Համասյանի ու Ռիք Ռոզատոյի երաժշտությունը՝ ARARAT-ի լեգենդար համի ու Ձիթողցյանի կտավների ուղեկցությամբ

ՇոկTok. «Մարդիկ ինձ են օգնում. ես եմ որոշում օգնել ընտանիքների, թե`ոչ». Տարոն Սարգսյան

Ֆրանսիական շքեղություն՝ փարիզյան շնչով. Les Nereides զարդերը՝ 6 տարի Երեւանում

Stylish Faces․ Հասմիկ Կարապետյանը՝ իր համար արված խենթ քայլերի, երկրպագուների հանդեպ ամուսնու վերաբերմունքի եւ այլ թեմաների շուրջ

«Վարձով ընտանիք». նոր հումորային նախագիծ` Մարջան Ավետիսյանի, Էմմա Սապունջյանի, Լեւոն Հախվերդյանի մասնակցությամբ

«Լեռները կհիշեն». ինչպես են ընթանում նոր հեռուստասերիալի նկարահանումները

«Լեռները կհիշեն» հեռուստասերիալի դերասանկական կազմը՝ Խուստուփ լեռան բարձունքին

Սեւ կատակերգություն՝ ապրելու կարեւորության մասին. «Սեւազգեստ կանայք» ֆիլմի փակ դիտումը` Երեւանում

Կարմիր գորգ. հայտնիների look-երը` «Սեւազգեստ կանայք» ֆիլմի պրեմիերային

ՇոկTok. «Հորս կարիքն այլեւս չեմ զգում». տիկտոկեր Նանո

Ֆոտովլոգ Արսեն Սարգսյանի հետ. խելահեղ Նյու Յորք

ՇոկTok. «Շատերն են թիկունքիցս հարվածել». տիկտոկեր Մանե (man_go)

BACKSTAGE. Ինչպես են ընթանում «Բոլոլա» սիթքոմի նկարահանումները

ՇոկTok. «Երբեք չեմ ցանկանա տղա լինել». տիկտոկեր Արմինե (@poso)

«Stylish Faces». Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորին

Հայտնիների կենդանիները. Դայանա Դավթյանի շնիկը՝ Վիննին, եւ ինչ է պահել «Միսս Տիեզերք Արմենիա 2019» ճանաչված գեղեցկուհին նրանից առաջ

ՇոկTok. «Համբույրի տեսարանի պատճառով հրաժարվել եմ նոր նախագծում նկարահանվել». Լիլիա Վարդանյան

Հայտնիների կենդանիները․ Սյուզաննա Մելքոնյանի կատվիկը, որին երգչուհին տվել է իր սիրելի արտիստի անունը

Wine Story. Սնուփ Դոգը վաճառքի է հանել իր գինին

23:18, 8 սեպտեմբերի

Ավստրալական 19 Crimes ընկերությունը հայտնի է իր շատ օրիգինալ, իսկ ոմանց համար, նույնիսկ, էքսցենտրիկ կոնցեպտով. նրանց պիտակների վրա պատկերված են հանցագործներ, ովքեր 1788 թվականից սկսած ուղարկվել են Ավստրալիա՝ ծանր աշխատանքի։ Նրանց դեմքերը պատկերված են պիտակի վրա, իսկ նրանց հանցագործությունները՝ փորագրված գինու խցաններին: «Մենք հպարտ ենք, որ համագործակցում ենք ժամանցի խորհրդանիշ Սնուփ Դոգի հետ, ով մարմնավորում է այս բոլոր հատկանիշները՝ քրտնաջան աշխատանքի ու հաստատակամության շնորհիվ: Սնուփ Դոգը մշակույթ ստեղծող է, նորարար եւ փոփ մշակույթի առաջնորդ, եւ նա հաղորդում է այդ նույն էներգիան 19 Crimes-ին»,-ասում է ընկերության փոխնախագահ Ջոն Ուարդլին:

сн.jpg (106 KB)

Ռեփերը ներկայումս թողարկել է երկու տեսակի գինի` 19 Crimes Snoop Cali Red (8000 դրամ) եւ 19 Crimes Snoop Cali Rosé 2021 (6800 դրամ):

снуп1.jpg (66 KB)

Առաջինն կալիֆորնիական վառ խառնուրդ է, որտեղ ներկայացված են կարմիր Petite Sirah-ը եւ Zinfandel-ը, որոնք աճեցվել են Կալիֆորնիայի տաք արեւի ներքո: Սա մուգ մանուշակագույն երանգի հանդուգն եւ համարձակ գինի է, իսկ դրա բույրի մեջ զգացվում է սեւ հատապտուղների, վանիլի, տապակած կաղնու եւ ծխի նոտաների միաձուլումը: Մեկ կումի մեջ ամփոփված են վայրի մրգերի, անուշաբույր համեմունքների եւ փայտի համերը:

снуп2.jpg (43 KB)

Երկրորդը՝ վարդագույնը, ներդաշնակ գինի է՝ կծու թթվայնությամբ ու թեթեւ քաղցրությամբ: Այն պարունակում է այնպիսի սորտեր, ինչպիսիք են Զինֆանդելը (75%), Գրենաշ/Գարնաշան (20%) եւ Պինո Նուարը (5%), ունի նուրբ վարդագույն երանգ, իսկ բույրը հասած ելակի, վարդի թերթիկների եւ սպիտակ փափուկ զեֆիրի փունջ է։ Թարմ ազնվամորու եւ կարմիր բալի համը նույնպես ձեզ անտարբեր չի թողնի՝ հատկապես այս շոգ օրերին։

Այժմ ռեփերի հայաստանյան երկրպագուները կկարողանան վայելել իրենց կուռքի երգերը նրա երեւանյան համերգին եւ գինի խմել՝ սենսացիաների ու հույզերի խելահեղ ալիքի մեջ ամբողջությամբ ընկղմվելու համար։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել
  • Հարցում
Քվեարկել են (9)  |  Այլ հարցում