Հայ քանդակագործ Նաիրի Բաղրամյանի (Nairy Baghramian) աշխատանքները Նյու Յորքում կներկայացվեն Մետրոպոլիտեն եւ Ժամանակակից արվեստի թանգարաններում։
Ծագումով Իրանից 52-ամյա Բաղրամյանը հայտնի քանդակագործ է, ում աշխատանքները ցուցադրվել են Վենետիկի երկու բիենալեներում (2011 եւ 2019 թվականներին) եւ Documenta-ում (2017): Միացյալ Նահանգներում նա հիմա իր ճանաչման գագաթնակետին է՝ ներկայացնելով իր նոր աշխատանքները ինչպես Մետրոպոլիտենում, այնպես էլ Ժամանակակից արվեստի թանգարանում։
Ըստ NYT-ի՝ նրա քանդակները աբստրակտ են եւ ստեղծված նյութերից, որոնք կապված են արդյունաբերության ու դիզայնի հետ (օրինակ՝ ալյումին, սիլիկոն, կաշի կամ ապակի): Դրանք զբաղեցնում են պատկերասրահի տարածքը՝ ձգվելով հատակին ու պատերին, կախվելով առաստաղից եւ ամբողջացնելով տանիքը։
Դրանց տարօրինակ, հաճախ հումորային կառուցվածքները՝ ցցվածից մինչեւ ուռուցիկ, հիացմունք են առաջացրել ինչպես մոդեռնիստական ավանդույթի կողմնակիցների, այնպես էլ դրա հակառակորդների կողմից: Բաղրամյանի համար դրանք քաղաքական են, իշխանության համակարգերի ուսումնասիրության մեթոդ։ «Քաղաքական գաղափարների ձեւավորումն է ինձ սովորեցրել քանդակներ պատրաստել»,-ասել է նա:
Միեւնույն ժամանակ, MoMA-ի քանդակների այգում ցուցադրվում է «S’adossant (Pauline)» կամ «Պառկածը (Պոլին)» անունով նոր քանդակը: Դրա երեք հիմնական մասերը ներկված են մուգ վարդագույնով եւ պառկած կերպարանքի տեսք ունեն։ Քանդակը միացնում է այն երկու ոլորտները, որոնք նախկինում առանձնացրել էր Բաղրամյանը՝ մի կողմից նրա ստեղծագործական գործունեությունը, մյուս կողմից՝ ընտանիքի պատմությունը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
22:21, 6 դեկտեմբերի
Եվա Զոհրաբյանի «գրադարանային վայբն» ու թրենդային կերպարը (ֆոտո)20:56, 6 դեկտեմբերի
Գոյ թատրոնում բեմադրվեց «Երբ սերը կա» ներկայացում պոեզիան20:28, 6 դեկտեմբերի
Քրիստինա Հովհաննիսյանի ամանորյա ֆոտոշարքը19:48, 6 դեկտեմբերի
Wine Story․ Ծանոթություն Jraghatspanyan Winery-ի գինիներին17:23, 6 դեկտեմբերի
Թեյլոր Սվիֆթը Time ամսագրի կողմից ճանաչվել է «Տարվա մարդ»17:19, 6 դեկտեմբերի
«Գահերի խաղը» սերիալի նախնական տարբերակում Դեյներիսին մարմնավորած դերասանուհին գոհ է, որ, ի վերջո, չի ստանձնել այդ դերը16:05, 6 դեկտեմբերի
«Նա Ալլա Բորիսովնան չէ». պրոդյուսերը բացահայտել է Օրբակայտեի` Ռուսաստան վերադառնալու պատճառը15:21, 6 դեկտեմբերի
Տոնածառը զարդարում ենք Բարբիի ոճով14:06, 6 դեկտեմբերի
Կատյա Լելը 15 տարվա ամուսնությունից հետո գաղտնի բաժանվել է ամուսնուց13:24, 6 դեկտեմբերի
Լուսինե Թովմասյանի «լանչը՝ Մալիբուում» (ֆոտո)12:03, 6 դեկտեմբերի
Օփրա Ուինֆրիի սլացիկ կազմվածքի գաղտնիքը11:15, 6 դեկտեմբերի
Վահան Գրիգորյանի «Ցեխը» ֆիլմը AGBU-ի «Armenians in Film» Նյու Յորքի եւ Լոնդոնի ցուցադրություններում