Երաժիշտ Միքայել Ոսկանյանն ինստագրամյան իր էջում նոր գրառում է կատարել՝ անդրադառնալով Հայաստանում եւ Արցախում տեղի ունեցող իրադարձություններին։
View this post on Instagram
«Պիտի ասեմ, էլ չեմ դիմանում...
Ցավոք, կան լիքը ցեխոտ սրտերով հայեր, որ 5000 զոհ ու 10000 վիրավորներից հետո, ազգին խայտառակ ստերով սնելուց հետո, 9 ամիս հայերի շրջափակումից ու 120000-ի ցեղասպանության առաջ կանգնեցնելուց հետո, բազմաթիվ տարածքային կորուստներից հետո, բոլոր միջազգային հարթակներում խայտառակվելուց և դիվանագիտական ձախողումներից հետո՝ կոկորդները ճղելով դեռ հավատ(ացն)ում են, որ այս ընդվզումը, հայերի այս ազնիվ բողոքը և պահանջը ինչ-որ ռուսական պատվեր է, ինչ-որ իշխանափոխության ձգտում, կամ պետականաքանդ ռազմավարություն, և ոչ թե ՀԱՅ ՄԱՐԴՈՒ ԱԶՆԻՎ ՓԱՓԱԳ:
Ինչքան ցեխոտ են ձեր սրտերն ու մտքերը, որ խանդավառված տարածում եք ռուսական երկու քոսոտ «լրագրողի» թեզեր, ու հավատում դրանց, բայց չեք հավատում հայ մարդու հույսին ու կամքին՝ կանգնեցնել այս մղձավանջը:
Տանը, աշխատավայրում, փողոցում անպետք թելեգրամյան լուրեր կարդալու փոխարեն, Արցախից սիրուն հուշեր և լուսանկարներ տարածելու փոխարեն, քաղաքական շահաբաժիններ փնտրելու փոխարեն, կոնսպիրալոգիական մտքերին հավատալու և դրանով ինքներդ ձեզ պատասխանատվությունից ազատելու փոխարեն՝ ԵԼԵ՛Ք ՓՈՂՈՑ, հայտնեք ձեր անհամաձայնությունը Արցախը ադրբեջանի կազմում ճանաչելու, ՀՀ քաղաքացիներին տեր չկանգնելու ու արցախցիներին ցեղասպանելու համար:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:44, 9 դեկտեմբերի
Դիմակավորված ավազակները ներխուժել են Կիանու Ռիվզի տուն եւ գողացել ատրճանակը10:38, 9 դեկտեմբերի
Ջուլիա Ռոբերթսը խոսել է իր փորձած «ամենաուժեղ թմրանյութի» մասին09:00, 9 դեկտեմբերի
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:20, 8 դեկտեմբերի
Սեքսը՝ հարսանեկան գիշերը. դա այնքան էլ կարեւոր չէ, որքան կարծում եք21:20, 8 դեկտեմբերի
Հղի Սիարան փորը զարդարել է ոսկե փաթիլներով20:32, 8 դեկտեմբերի
Մերիլ Սթրիփին չեն ցանկացել նկարահանել 2006 թվականի՝ «Սատանան կրում է Պրադա» ֆիլմում Միրանդա Փրիստլիի դերում19:18, 8 դեկտեմբերի
Քարդաշյան-Ջեններ ընտանիքի տոնածառերը16:07, 8 դեկտեմբերի
Ինտերիերի լավագույն դիզայներներն ու ճարտարապետները՝ ըստ Architectural Digest-ի15:26, 8 դեկտեմբերի
Վիկտորիա թագուհու տոնածառի զարդարանքները վաճառվել են աճուրդում13:12, 8 դեկտեմբերի
Hermès-ի Kelly հազվագյուտ պայուսակը աճուրդի է հանվել Christie's-ում12:54, 8 դեկտեմբերի
BBC-ի հաղորդավարը միջնամատ է ցույց տվել եթերում12:08, 8 դեկտեմբերի
Pantone-ը պաշտոնապես նշել է «2024 թվականի գույնը»