Hotel Grand-ի անձնակազմն իր առջեւ նոր նպատակ է դրել, որին հասնելու համար ջանք չի խնայում։ Կկարողանա՞, արդյոք, հմայիչ Ադելը կատարել իրեն բաժին հասած հանձնարարությունը, երբ «մրցակիցն» անքա՜ն համառ է ու ըմբոստ։ Արդեն 8 սերիա է՝ «ATV»-ի հեռուստադիտողը, պատմության հերոսների հետ միասին, փորձում է պարզել այդ հարցի պատասխանը։
Սերիալի 3-րդ եթերաշրջանի գլխավոր կերպարներին մարմնավորում են Նազենի Հովհաննիսյանն ու Խորեն Լեւոնյանը։ Արդեն սիրված ու հարազատ դարձած մյուս հերոսներին միացել են նաեւ Անի Խաչիկյանը, Հրանուշ Ավոյանը, Մարատ Ղուլյանը, Էմմա Ազիզյանը, Թաթուլ Բոստանչյանը եւ Լեւոն Խուրշուդյանը։
Ֆիլմի գլխավոր պրոդյուսեր Իննա Խոջամիրյանը NEWS.am STYLE-ին պատմել է նոր գլխավոր հերոսների ընտրության, նրանց հետ աշխատանքի ու սցենարական լուծումների մասին։
«Նազենին ու Խորենը հսկայական ու սիրուն գույն են բերել իրենց հետ նախագիծ: Ամենայն մանրամասներով քննարկել ենք` դրամատուրգիական, դերասանական, տեխնիկական ասպեկտներով: Սիրել ենք իրար, միանգամից հայտարարի ենք եկել»,-ասում է Իննան՝ հավելելով, որ հեռուստանախագծի նկարահանումներին ընդառաջ մեծ նախապատրաստական աշխատանք են տարել, որոնց մասնակցել են նաեւ դերասանները:
«Նազենին եւ Խորենը ամբողջապես ներգրավված են եղել պրոցեսի մեջ: Քանի որ նախագծի սցենարը Անիից ստանում ենք ամբողջապես` անցնում ենք ընթերցումների փուլին, որն, ըստ կարգի, բավականին հեշտացնում է բուն նկարահանման գործընթացը»:
Իննայի խոսքով՝ սա կլինի Hotel Grand-ի վերջին եթերաշրջանը, ինչի համար էլ կարեւոր է եղել հասնել գեղեցիկ եզրափակման։
«Նախագիծը բացի իրավիճակային հումորային տեսարաններից այս անգամ խորը գաղափարախոսություն ունի: Առնոն (Խորեն Լեւոնյանի կերպարը․ հեղ․), հաջողած բիզնեսմեն է, ով որոշում է վաճառել բիզնեսն ու առանձնանալ Ամբերդի տարածքում գտնվող հողատարածքում, որը դարձրել է ֆերմա: Միեւնույն ժամանակ ֆերմայի տարածքի վրա աչք ունի Hotel Grand-ի սեփականատերը` Ադոնցը, ով ուզում է ընդլայնել բիզնեսն ու մեծացնել հյուրանոցը՝ ֆերմայի տարածքի հաշվին: Երկու աշխարհների բախում է»:
Այս եթերաշրջանում որոշ կերպարներ ավելացել են, իսկ արդեն ծանոթ հերոսներից մի քանիսի պատմություններն ավարտված են։ Այստեղ չեք տեսնի Աննային, Լեւոնին, Սոնային, Սառային եւ Շուշանիկին: «Հյուրանոցն առանձին ներքին կյանքով ապրող օրգանիզմ է, որտեղ, բնականաբար, պարբերաբար կադրային փոփոխություններ են լինում: Որոշ կերպարներ լավագույնս ունեցել են իրենց ասելիքը, որոշները դեռ նոր պիտի ասեն»,-բացատրում է Իննան։
Նախագծի ռեժիսորն ու պրոդյուսերներից է նաեւ Գոշ Հակոբյանը, սցենարի հեղինակն Անի Մաղաքյանն է։ Ֆիլմում նկարահանվում են Դավիթ Հակոբյանը, Հայկ Պետրոսյանը, Միկա Ղափլանյանը, Սամվել Դանիելյանը, Վաչե Երիցյանը, Իրինա Հարությունյանը եւ Կարեն Ճաղարյանը։
Սյունե Առաքելյան
Լուսանկարները տրամադրել է Իննա Խոջամիրյանը
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:30, 8 սեպտեմբերի
Անդրանիկ Հարությունյան․ «Ցավոք սրտի վատ լուրերն ավելի շատ արձագանք են ունենում»10:19, 8 սեպտեմբերի
Ռուսաստանցի նկարիչներին առաջարկում են մեկնել Սոչի` սեքս-ճամփորդության09:00, 8 սեպտեմբերի
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:18, 7 սեպտեմբերի
Lamborghini-ն ներկայացրել է Reef AL Arancio յուրօրինակ մանկասայլակը18:10, 7 սեպտեմբերի
Ափամերձ նրբագեղության էությունը՝ Ralph Lauren-ի գարուն-ամառ 2025 հավաքածուում17:23, 7 սեպտեմբերի
Ռիհաննան՝ 20 000 դոլար արժողությամբ Alaïa վերարկուով16:02, 7 սեպտեմբերի
Սկսվել են «Աղախնի պատմությունները» սերիալի վերջին՝ վեցերորդ եթերաշրջանի նկարահանումները14:20, 7 սեպտեմբերի
Ջենիֆեր Լոպեսն իր նախկին ամուսնու՝ Բեն Աֆլեքի ֆիլմի աստղային պրեմիերային կրել է շլացնող զգեստ12:25, 7 սեպտեմբերի
Ինչպե՞ս են անցնում «Տատաստրոֆա» սիթքոմի նկարահանումները. այն, ինչ չեք տեսնի եթերում (վիդեո)10:34, 7 սեպտեմբերի
Սելենա Գոմեսը պաշտոնապես միլիարդատեր է դարձել09:00, 7 սեպտեմբերի
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:06, 6 սեպտեմբերի
Սեքսի համար իդեալական օրն ու ժամը