Դերասանուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն «Ինստագրամ» սոցիալական ցանցի իր էջի Stories բաժնում նոր գրառում է կատարել․
«Հայաստանի հանրապետությունը հինգ տարի է ամբողջ ուժով գահավիժում է անդունդը։ Բոլորին մեղադրում են, բացի երկրի «գլխավոր» գերագույնից, որի բոլոր որոշումները բերեցին հանգեցրին պատերազմի։ Հանգեցրին հայրենազրկման, հանգեցրին ցեղասպանության, հանգեցրին բացարձակ ատելլության իրար նկատմամբ, հանգեցրին բանտարկությունների, հերոսների հիշատակի պղծման, ոստիկանական երկրի վերածեցին, միայն բոնի ուժով իրենց ներքին քաղ․ հարցերը լուծելու մղումից մոռացավ էն ժողովրդի պահանջը, որը ընտրել էր նրան՝ որպես երկրի գլուխ։ Հիմա մեղադրում են բոլորին, բացի հակահայ, թշնամու համար աշխատող, հային չսիրող ու միայն թուրքի ու ռուսի շահը պաշտպանող ղեկավարից։ Պահանջում եմ հրաժարական ՀՀ ներկայիս գործող կառավարության ու վարչապետի։ Անմեղ հայերի սպանդը ձեր մեղքով է։ Հազարավոր զինվորների թափած արյունը ձեր մեղքով է։ ՀՀ-ի տարածքային ամբողջականության խախտումը ձեր մեղքով է։ Արցախի հանձնում ձեր ստորագրությամբ ու մեղքով է։ Հայ ժողովրդին հինգ տարի անընդմեջ ցնցումների ենթարկելով տկարացնելն ու հուսահատեցնելը՝ ձեր մեղքով է։ Բանակի կոտրված վիճակը ձեր մեղքով է։ Ժողովուրդն անընդհատ ինքնկազմակերպվում է՝ անելով բոլոր գործառույթները, որոնք պետք է աներ պետությունը։ Բայց քանի դեռ դուք եք երկրի ղեկին՝ մենք միայն կորցնում ենք, պարտվում, միայն մեռնում․․․ անընդհատ ու տարբեր մտածված վատությունների պատճառով Հայաստանն է հայաթափվում։ Ես պահանջում եմ ներկայից ներկա կառավարության եւ ՀՀ դե ֆակտո վարչապետի հրաժարականը։ Ն․ Փ․-ը Հայաստանի այս անվերջանալի անկման գլխավոր պատասխանատուն է ու պիտի հրաժարական տա։ Մահերի ու ողբերգությունների էս ընթացքը պիտի կանգնի, քանի դեռ շնչում ենք գոնե․․․», - գրել է նա։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
00:00, 29 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:17, 28 նոյեմբերի
Casa Ferrari-ն՝ Աբու Դաբիում. ժամանակակից եւ դասական սուպերքարերի ցուցահանդես22:04, 28 նոյեմբերի
Style Beauty. սեւ կետիկներն ու դրանցից ազատվելու միջոցները21:28, 28 նոյեմբերի
Սելենա Գոմեսը կրկին շիկահեր է դարձել20:19, 28 նոյեմբերի
Քարդաշյան քույրերին նմանակելու կարողության շնորհիվ տիկտոկերը հավաքել է ավելի քան 7 միլիոն բաժանորդ19:20, 28 նոյեմբերի
Հայտնի է, թե երբ է թողարկվելու Ջենիֆեր Լոպեսի իններորդ ստուդիական ալբոմը17:36, 28 նոյեմբերի
Իսպանացի Դաբիզ Մունյոսը երրորդ տարին անընդմեջ ճանաչվում է աշխարհի լավագույն խոհարարը16:05, 28 նոյեմբերի
Ralph Lauren-ը, Revolution-ը եւ The Rake-ը ներկայացնում են Snow Beach Bear ժամացույցի սահմանափակ հավաքածուն15:36, 28 նոյեմբերի
Սպիտակ տունը վերածվել է ձմեռային կախարդական հեքիաթի14:20, 28 նոյեմբերի
Հայտնի են «Երիտասարդ Հայուհի 2023» մրցույթի արդյունքները13:22, 28 նոյեմբերի
Քայլի Ջեններն ու Ջենիֆեր Լոուրենսը հերքել են պլաստիկ վիրահատությունների մասին լուրերը12:17, 28 նոյեմբերի
«Վերոնիկա Մարս» հեռուստասերիալի աստղ Փոլ Կարմիրյանը ամուսնացել է Ստելլա Մայիլյանի հետ