Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Վիշապի լեգենդը» շքեղ շոուով «Երեւան պարկում» բացվեց ընդարձակ սահադաշտը

Համասյանի ու Ռիք Ռոզատոյի երաժշտությունը՝ ARARAT-ի լեգենդար համի ու Ձիթողցյանի կտավների ուղեկցությամբ

ՇոկTok. «Մարդիկ ինձ են օգնում. ես եմ որոշում օգնել ընտանիքների, թե`ոչ». Տարոն Սարգսյան

Ֆրանսիական շքեղություն՝ փարիզյան շնչով. Les Nereides զարդերը՝ 6 տարի Երեւանում

Stylish Faces․ Հասմիկ Կարապետյանը՝ իր համար արված խենթ քայլերի, երկրպագուների հանդեպ ամուսնու վերաբերմունքի եւ այլ թեմաների շուրջ

«Վարձով ընտանիք». նոր հումորային նախագիծ` Մարջան Ավետիսյանի, Էմմա Սապունջյանի, Լեւոն Հախվերդյանի մասնակցությամբ

«Լեռները կհիշեն». ինչպես են ընթանում նոր հեռուստասերիալի նկարահանումները

Նվիրվում է բուսակերներին. 4 վայր Երեւանում՝ վեգանական ճաշացանկով

13:33, 2 սեպտեմբերի

Բուսակերությունը Հայաստանում կարող է հակասական թվալ, սակայն վերջին տարիներին այս միտումը գնալով ավելի տարածված է դառնում հայ երիտասարդների շրջանում: Լայն իմաստով վեգանիզմը կենդանիների շահագործման եւ չարաշահման հետ կապված ցանկացած ապրանքի մերժման մասին է: Ավելի նեղ իմաստով՝ բացառապես բուսական ծագման մթերքներ ուտելը։

Հատուկ վեգանների համար NEWS.am STYLE-ը պատրաստել է Երեւանի վայրերի ընտրանի, որտեղ կարելի է համեղ սնվել՝ չխախտելով ձեր սկզբունքներն ու ուտելու սովորությունները։

Future diner-ը վեգան ռեստորանային բար է՝ ոչ միայն ճաշատեսակների, այլեւ ֆիրմային կոկտեյլների լայն մենյուով: Հիանալի վայր է երեկոյան ժամերին այցելելու եւ հենց կենտրոնում՝ ցերեկային ճաշից եւ զբոսանքներից հետո թարմացնող կոկտեյլ վայելելու համար: Ավոկադոյով բուրգեր, վեգան սնիկերս, տոֆու պանրով սենդվիչ, կինոայով աղցան, գազարով տորթ, սերուցքային ապուրներ, զաաթար, ֆալաֆել, մակարոնեղեն եւ ավելին՝ սովորական ճաշացանկում: Իդեալական է ամենաքմահաճ այցելուների եւ բազմազանության սիրահարների համար:

Մեկ անձի համար միջին գինը՝ 5000 դրամ։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Future Diner (@future_diner_yerevan)

2022_place․ Հարմարավետ սրճարան Երեւանի կենտրոնում՝ կրկին բազմազան ճաշացանկով։ Սրճարանում մատուցվում են հյութեղ հոթ-դոգեր, պոկ, հեղինակային՝ օնիգիրազու ուտեստ, հեղինակային լիմոնադներ։ Այստեղ պետք է գան նաեւ աղանդերի սիրահարները՝ էկլերներից մինչեւ տարբեր տորթեր։

Մեկ անձի համար միջին գինը՝ 4000 դրամ։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от 2022_place (@2022_place)

Eat&Fit Healthy Food Cafe-ն վեգանական հաստատություն չէ, այնուամենայնիվ, ճաշացանկը ունի վեգանական ուտեստների եւ աղանդերի մեծ տեսականի: Սպանախով եւ սնկով աղցան, հնդկաձավարով արիշտա, բանանի հաց, մարինացված տոֆու, հատապտղային սմուզիներ եւ շատ ավելին՝ ռեստորանի բազմազան եւ բալանավորված մենյուում:

Մեկ անձի համար միջին գինը՝ 5000 դրամ։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Eat&Fit Healthy Food Cafe (@eatfityerevan)

Բացի այդ, շոգին զովանալու համար կարող եք գնալ Il Solo Gelato՝ վեգան պաղպաղակ ուտելու: Տեսականին ներառում է մրգային եւ հատապտղային սորբետներ՝ առանց կաթի կամ կրեմի հավելման՝ սեխի, ազնվամորու, վայրի հատապտուղների, մանգոյի եւ բալի համով։

Մեկ անձի համար միջին գինը՝ 1500 դրամ։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от ilsologelato (@ilsologelato)

Ռեգինա Մելիքյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել