«Վիշապի լեգենդը» շքեղ շոուով «Երեւան պարկում» բացվեց ընդարձակ սահադաշտը

Համասյանի ու Ռիք Ռոզատոյի երաժշտությունը՝ ARARAT-ի լեգենդար համի ու Ձիթողցյանի կտավների ուղեկցությամբ

ՇոկTok. «Մարդիկ ինձ են օգնում. ես եմ որոշում օգնել ընտանիքների, թե`ոչ». Տարոն Սարգսյան

Ֆրանսիական շքեղություն՝ փարիզյան շնչով. Les Nereides զարդերը՝ 6 տարի Երեւանում

Stylish Faces․ Հասմիկ Կարապետյանը՝ իր համար արված խենթ քայլերի, երկրպագուների հանդեպ ամուսնու վերաբերմունքի եւ այլ թեմաների շուրջ

«Վարձով ընտանիք». նոր հումորային նախագիծ` Մարջան Ավետիսյանի, Էմմա Սապունջյանի, Լեւոն Հախվերդյանի մասնակցությամբ

«Լեռները կհիշեն». ինչպես են ընթանում նոր հեռուստասերիալի նկարահանումները

«Լեռները կհիշեն» հեռուստասերիալի դերասանկական կազմը՝ Խուստուփ լեռան բարձունքին

Սեւ կատակերգություն՝ ապրելու կարեւորության մասին. «Սեւազգեստ կանայք» ֆիլմի փակ դիտումը` Երեւանում

Կարմիր գորգ. հայտնիների look-երը` «Սեւազգեստ կանայք» ֆիլմի պրեմիերային

ՇոկTok. «Հորս կարիքն այլեւս չեմ զգում». տիկտոկեր Նանո

Ֆոտովլոգ Արսեն Սարգսյանի հետ. խելահեղ Նյու Յորք

ՇոկTok. «Շատերն են թիկունքիցս հարվածել». տիկտոկեր Մանե (man_go)

BACKSTAGE. Ինչպես են ընթանում «Բոլոլա» սիթքոմի նկարահանումները

ՇոկTok. «Երբեք չեմ ցանկանա տղա լինել». տիկտոկեր Արմինե (@poso)

«Stylish Faces». Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորին

Հայտնիների կենդանիները. Դայանա Դավթյանի շնիկը՝ Վիննին, եւ ինչ է պահել «Միսս Տիեզերք Արմենիա 2019» ճանաչված գեղեցկուհին նրանից առաջ

ՇոկTok. «Համբույրի տեսարանի պատճառով հրաժարվել եմ նոր նախագծում նկարահանվել». Լիլիա Վարդանյան

«Լեռները կհիշեն». Գեւորգ Գրիգորյանը, Ռոմելա Սարգսյանը եւ մի շարք այլ հայտնի դերասաններ՝ Ելենա Արշակյանի նոր նախագծում (ֆոտո)

20:00, 16 սեպտեմբերի

Հոկտեմբերի 9-ից «Արմենիա» հեռուստաընկերության եթերում կմեկնարկի նոր նախագիծ, որը կոչվում է «Լեռները կհիշեն»։ Նախագծի հերոսներն անմիջական կապ ունեն վերնագրի հետ, քանի որ լեռնագնացներ են, եւ ինչպես վստահեցնում է պրոդյուսեր Ելենա Արշակյանը՝ հեռուստադիտողին սպասվում է «հետաքրքիր, լարված ու տեսարժան» պատմություն։ Պրոդյուսերն առայժմ սյուժետային շատ բացահայտումներ չի անում, բայց NEWS.am STYLE-ի հետ կիսվել է սերիալի առաջին մանրամասներով։  

379397242_641186464783226_5650997094007498372_n.jpg (183 KB)

Սցենարի շուրջ Ելենան կրկին համագործակցել է Անահիտ Մխիթարյանի հետ, ասում է՝ արդեն 30-ից ավելի համատեղ նախագիծ ունեն, ու ամեն տարի ավելի բարդ է լինում նորը ստեղծելը,-«Բայց, կարծես, դա մեզ մոտ ստացվում է, իսկ գնահատականը տալիս է մեր սիրելի հեռուստադիտողն իր արձագանքով»։ 

Նոր նախագիծը պատմելու է լեռնագնացների ընտանիքի մասին, նկարահանումներն անցնելու են Հայաստանի տեսարժան վայրերում։ Անձնակազը, նույնիսկ, բարձրանալու է Խուստուփ լեռը։ Տեսարաններ կնկարահանեն նաեւ Մոսկվայում։ 

379413493_1280840565928408_7803633358238092778_n.jpg (128 KB)

Ելենան ուրախությամբ է նշում, որ սերիալում սիրված ու, նույնիսկ, սկսնակ դերասանների կողքին հեռուստադիտողը կտեսնի վաստակավոր ու ժողովրդական արտիստների․ 

«Նկարահանվում են այնպիսի դեմքեր, որոնց հեռուստադիտողը շատ է կարոտել։ Մեր նախագծում պատիվ ունենք աշխատելու Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստներ Հրաչյա Գասպարյանի եւ Անահիտ Քոչարյանի հետ։ Շատ շնորհակալ եմ նրանց, որ չմերժեցին առաջարկն ու սիրով համաձայնվեցին նկարահանվել։ Նկարահանվում է նաեւ թե իմ, թե ժողովրդի կողմից շատ սիրված Արմինե Պողոսյանը, ով բնակվում է Միացյալ Նահանգներում, բայց այս պահին Երեւանում է, ու սիրով միացավ մեր նկարահանումներին։ Հեռուստադիտողը կրկին էկրաններին կտեսնի Ռոմելա Սարգսյանին եւ  Գեւորգ Գրիգորյանին, ինչպես նաեւ՝ Հակոբ Տեր-Վարդանյանին, Անահիտ Մանուկյանին, Հարութ Արշակյանին եւ շատ այլ ծանոթ դեմքերի։ Կլինեն նաեւ նոր ու սկսնակ դերասաններ, որոնք, վստահ եմ, կսիրվեն եւ հետագայում հաճախ կլինեն հեռուստաէկրաններին։ Ինձ համար շատ կարեւոր է նաեւ սկսնակներին տեղ տալը»։

379414915_1356960155229108_445454878423826989_n.jpg (174 KB)

Կյանքն էլ է բարձունք, որը մենք հաղթահարում ենք ամեն օր՝ սա է, ըստ Ելենա Արշակյանի նախագծի գլխավոր ասելիքը,-«Ինչպես լեռներում, այնպես էլ կյանքում, շատ կարեւոր է զգալ, որ եթե ընկնես, ընկերդ կբռնի ձեռքդ»։

379453401_1267815647257711_3179938078623571431_n.jpg (242 KB) 

379549968_853127423014941_3340567345862725672_n.jpg (96 KB)

379582777_1360943321186178_2564441877214686001_n.jpg (171 KB)

379639645_119235474611926_845443907519414059_n.jpg (108 KB)

379666706_638629515040125_7303873346313254359_n.jpg (196 KB)

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել
  • Հարցում
Քվեարկել են (9)  |  Այլ հարցում