Վերջին տարիներին coworking սրճարանները դառնում են ավելի տարածված, եւ այսօր դրանք ոչ միայն գրասենյակային սեղաններ ու անհարմար աթոռներով ձանձրալի սենյակներ են, այլ ավելի հարմարավետ եւ մթնոլորտային աշխատանքային տարածքներ: Ներկայացնում ենք Երեւանի լավագույն, մեր կարծիքով, համատեղ coworking տարածքների ընտրանին։
A1 Art Cafe․ քաղաքի կենտրոնի ամենահին եւ գեղատեսիլ փողոցներից մեկում կա պատկերասրահ ու սրճարան, ինչպես նաեւ հետաքրքիր կահավորված ու հարմարավետ coworking տարածք ինչպես խիստ մինիմալ միջավայրի սիրահարների, այնպես էլ ստեղծագործ մարդկանց համար:
Այստեղ պարբերաբար անցկացվում են տարբեր միջոցառումներ, ցուցահանդեսներ, վարպետության դասեր, սեմինարներ եւ երեկույթներ։ Coworking-ի կարեւոր առավելությունն աշխատանքային տարածքի մեծ ընտրությունն է, հարմարավետ այգում կամ պատշգամբում առանձնության մեջ աշխատելու հնարավորությունը:
Գնացուցակ․
1 օր - 4,000 AMD
1 ամիս - 40,000 AMD
Հասցե՝ Աբովյան փող․ 1
256 HUB-ը քաղաքում հանրաճանաչ coworking տարածքների ցանց է: Արաբկիրի մասնաճյուղն ունի մի քանի հարկ տարբեր սրահներ՝ յուրաքանչյուր ճաշակի եւ ցանկացած աշխատանքի համար։ 256 HUB-ը ներկայացնում է դասական Coworking տարածքի գաղափարի համադրություն ստեղծագործական կատարմամբ. չկան աղմկոտ երեկույթներ եւ հարակից իրադարձություններ, որոնք կարող են խանգարել աշխատանքային գործընթացին, սակայն տարածքի ոճական գոտիավորումն ապահովում է ոչ միայն հարմարավետ, այլեւ ոգեշնչող աշխատանքային միջավայր:
Բացի կոնֆերանսների, հանդիպումների սենյակներից ու հանգստի գոտիներից, կա նաեւ դրսում՝ հարմարավետ այգում աշխատելու հնարավորություն, նույնիսկ վատ եղանակին:
Գնացուցակ․
5 ժամ - 3,000 AMD
1 ամիս - 60,000 AMD
Հասցե՝ Ռուբեն Սեւակի 22 եւ Ծիծեռնակաբերդի խճուղի 1/3 (Dalma Garden Mall)
LAN - Letters and Numbers-ը սրճարան է ու աշխատանքային տարածք Երեւանի հենց կենտրոնում՝ թաքնված բակում: Համագործակցության տարածքն ունի մի քանի սենյակ՝ բազմաթիվ վարդակներով ու գերարագ ինտերնետով: Լավ լուսավորված սենյակներ. հանդիպման սենյակ, սրճելու տարածք ու բացօթյա աշխատանքի հնարավորություն։
LAN-ը նաեւ pet-friendly տարածք է, որտեղ պարբերաբար անցկացվում են տարբեր միջոցառումներ՝ դասախոսություններից եւ վարպետության դասերից մինչեւ լեզվի դասընթացներ, ֆիլմերի ցուցադրություններ ու տոնավաճառներ:
Գնացուցակ․
1 ժամ - 1,300 AMD
4 ժամ - 3,000 AMD
1 օր - 5,000 AMD
1 ամիս - 75,000 AMD
Локация: ул.Туманяна, 35Г
Գինը ներառում է թեյ եւ ֆիլտրացված սուրճ, տպագրություն, սկանավորում եւ ուղեբեռի պահեստավորում:
Հասցե՝ Թումանյան փող., 35Գ
Ռեգինա Մելիքյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
00:00, 29 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:17, 28 նոյեմբերի
Casa Ferrari-ն՝ Աբու Դաբիում. ժամանակակից եւ դասական սուպերքարերի ցուցահանդես22:04, 28 նոյեմբերի
Style Beauty. սեւ կետիկներն ու դրանցից ազատվելու միջոցները21:28, 28 նոյեմբերի
Սելենա Գոմեսը կրկին շիկահեր է դարձել20:19, 28 նոյեմբերի
Քարդաշյան քույրերին նմանակելու կարողության շնորհիվ տիկտոկերը հավաքել է ավելի քան 7 միլիոն բաժանորդ19:20, 28 նոյեմբերի
Հայտնի է, թե երբ է թողարկվելու Ջենիֆեր Լոպեսի իններորդ ստուդիական ալբոմը17:36, 28 նոյեմբերի
Իսպանացի Դաբիզ Մունյոսը երրորդ տարին անընդմեջ ճանաչվում է աշխարհի լավագույն խոհարարը16:05, 28 նոյեմբերի
Ralph Lauren-ը, Revolution-ը եւ The Rake-ը ներկայացնում են Snow Beach Bear ժամացույցի սահմանափակ հավաքածուն15:36, 28 նոյեմբերի
Սպիտակ տունը վերածվել է ձմեռային կախարդական հեքիաթի14:20, 28 նոյեմբերի
Հայտնի են «Երիտասարդ Հայուհի 2023» մրցույթի արդյունքները13:22, 28 նոյեմբերի
Քայլի Ջեններն ու Ջենիֆեր Լոուրենսը հերքել են պլաստիկ վիրահատությունների մասին լուրերը12:17, 28 նոյեմբերի
«Վերոնիկա Մարս» հեռուստասերիալի աստղ Փոլ Կարմիրյանը ամուսնացել է Ստելլա Մայիլյանի հետ