Բրիտանացի նկարիչ Բեքս Դեյը սկսում է «Թերթիկ» կոչվող ֆոտոշարք, գիրք եւ ցուցահանդես, որը նվիրված է վուլվային:
Սեպտեմբերի 12-ին Have a Butchers պատկերասրահում կբացվի նրա անհատական ցուցահանդեսը, որը կներկայացնի 70 պատկեր: Վերջինիս մեջ կանացի սեռական օրգանները ծածկված են «ծաղիկով կամ ծաղկաթերթիկով, որն ինչ-որ կերպ ներկայացուցչական է կամ առանձնահատուկ նշանակություն ունի անհատի համար»։
Ինչպես Դեյի աշխատանքների մեծ մասը, շարքը նպատակ ունի կասկածի տակ դնել հասարակության ըմբռնումը սեռի, ինքնության եւ սեփական մարմնի նկատմամբ ազատության մասին:
«Անկախ նրանից, թե դա կրթության պակաս է, թե պոռնոգրաֆիայի ազդեցությունը, ես ուզում էի յուրաքանչյուր կնոջից լսել, թե ինչպես են նրանք վերաբերվում իրենց սեռական օրգաններին եւ ինչ է նշանակում մեր օրերում կին լինելը: Ինչպե՞ս են պոռնո կայքերն ու լրատվամիջոցներն ազդում մեր սեռական օրգանների ընկալման վրա: Ինչու՞ են մեզ մանկության տարիներին սովորեցրել զգալ կանացի անատոմիան եւ ինչու են ժարգոնային անունները հանկարծ դառնում բացասական հայհոյանք: Ինչու՞ մենք՝ կանայք, պետք է պայքարենք, որ մեզ նկատեն։ Սրանք այն բոլոր հարցերն են, որոնց ես ուզում էի պատասխանել իմ ստեղծագործությունների միջոցով»,-նշել է նկարչուհին։
Այս հարցերն ուսումնասիրելու համար Դեյը միավորել է արվեստի երկու ձեւերը՝ լուսանկարչությունն ու գիրը: Յուրաքանչյուր ծաղկի պատկերի կողքին կա անհատական նշում, որը «մանրամասն ներկայացնում է տվյալ կնոջ զգացմունքներն ու փորձառությունները իր մարմնի մասին»: Ներկայացված վուլվաների բազմազան խմբերի մեջ նշումները բացահայտում են կանացի փորձառության ընդհանուր թեմաներ, ինչպիսիք են «սերը, կորուստը, հաճույքը, ցավը, գոյատեւումը, վերածնունդը և վերականգնումը»:
«Գեղեցկության այս կոշտ իդեալներին մարտահրավեր նետելը միշտ եղել է իմ աշխատանքի հիմքում»,-ասել է Դեյը: «Ես ուզում էի տապալել ստանդարտ գեղեցկությունը՝ կենտրոնանալով վուլվայի յուրահատկության վրա եւ նշելով դրանց նմանություններն ու տարբերությունները... Եվ «Թերթկն» ինձ ճիշտ, բնական միջոց թվաց այդ ամենի համար»:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:21, 2 դեկտեմբերի
Ջենիֆեր Լոպես. «Կանայք տարիքի հետ ավելի սեքսուալ են դառնում»09:00, 2 դեկտեմբերի
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:37, 1 դեկտեմբերի
Տղամարդու մատները շատ բան կարող են պատմել նրա մասին21:31, 1 դեկտեմբերի
Բեյոնսեն նշում է իր «Ռենեսանս» համերգային ֆիլմի պրեմիերան՝ «MY HOUSE» նոր սինգլի թողարկմամբ20:30, 1 դեկտեմբերի
Վանգայի կանխատեսումները 2024-ի համար. Պուտինի սպանությունը, ահաբեկչություն՝ Եվրոպայում, քաղցկեղի բուժումը19:37, 1 դեկտեմբերի
Տաշ Սարգսյանը, Իվան Գլուշկովը եւ Սլավա Իվանովը բացել են Հայաստանում առաջին բնական գինու բարը՝ «Oops!»-ը17:26, 1 դեկտեմբերի
Louis Vuitton-ը ներկայացրել է 3D տպագրությամբ սպորտային կոշիկներ16:23, 1 դեկտեմբերի
Դուբայում կհայտնվի 10,5 հեկտար տարածքով կղզի՝ Վեգասի ոճով15:34, 1 դեկտեմբերի
Աստղային ոճ. Քիմ Քարդաշյանի շքեղ ձմեռային կերպարը14:51, 1 դեկտեմբերի
14:19, 1 դեկտեմբերի
Սոֆյա Վերգարան անճանաչելի է «Գրիզելդա» նոր սերիալում՝ «կնքամոր» դերում13:48, 1 դեկտեմբերի
85-ամյա Ջեյն Ֆոնդան նախընտրում է երիտասարդ տղամարդկանց. «Եթե սիրեկան ունենամ, նա պետք է լինի 20 տարեկան»