Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Վիշապի լեգենդը» շքեղ շոուով «Երեւան պարկում» բացվեց ընդարձակ սահադաշտը

Համասյանի ու Ռիք Ռոզատոյի երաժշտությունը՝ ARARAT-ի լեգենդար համի ու Ձիթողցյանի կտավների ուղեկցությամբ

ՇոկTok. «Մարդիկ ինձ են օգնում. ես եմ որոշում օգնել ընտանիքների, թե`ոչ». Տարոն Սարգսյան

Ֆրանսիական շքեղություն՝ փարիզյան շնչով. Les Nereides զարդերը՝ 6 տարի Երեւանում

Stylish Faces․ Հասմիկ Կարապետյանը՝ իր համար արված խենթ քայլերի, երկրպագուների հանդեպ ամուսնու վերաբերմունքի եւ այլ թեմաների շուրջ

«Վարձով ընտանիք». նոր հումորային նախագիծ` Մարջան Ավետիսյանի, Էմմա Սապունջյանի, Լեւոն Հախվերդյանի մասնակցությամբ

«Լեռները կհիշեն». ինչպես են ընթանում նոր հեռուստասերիալի նկարահանումները

«Լեռները կհիշեն» հեռուստասերիալի դերասանկական կազմը՝ Խուստուփ լեռան բարձունքին

Սեւ կատակերգություն՝ ապրելու կարեւորության մասին. «Սեւազգեստ կանայք» ֆիլմի փակ դիտումը` Երեւանում

Կարմիր գորգ. հայտնիների look-երը` «Սեւազգեստ կանայք» ֆիլմի պրեմիերային

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00, 19 սեպտեմբերի

ԽՈՅԵՐ

Այսօր ձեր սիրելի էակի համար շատ դժվար կլինի ներել ձեր այս կամ այն քայլը, որը նրան սխալ կամ վիրավորական կթվա։ Բայց ներում խնդրելը շատ հեշտ կլինի, քան արդարանալը։

ՑԼԵՐ

Սեպտեմբերի 19-ին ոչ մի դեպքում չի կարելի հիշել անցյալը, վերլուծել այն եւ համեմատել ներկայի հետ։ Ձեր սիրելի էակը նման վերաբերմունքի արժանի չէ եւ մեղավոր չէ, որ իրենից առաջ ձեր կյանքում ինչ-որ մեկը եղել։ Թող ձեր ներկայիս սերն այսօր լինի առաջին տեղում։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր սիրելիի հետ զրույցը կարող է շատ դժվար ու բարդ լինի եւ հաճույք չպարգեւի ոչ միայն ձեզ, այլեւ ձեր սիրելիին։ Բայց ամեն ինչին վերջակետ դնելու, եւ խելամիտ որոշում կայացնելու համար աստղերը հուշում են, որ պետք է ավելի հանդարտ ու հանդուրժող լինեք։

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Սեպտեմբերի 19-ին ձեզ սպասվում է հանդիպում մեկի հետ, ում վաղուց չեք տեսել։ Նախկինում ձեր միջեւ սիրային կապ կար, իսկ հիմա ամեն ինչ փոխվել է։ Սակայն նույնիսկ անցյալի հուշերը հաճելի զգացողություններ կպարգեւեն ձեզ այսօր։

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Ձեր առաջ շատ բարդ խնդիր է դրվելու։ Խոսքը անձնական կյանքի մասին է։ Ոչ մեկը բացի ձեզնից, չի կարող լուծել այն։ Ձեր սիրելի էակը նույնպես չի կարող օգնել ձեզ այդ հարցում։ Աստղերը հուշում են՝ հույսը դնել միայն սեփական ուժերի վրա։

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր ձեզ համար շատ դժվար կլինի ընդունել ձեր սիրելիին այնպիսին, ինչպիսին նա կա։ Ուստի, փորձելու եք կրկին չտեսնել ու քողարկել ճշմարտությունը։ Իսկ միգուցե արդեն ժամանակն է նկատել ու ընկալել նրա իրական էությունը, ոչ թե ձեր կողմից հնարվածը։

ԿՇԵՌՔՆԵՐԸ

Երբեմն շատ հաճելի է հասկանալ, որ ձեզնից մեկը կախված է մյուսից, բայց ոչ միշտ ենք խոստովանում այդ մասին։ Եթե կարծում եք, ինչ-որ մեկը ձեր ձեռքերում է, ուրեմն անհապաղ զրուցեք նրա հետ, փոխեք սիրելի էակի դերը ձեր կյանքում, քանզի չի կարելի փորձությունների ենթարկել մարդկանց։

ԿԱՐԻՃՆԵՐ

Սեպտեմբերի 19-ին սիրելի էակը ժամանակ չի ունենա ձեզ հետ մտերմիկ եւ ջերմ զրուցելու համար։ Հետեւաբար, փորձեք փոխել զրույցի այն թեման, որը մտադիր էիք այսօր քննարկել։ Թող դա մնա մեկ ուրիշ, ավելի հարմար ժամանակ։

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր ձեր էքսպրեսիան եւ պոռթկումները զարմացնելու են սիրելի էակին։ Նա մտածում էր, որ դուք կյանքում հաճախ հանդիպող հարցերին շատ ավելի հանգիստ ու փիլիսոփայական մոտեցում եք ցուցաբերում։ Բայց չի կարելի ասել, որ այդ բուռն արձագանքը նրա սրտով չէ։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այո, դժվար է, բայց պարտադիր։Պետք է անել այդ քայլը, որպեսզի հետո ավելի թեթեւ ու լավ զգաք ձեզ։ Հոգու խորքում ձեր սիրելի էակը համաձայն է ձեզ հետ, բայց քանի որ այժմ ձեր զույգում ուժեղն ու համարձակը դուք եք, ուրեմն որոշումը հենց դուք պետք է կայացնեք։

ՋՐՀՈՍՆԵՐ

Սեպտեմբերի 19-ին սիրելի անձնավորությունը կանի հնարավոր ամեն ինչ՝ իր ամբողջ հմայքով եւ պերճանքով ներկայանալու համար։ Ձեր առաջադրանքն է՝ գնահատել նրա ջանքերը, որպեսզի նա չմտածի, որ իզուր է այդքան պատրաստվել։

ՁԿՆԵՐ

Մի մոռացեք այսօր հաճոյախոսություններ անել նրան, ով գրավել է ձեր սիրտը։ Վստահ եղեք, որ նրան հաստատ դուր է գալու դա, եւ նա որպես ի պատասխան՝ ժպտալու ու շնորհակալություն է հայտնելու։ Իսկ դա էլ իր պտուղները կտա մոտ ապագայում։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել