Համասյանի ու Ռիք Ռոզատոյի երաժշտությունը՝ ARARAT-ի լեգենդար համի ու Ձիթողցյանի կտավների ուղեկցությամբ

ՇոկTok. «Մարդիկ ինձ են օգնում. ես եմ որոշում օգնել ընտանիքների, թե`ոչ». Տարոն Սարգսյան

Ֆրանսիական շքեղություն՝ փարիզյան շնչով. Les Nereides զարդերը՝ 6 տարի Երեւանում

Stylish Faces․ Հասմիկ Կարապետյանը՝ իր համար արված խենթ քայլերի, երկրպագուների հանդեպ ամուսնու վերաբերմունքի եւ այլ թեմաների շուրջ

«Վարձով ընտանիք». նոր հումորային նախագիծ` Մարջան Ավետիսյանի, Էմմա Սապունջյանի, Լեւոն Հախվերդյանի մասնակցությամբ

«Լեռները կհիշեն». ինչպես են ընթանում նոր հեռուստասերիալի նկարահանումները

«Լեռները կհիշեն» հեռուստասերիալի դերասանկական կազմը՝ Խուստուփ լեռան բարձունքին

Սեւ կատակերգություն՝ ապրելու կարեւորության մասին. «Սեւազգեստ կանայք» ֆիլմի փակ դիտումը` Երեւանում

Կարմիր գորգ. հայտնիների look-երը` «Սեւազգեստ կանայք» ֆիլմի պրեմիերային

ՇոկTok. «Հորս կարիքն այլեւս չեմ զգում». տիկտոկեր Նանո

Ֆոտովլոգ Արսեն Սարգսյանի հետ. խելահեղ Նյու Յորք

ՇոկTok. «Շատերն են թիկունքիցս հարվածել». տիկտոկեր Մանե (man_go)

BACKSTAGE. Ինչպես են ընթանում «Բոլոլա» սիթքոմի նկարահանումները

ՇոկTok. «Երբեք չեմ ցանկանա տղա լինել». տիկտոկեր Արմինե (@poso)

«Stylish Faces». Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորին

Հայտնիների կենդանիները. Դայանա Դավթյանի շնիկը՝ Վիննին, եւ ինչ է պահել «Միսս Տիեզերք Արմենիա 2019» ճանաչված գեղեցկուհին նրանից առաջ

ՇոկTok. «Համբույրի տեսարանի պատճառով հրաժարվել եմ նոր նախագծում նկարահանվել». Լիլիա Վարդանյան

Հայտնիների կենդանիները․ Սյուզաննա Մելքոնյանի կատվիկը, որին երգչուհին տվել է իր սիրելի արտիստի անունը

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00, 20 սեպտեմբերի

ԽՈՅԵՐ

Այսօր սիրային հարաբերություններից հաճույք ստանալու համար պետք է ներդրում անեք։ Իհարկե, մեկ օրում հրաշքներ չեք կարող գործել, բայց կարող եք գեղեցիկ նկար նկարել, հիշողություններ արթնացնող երգերի հավաքածու պատրաստել կամ երեկոյան համեղ ընթրիք պատրաստել։ Սրանցից մեկն իրագործելու համար ձեզնից կպահանջվի մեկ ժամ, բայց արդյունքը անմոռանալի լինի։

ՑԼԵՐ

Սիրելի էակը ձեր գերուշադրության կարիքը կունենա։ Դրա բացակայության դեպքում նա կարող է հիմարություններ անել, որոնց հետեւանքը անդառնալի կլինի ձեր երկուսի համար։ Հետեւաբար, վերհիշեք բոլոր քնքուշ խոսքերը։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր սիրելի էակի հետ ռոմանտիկ հանդիպում կազմակերպեք մի գեղեցիկ եւ շատ հարմարավետ վայրում։ Թող հանդիպումը անկրկնելի լինի, ռոմանտիկ, ջերմ եւ ուրախ։ Թող այս հանդիպումը նոր սկիզբ լինի հարաբերություններում։

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր դուք լրջորեն մտածելու եք ընտանեկան արժեքների մասին, եւ թե ինչ կարեւոր տեղ ունեն դրանք ձեր եւ ձեր սիրելիի կյանքում։ Աստղերը խորհուրդ են տալիս լրջորեն մտածել այդ հարցի շուրջ եւ ապագա պլաններ մշակել համատեղ կյանքի համար։

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր ձեր երջանկությունը պետք է ամենակարեւորը լինի ձեզ համար։ Բայց եթե դրա համար ձեզ անհրաժեշտ է սիերլի էակի ժպիտը, ուրեմն անգործ մի նստեք։ Հենց հիմա գործի անցեք, զանգեք նրան եւ հանդիպում նշանակեք։ Սեփական ցանկությունները կատարելը շատ էական է։

ԿՈՒՅՍԵՐ

Սիրելիի համար շատ դժվար կլինի շփվել ձեր մտերիմների եւ հարազատների հետ; Նրանց միջեւ պատնեշ կստեղծվի, որն անհաղթահարելի ու սարսափելի կթվա։ Ուստի, ավելորդ չնյարդայնանալու համար նման հանդիպումներ այսօր  մի կազմակերպեք։

ԿՇԵՌՔՆԵՐ

Կշեռքներին կարեւոր, գլոբալ եւ անհետաձգելի գործերի իրականացման օր է սպասում։ Թվում է՝ տունը կապիտալ վերանորոգման կարիք ունի, իսկ երեխան դպրոցում խնդիրներ ունի։ Այո, այս ամենի մասին պետք է միանգամից հոգ տանել։ Մնում է ձեզ հաջողություն մաղթել։

ԿԱՐԻՃՆԵՐ

Այսօր հնարավոր է ձեզ մոտ բացասական էներգիա կուտակվի սիրելի էակի հանդեպ։ Պետք չէ այն պահել ձեր ներսում։ Եթե նման զգացողություններ ունեք, անպայման բարձրաձայնեք, անկեղծ զրուցեք նրա հետ։ Նա կհասկանա ձեզ։

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Սիրելի էակը շատ ջերմ ու սիրառատ կլինի ձեր նկատմամբ։ Նրա սերն այնքան լուսավոր կլինի, որ արեւի ու դրա շողերի կարիքը չեք ունենա։ Այնպիսի տպավորություն կլինի, որ արեւը միայն ձեզ է ժպտում ու ձեռքով է անում։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօր ստիպված եք շատ պատասխանատու լինել սիրելիի հետ շփման հարցում։ Այսօր այն շատ դժվար ու բարդ է լինելու ձեզ համար։ Բայց եթե կարողանաք հաղթահարել այս փորձությունը, շուտով կքաղեք դրա պտուղները։

ՋՐՀՈՍՆԵՐ

Աստղերը կտրականապես դեմ են, որ շտապեք։ Անձնական կյանքում առկա խնդիրները հապճեպ չեն լուծվում։ Որոշումները կայացրեք երկար մտածելուց եւ խելամիտ եզրակացություններ անելուց հետո։

ՁԿՆԵՐ

Պետք չէ սիրելի էակի փոխարեն ամեն ինչ որոշել։ Նա նույնպես ի վիճակի է լուծել իր խնդիրները, ընդ որում՝ ճիշտ ու յուրօրինակ ձեւով՝ ի զարմանս ձեզ։ Սեպտեմբերի 10-ը եւս մեկ հնարավորություն կտա սիրելի էակին բացահայտելու համար։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել
  • Հարցում
Քվեարկել են (9)  |  Այլ հարցում