Սեպտեմբերի 7-ից 13-ը Նյու Յորքում անցկացվել է նորաձեւության շաբաթը, որին իր ակտիվ մասնակցությունն է ցուցաբերել հայ մոդել, «Միսս Տիեզերք Արմենիա 2022» Քրիստինա Այանյանը։ Քրիստինան միջոցառմանը մասնակցել է, թե որպես հատուկ հյուր, թե որպես մոդել։ NEWS.am STYLE-ը մոդելի հետ բացառիկ զրույց է ունեցել նորաձեւության կարեւորագույն իրադարձությանն իր մասնակցության, ինչպես նաեւ՝ այս տարի ANCA-ի Արեւելյան շրջանի ամենամյա գալան նախագահելու թեմաների շուրջ։
Այանյանը նշեց, որ Նյու Յորքի նորաձեւության շաբաթին արդեն երկրորդ անգամ է մասնակցում, ու ամեն անգամ կարեւորում է իր ձեռք բերած փորձն ու զգացողությունները։
«Նյու Յորքի նորաձեւության շաբաթին մասնակցելը հրաշալի փորձ էր։ Սա արդեն երկրորդ մասնակցությունս էր, եւ ես ուրախ եմ, որ դա ինձ տալիս է պոդիումի վրա իմ անհատականությունը վստահորեն ցուցադրելու հնարավորություն, որի ընթացքում կրում ես լավագույն դիզայներների եզակի հավաքածուներից նմուշներ։ Էներգիան ու մթնոլորտը շատ հուզիչ էին, եւ ես հպարտ եմ, որ ներկայացնում եմ բազմազանություն՝ ցույց տալով, որ պոդիումը բոլորի համար է՝ անկախ չափսերից ու հասակից (Քրիստինայի հասակը 164 սմ է)։ Սա հզոր հաղորդագրություն է, որի շնորհիվ շատ մոդելներ են ոգեշնչվում»,-ասում է մոդելը, որը մի շարք բրենդներ ներկայացնելուց բացի՝ որպես հատուկ հյուր ներկա է եղել նաեւ Jovani Fashions-ի ցուցադրությանը։
«Նյու Յորքի նորաձեւության շաբաթին մասնակցելու հնարավորությունը ստացել եմ մի քանի ընկերությունների հետ համագործակցության արդյունքում, որոնց թվում են Designer Dream Collection-ը, Shop the Runway-ը, DIBS Beauty-ն եւ Jovani Fashions-ը։ Նրանք գնահատում են իմ աշխատանքը, ինչով պայմանավորված էլ ինձ հրավիրեցին, իսկ ես հպարտությամբ ընդունեցի առաջարկները: Յուրաքանչյուր բրենդ իր եզակի ոճն ունի, եւ ինձ համար պատիվ էր նրանց ներկայացնելը։ Ինձ դուր է գալիս աջակցել կին դիզայներներին եւ գործարարներին»,-պատմում է նա։
Նյու Յորքի նորաձեւության շաբաթին մասնակցությունը նոր դռներ է բացում՝ հնարավորություն տալով ծանոթանալու նորաձեւության ասպարեզում ազդեցիկ մարդկանց հետ եւ պոտենցիալ համագործակցություններ ստեղծելու դիզայներների եւ բրենդների հետ, ասում է մոդելը, որը մեկ անգամ չէ, որ Հայաստանը ներկայացրել է միջազգային գեղեցկության մրցույթների բեմերում։ Մոդելի՞նգ, թե՞ գեղեցկության մրցույթներ․ այս հարցում Քրիստինան չունի նախապատվություն։
«Ինձ համար, հավասարապես, կարեւոր են թե մոդելինգը, թե գեղեցկության մրցույթները։ Մոդելինգն ինձ հնարավորություն է տալիս արտահայտվելու նորաձեւության եւ արվեստի միջոցով, մինչդեռ գեղեցկության մրցույթները հարթակ են ստեղծում կարեւոր թեմաներ բարձրաձայնելու համար։ Ինձ բախտ է վիճակվել ներկայացնելու Հայաստանը 2023 թ-ի «Միսս Տիեզերք» մրցույթում, իսկ 2021-ին՝ «Miss Grand International»-ում։ Թե մոդելինգը, թե մրցույթները հազվագյուտ հնարավորություններ են առաջարկում»։
Բոստոնցի գեղեցկուհին, որը ֆինանսների ոլորտի մասնագետ է եւ «Միսս Տիեզերք Արմենիա 2022» տիտղոսակիր, կնախագահի ANCA-ի (The Armenian National Committee of America) Արեւելյան տարածաշրջանի հիմնադրամի 17-րդ ամենամյա գալա հանդիսավոր արարողությունը, որը տեղի կունենա այս տարվա հոկտեմբերի 7-ին՝ Բոստոնի Royal Sonesta հյուրանոցում։ Սա մեծ պատիվ է հայ մոդելի համար, ասում է՝ նաեւ հնարավորություն է նպաստելու մի գործի, որն իր համար մեծ նշանակություն ունի․ «Սա նաեւ հնարավորություն է նշելու տարածաշրջանի՝ 2023 թվականի ձեռքբերումները՝ հարգանքի տուրք մատուցելով այն ակտիվիստներին, ովքեր անխոնջ աշխատել են Hai Tahd-ի առաջ մղման համար: Սա հնարավորություն է աջակցելու եւ դառնալու մի մասնիկը հզոր հայկական համայնքի, որն աշխատում է դրական փոփոխությունների շուրջ, որոնցից են Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման դադարեցումն ու ազատ, անկախ ու միասնական Հայաստանի ստեղծումը»։
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:20, 9 դեկտեմբերի
Քիմ Քարդաշյանն ու Քենդալ Ջենները Balenciaga-ի շոուից հետո Instagram-ում կորցրել են ավելի քան 850 հազար հետեւորդի11:44, 9 դեկտեմբերի
Դիմակավորված ավազակները ներխուժել են Կիանու Ռիվզի տուն եւ գողացել ատրճանակը10:38, 9 դեկտեմբերի
Ջուլիա Ռոբերթսը խոսել է իր փորձած «ամենաուժեղ թմրանյութի» մասին09:00, 9 դեկտեմբերի
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:20, 8 դեկտեմբերի
Սեքսը՝ հարսանեկան գիշերը. դա այնքան էլ կարեւոր չէ, որքան կարծում եք21:20, 8 դեկտեմբերի
Հղի Սիարան փորը զարդարել է ոսկե փաթիլներով20:32, 8 դեկտեմբերի
Մերիլ Սթրիփին չեն ցանկացել նկարահանել 2006 թվականի՝ «Սատանան կրում է Պրադա» ֆիլմում Միրանդա Փրիստլիի դերում19:18, 8 դեկտեմբերի
Քարդաշյան-Ջեններ ընտանիքի տոնածառերը16:07, 8 դեկտեմբերի
Ինտերիերի լավագույն դիզայներներն ու ճարտարապետները՝ ըստ Architectural Digest-ի15:26, 8 դեկտեմբերի
Վիկտորիա թագուհու տոնածառի զարդարանքները վաճառվել են աճուրդում13:12, 8 դեկտեմբերի
Hermès-ի Kelly հազվագյուտ պայուսակը աճուրդի է հանվել Christie's-ում12:54, 8 դեկտեմբերի
BBC-ի հաղորդավարը միջնամատ է ցույց տվել եթերում