, իսկ կոկորդում ձեւավորվել է Սահարա անապատ, ոչինչ ավելի թարմացնող չէ, քան մեկ բաժակ սառը գինին: Ճիշտ գինին կարող է իդեալական ուղեկից լինել շոգ օրերին՝ թույլ տալով հանգստանալ եւ վայելել երանելի զովության պահերը: Իսկ ինչպե՞ս գտնել նման գինի: NEWS.am STYLE-ը կազմել է գինիների փոքրիկ ցանկ, որոնք կօգնեն դիմանալ հայկական վառվող արեւին ոչ միայն զովացուցիչ էֆեկտով, այլեւ հաճելի համով։

Գինի՝ տաք օրվա համար․ ինչպիսի՞ն է այն․

Կծու թթվայնությամբ, որն արթնացնում է համը, պայթուցիկ մրգային փունջը եւ բույրը, որը ձեզ կտեղափոխի բուրավետ այգի․ այս գինին ստիպում է ձեզ անմիջապես վերցնել այն դարակից, լցնել բաժակի մեջ եւ մի կում խմել: Այս գինիները փայլելու համար զգույշ հնեցման կամ գինեգործության բարդ տեխնիկայի կարիք չունեն: Փոխարենը դրանք ցուցադրում են խաղողի մաքուր, անաղարտ գեղեցկությունը:

TUS White Dry

Tus-White-Dry.jpg (114 KB)

Պայծառ, բայց էլեգանտ, փափուկ թթվայնությամբ TUS-ը պատրաստված է հայկական ավտոխտոն Լալվարի սորտից, որը հավաքվում է Տավուշի մարզում՝ լեռնային եւ միաժամանակ պտղաբեր այգիներից: Գինու համն ասոցացվում է  հեշտ ճանաչելի մրգերի՝ ծիրանի, խնձորի, տանձի, երկարատեւ հետհամով թարմացնող ցիտրուսների հետ: Այն հիանալի է թեթեւ ամառային աղցանների, խորոված ծովամթերքի եւ, իհարկե, մրգերի հետ:

Միջին գինը՝ 6900 դրամ։

Hans Baer Riesling

рислинг-1.jpg (79 KB)

Բազմակողմանի եւ բարդ Ռիսլինգը համարվում է սուպերաստղ սպիտակ գինու աշխարհում: Այս արտադրողն ունի շատ նուրբ եւ, միեւնույն ժամանակ, հեշտ ոճ. գինին թարմ է, առույգ եւ ոչ ծանրաբեռնված, հաճելիորեն ճռճռում է լեզվի վրա: Բույրի մեջ գերակշռում են վայրի ծաղիկները, թթու կանաչ խնձորն ու տանձը։ Քիմքի վրա գունապնակն ընդլայնվում է, իսկ լեզվի վրա խաղում են սպիտակ հաղարջի եւ հասմիկի նոտաները:

Միջին գինը՝ 5200 դրամ։

Martiros Rose

mart-1.jpg (28 KB)

Այս կենսունակ գինին բաժակի թարմության մարմնացումն է: Պատրաստված է հայկական ինքնաշեն սորտից՝ Արենիից, ունի հարուստ երանգ, վառ թթվայնություն եւ խրթխրթան կեղեւ, որն ակնթարթորեն կհագեցնի ձեր ծարավը: Գինին հեշտությամբ հարմարվում է ցանկացած խոհարարական արկածախնդրության՝ խորոված ծովամթերքից մինչեւ թարմ աղցաններ։

Միջին գինը՝ 6000 դրամ։

De Martino Estate Sauvignon Blanc

DE-MARTINO-SAUV-2017-LAY.jpg (263 KB)

Խաղողի այգիները տնկված են Չիլիի Կասաբլանկա հովտի գրանիտե հողերի վրա, որտեղ կլիման՝ Խաղաղ օվկիանոսի ազդեցության տակ, մեղմ է եւ զով: Այնտեղ աճեցնում են սպիտակ գինիների աշխարհից եւս մեկ աստղ՝ Sauvignon Blanc-ը, որտեղ գերակշռում են կանաչ պղպեղի, մարակույայի եւ թարմ ցիտրուսների նոտաները:

Միջին գինը՝ 4800 դրամ։

Tushpa Muscat

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Tushpa Wine Cellar (@tushpawines)

Կծու, ծաղկային, մածուցիկ կիսաչոր գինի, որը պատրաստված է Արարատյան դաշտում աճեցված 100 տոկոսանոց մուսկատից: Դրա մեջ միահյուսվում են հասմիկի, սեխի, կաթնային խնձորի բույրերը, իսկ հետհամը մեկ կումից հետո մի քանի վայրկյան պարուրում է հաճելի քաղցրությամբ։ Իդեալական համադրություն է ոչ միայն դասական ուտեսների՝ պանիրների եւ նուրբ թռչնամսի, այլեւ՝ սուշիի եւ, նույնիսկ, պիցցայի հետ:

Միջին գինը՝ 5000 դրամ։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել
  • Հարցում
Քվեարկել են (9)  |  Այլ հարցում