ԽՈՅԵՐ
Այսօր առանց պայքարի ձեզ ոչ մի հաղթանակ չի տրվի։ Փորձեք անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի հասնեք ձեր ցանկալի արդյունքին։ Հակառակ դեպքում սիրելի էակի հետ անցկացրած ժամերը երջանկություն չեն պարգեւի ձեզ։
ՑԼԵՐ
Ձեր սիրելի էակը ձեզնից մեծ ուշադրություն կպահանջի։ Նրա այդ ցանկությունը տարօրինակ կհնչի եւ կխանգարի ձեզ։ Բայց դուք միեւնույն է, նրանից ավելի ուժեղ կլինեք եւ կկարողանաք հաղթահարել այդ դժվարությունը։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Թվում է՝ դուք այնքան եք տարվել ձեր աշխատանքով, որ մոռացել եք այնպիսի կարեւոր երեւույթի մասին, ինչպիսին է ձեր անձնական կյանքը։ Իսկ ձեր երկրորդ կեսը դրա կարեւոր մասնիկն է կազմում։ Կարծում եք՝ անտարբերությունը հաճելի՞ է նրան։ Կարծում եք՝ նա կկարողանա՞ երկար հանդուրժել այդ վիճակը։
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Ձեր ցանկությունները ոչ մեկին չեն հետաքրքրում։ Այսօր ձեզնից պահանջվում է օգնել եւ աջակցել սիրելի անձնավորությանը։ Ուրիշ ոչինչ։
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Սիրելի էակի հետ շփվելիս ստիպված եք լինելու պնդել ձեր կարծիքը եւ պաշտպանել սեփական շահերը։ Եթե դուք չանեք դա, ապա վստահ եղեք, որ ոչ մեկը ձեր փոխարեն սատար չի կանգնի ձեզ։
ԿՈՒՅՍԵՐ
Այսօր սիրելի էակը ձեզ համար անսպասելի հարց է հնչեցնելու, որին դուք միանգամից չեք կարողանալու պատասխանել։ Մտածելու համար նրանից գոնե մեկ րոպե խնդրեք եւ այն խելամիտ օգտագործեք։ Ձեր ճիշտ ու տեղին պատասխանից շատ բան է կախված։
ԿՇԵՌՔՆԵՐ
Այսօր ձեր ընտրյալի կյանքում ամեն ինչ շատ լավ կլինի։ Այնքան լավ, որ թե դուք, թե նա զարմացած եք մնալու։ Դուք մտածում էիք, որ երբեք այսպես չի լինի։ Բայց այս օրը փոխելու է ձեր կարծիքը եւ կյանքը լիովին ապրելու հնարվորություն տալու։ Վայելեք։
ԿԱՐԻՃՆԵՐ
Սիրո հեքիաթում լինելու, սիրո թեւով թռչելու զգացումը ոչ մի վայրկյան չի լքի ձեզ։ Բայց ինչպես բոլոր հեքիաթներում ձեզ սպասվում են փորձություններ, խոչընդոտներ եւ իհարկե, երջանկություն, ուրախ ավարտ եւ հարատեւ սեր։
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Այսօր ամենահաջողակ մարդկանցից մեկն եք ձեզ զգալու։ Դուք հպարտանալու եք ձեր նվաճումներով, հաջողություններով եւ ձեռքբերումներով։ Բայց ձեր սիրելի էակը խամրեցնելու է ձեր փայլը, քանզի այդ ամենը նրան այնքան էլ դուր չի գա։ Հետեւաբար, եթե ձեր ընտրյալը փորձի ամպերից իջեցնել ներքեւ, ուրեմն իմացեք, որ չափն անցել եք։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Այսօր շատ սառը ու հաշվարկային եք լինելու։ Ամեն ինչին տրամաբանական մոտեցում եք ցուցաբերելու, սթափ գլխով եք դատելու։ Սա իհարկե, լավ է, բայց սիրային հարցերում, ավաղ, ոչ կիրառելի։ Փորձեք սիրելի էակի հետ հանդիպման ժամանակ լսել ձեր սրտի ձայնին։ Իսկ ուղեղը ավելի լավ է անջատել։
ՋՐՀՈՍՆԵՐ
Նույնիսկ եթե դուք արդեն երկար տարիներ միասին եք, չի նշանակում, որ չպետք է սիրելի էակի սիրտը նորից գրավել։ Եթե մոռացել եք այս մասին, ուրեմն շտապ վերհիշեք ու սկսեք վերանայել ձեր պահվածքը։
ՁԿՆԵՐ
Ուսումնասիրություններ մի արեք, ավելորդ խնդիրներ մի ստեղծեք ձեզ համար, քանզի այդպես ցանկալի արդյունքի չեք հասնի։ Ավելի լավ է, հարցրեք նրան այն ամենը, ինչ ձեզ հետաքրքրում է եւ անկեղծ խոսեք նրա հետ։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
22:21, 6 դեկտեմբերի
Եվա Զոհրաբյանի «գրադարանային վայբն» ու թրենդային կերպարը (ֆոտո)20:56, 6 դեկտեմբերի
Գոյ թատրոնում բեմադրվեց «Երբ սերը կա» ներկայացում պոեզիան20:28, 6 դեկտեմբերի
Քրիստինա Հովհաննիսյանի ամանորյա ֆոտոշարքը19:48, 6 դեկտեմբերի
Wine Story․ Ծանոթություն Jraghatspanyan Winery-ի գինիներին17:23, 6 դեկտեմբերի
Թեյլոր Սվիֆթը Time ամսագրի կողմից ճանաչվել է «Տարվա մարդ»17:19, 6 դեկտեմբերի
«Գահերի խաղը» սերիալի նախնական տարբերակում Դեյներիսին մարմնավորած դերասանուհին գոհ է, որ, ի վերջո, չի ստանձնել այդ դերը16:05, 6 դեկտեմբերի
«Նա Ալլա Բորիսովնան չէ». պրոդյուսերը բացահայտել է Օրբակայտեի` Ռուսաստան վերադառնալու պատճառը15:21, 6 դեկտեմբերի
Տոնածառը զարդարում ենք Բարբիի ոճով14:06, 6 դեկտեմբերի
Կատյա Լելը 15 տարվա ամուսնությունից հետո գաղտնի բաժանվել է ամուսնուց13:24, 6 դեկտեմբերի
Լուսինե Թովմասյանի «լանչը՝ Մալիբուում» (ֆոտո)12:03, 6 դեկտեմբերի
Օփրա Ուինֆրիի սլացիկ կազմվածքի գաղտնիքը11:15, 6 դեկտեմբերի
Վահան Գրիգորյանի «Ցեխը» ֆիլմը AGBU-ի «Armenians in Film» Նյու Յորքի եւ Լոնդոնի ցուցադրություններում