Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Վիշապի լեգենդը» շքեղ շոուով «Երեւան պարկում» բացվեց ընդարձակ սահադաշտը

Համասյանի ու Ռիք Ռոզատոյի երաժշտությունը՝ ARARAT-ի լեգենդար համի ու Ձիթողցյանի կտավների ուղեկցությամբ

ՇոկTok. «Մարդիկ ինձ են օգնում. ես եմ որոշում օգնել ընտանիքների, թե`ոչ». Տարոն Սարգսյան

Ֆրանսիական շքեղություն՝ փարիզյան շնչով. Les Nereides զարդերը՝ 6 տարի Երեւանում

Stylish Faces․ Հասմիկ Կարապետյանը՝ իր համար արված խենթ քայլերի, երկրպագուների հանդեպ ամուսնու վերաբերմունքի եւ այլ թեմաների շուրջ

«Վարձով ընտանիք». նոր հումորային նախագիծ` Մարջան Ավետիսյանի, Էմմա Սապունջյանի, Լեւոն Հախվերդյանի մասնակցությամբ

«Լեռները կհիշեն». ինչպես են ընթանում նոր հեռուստասերիալի նկարահանումները

Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ հայ կինոգործիչները հանդիպեցին Եվրիմաժի ներկայացուցիչների հետ եւ քննարկեցին իրենց նախագծերը

15:38, 31 հոկտեմբերի

Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ՝ հոկտեմբերի 27-ին տեղի ունեցավ  հանդիպում-քննարկում Երեւանում գտնվող Եվրիմաժի (Eurimages)  նախագահ Քեթրին Թրոտմանի, հիմնադրամի գործադիր տնօրեն Սյուզան Նյումանի եւ ծրագրերի ղեկավար Իրիս Կադուի մասնակցությամբ:

Հայ կինոարտադրողների, կինոբուհերի ուսանողության, դասախոսական կազմի, ոլորտի մասնագետների հետ հանդիպման ժամանակ ներկայացվեց Եվրիմաժի առաքելությունն ու անհատական հանդիպումներ անցկացվեցին Սյուզան Նյումանի եւ Իրիս Կադուի հետ։

Կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը խոսեց Հայաստանում համատեղ կինոարտադրության զարգացման ապագայի համար նման հանդիպումների կարեւոր նշանակության մասին։ 

d58ac315-96d1-44fa-b4eb-1742b8e1454f.jpeg (77 KB)

«Ես ուրախ եմ, որ հետաքրքրությունը մեծ է իմանալ, հասկանալ այն կարեւոր հնարավորությունը, որ տալիս է այս համագործակցությունը։ Մեր հոբելյանական տարում՝ հայ կինոյի 100-ամյակին, առիթ ստեղծել, որ հայ կինոարտադրողը կարողանա այսպիսի բացառիկ հնարավորություն ունենա, շատ կարեւոր քայլ է, եւ ես շատ ուրախ եմ այս ակտիվ մասնակցության համար»,-իր խոսքում նշեց Միրզախանյանը։ 

Եվրիմաժի գործադիր տնօրեն՝ Սյուզան Նյումանը խոսեց Հայաստանի նման փոքր կինոարտադրություն ունեցող երկրների փորձի շուրջ՝ հորդորելով հայ կինոարտադրողներին՝ օգտագործել Եվրիմաժի ընձեռած հնարավորությունները՝ պատրաստել ճշգրիտ փաթեթներ, դիմել եւ ստեղծել շատ ֆիլմեր։

«Մենք շատ ուրախ ենք եւ շնորհակալ Հայաստանի կինոկենտրոնի հետ այս համագործակցության համար։ Ես այստեղ տեսնում եմ ուսանողների եւ համարձակ պրոդյուսերների, որոնք փորձում են իրենց աշխատանքը հասցնել համաշխարհային մակարդակի, ինչին նպաստելը մեր ընկերության առաքելություններից է»,-հավելեց նա։ 

Հանդիպմանը մասնակցում էին նաեւ նախկինում Եվրիմաժից ֆինանսական աջակցություն ստացած կինոգործիչները, որոնք իրենց փորձով կիսվեցին՝ ընկերությանը դիմել ցանկացող գործընկերների  հետ։

Հիշեցնենք, որ հրավերի պայմանավորվածությունը՝ Կինոկենտրոնի տնօրենի եւ Եվրիմաժի նախագահի միջեւ, ձեռք էր  բերվել դեռեւս այս տարվա փետրվարին՝ Բեռլինի կինոշուկայում։ 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել