Աշխարհահռչակ ռեժիսորը շուտով կայցելի Հայաստան՝ նոր ֆիլմ նկարահանելու։ Այս մասին խորհրդարանում «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը ներկայացնելիս հայտարարեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը։ Ինքը՝ Գաբրիելյանը, այս օրինագծի համահեղինակն է։
Նա նշեց, որ առաջարկվող օրենսդրական փոփոխությունների ընդունումից հետո նախատեսվում է ռեժիսորի այցը եւ օրենսդիր, գործադիր իշխանությունների ու կինոգործիչների միջեւ համապատասխան հուշագրի ստորագրում։ Դրա շրջանակներում նախատեսվում է Netflix-ի համար Հայաստանում նկարահանել երկու գեղարվեստական ֆիլմ եւ սերիալ։
Նրա խոսքով՝ եթե փաստաթուղթն ընդունվի, ապա 6 ամսվա ընթացքում կառավարությունը կմշակի եւ կհրապարակի ապրանքների եւ ծառայությունների ցանկ, որից կինոգործիչները կստանան քեշբեք ներդրված միջոցների 10-40 տոկոսի չափով։ Գաբրիելյանը նշեց, որ սա ընդունված համաշխարհային պրակտիկա է, որը ներդրվում է Հայաստանում՝ ակնկալելով առաջիկա տարիներին երկրի կինոարտադրության զգալի առաջընթացը։ Որպես օրինակ՝ նա բերել է Վրաստանը, որտեղ 3-4 տարի առաջ ներդրվել է նմանատիպ cashback համակարգ եւ արդեն զգալի արդյունքներ է գրանցել։ Նրա կարծիքով՝ օրինագիծը կարող է նպաստել տեղական կինոյի զարգացմանը եւ երկիր ներգրավել հայտնի ռեժիսորների ու նախագծերի։
Պատգամավորը նաեւ նշեց, որ եթե կինոգործիչները ներկայացնեն նախագիծ, որը կապված կլինի Հայաստանի պատմության, նրա մշակութային ու պատմական տեսարժան վայրերի ու հերոսների հետ, ապա վերադարձվող գումարը կարող է ավելի բարձր լինել, քան սահմանված 10-40 տոկոսը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:07, 8 դեկտեմբերի
Ինտերիերի լավագույն դիզայներներն ու ճարտարապետները՝ ըստ Architectural Digest-ի15:26, 8 դեկտեմբերի
Վիկտորիա թագուհու տոնածառի զարդարանքները վաճառվել են աճուրդում13:12, 8 դեկտեմբերի
Hermès-ի Kelly հազվագյուտ պայուսակը աճուրդի է հանվել Christie's-ում12:54, 8 դեկտեմբերի
BBC-ի հաղորդավարը միջնամատ է ցույց տվել եթերում12:08, 8 դեկտեմբերի
Pantone-ը պաշտոնապես նշել է «2024 թվականի գույնը»11:23, 8 դեկտեմբերի
Ֆրանսիական Marie Claire ամսագիրը հայ կանանց մասին նյութ է հրապարակել10:56, 8 դեկտեմբերի
Դավիթ Ղահրամանյանի լուսանկարը՝ Reuters-ի «2023 թվականի լուսանկարները եւ դրանց հետեւում գտնվող պատմությունները» շարքում10:18, 8 դեկտեմբերի
Սելենա Գոմեսը հանդիպում է պրոդյուսեր Բենի Բլանկոյի հետ09:00, 8 դեկտեմբերի
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:15, 7 դեկտեմբերի
Քիմ Քարդաշյանը սեփական մետեցումն է ցույց տվել «Մոռացել եմ տաբատս հագնել» թրենդին22:28, 7 դեկտեմբերի
Ո՞րն է նարնջի կեղեւի տեսությունը, կարո՞ղ է այն, արդյոք, ապացուցել իրական սերը21:11, 7 դեկտեմբերի
Ինչպե՞ս Ռիհաննան փոխեց հղիների նորաձեւությունը