Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Վիշապի լեգենդը» շքեղ շոուով «Երեւան պարկում» բացվեց ընդարձակ սահադաշտը

Համասյանի ու Ռիք Ռոզատոյի երաժշտությունը՝ ARARAT-ի լեգենդար համի ու Ձիթողցյանի կտավների ուղեկցությամբ

ՇոկTok. «Մարդիկ ինձ են օգնում. ես եմ որոշում օգնել ընտանիքների, թե`ոչ». Տարոն Սարգսյան

Ֆրանսիական շքեղություն՝ փարիզյան շնչով. Les Nereides զարդերը՝ 6 տարի Երեւանում

Stylish Faces․ Հասմիկ Կարապետյանը՝ իր համար արված խենթ քայլերի, երկրպագուների հանդեպ ամուսնու վերաբերմունքի եւ այլ թեմաների շուրջ

«Վարձով ընտանիք». նոր հումորային նախագիծ` Մարջան Ավետիսյանի, Էմմա Սապունջյանի, Լեւոն Հախվերդյանի մասնակցությամբ

«Լեռները կհիշեն». ինչպես են ընթանում նոր հեռուստասերիալի նկարահանումները

«Լեռները կհիշեն» հեռուստասերիալի դերասանկական կազմը՝ Խուստուփ լեռան բարձունքին

Սեւ կատակերգություն՝ ապրելու կարեւորության մասին. «Սեւազգեստ կանայք» ֆիլմի փակ դիտումը` Երեւանում

Կարմիր գորգ. հայտնիների look-երը` «Սեւազգեստ կանայք» ֆիլմի պրեմիերային

Սաուդյան Արաբիայի թագաժառանգը միլիարդներ է ծախսում զվարճանքի նոր մեգանախագծի վրա, որը կգերազանվի Disney World-ին

16:55, 3 նոյեմբերի

Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանը միլիարդներ է ներդնում ոչ միայն նավթից երկրի կախվածությունը նվազեցնելու, այլեւ երկիրը հանգստի եւ զվարճանքի կենտրոնի վերածելու համար՝ առաջարկելով անզուգական զբոսաշրջային գրավչություններ: Քիդիան Սաուդյան Արաբիայի «2030 թ-ի տեսլականի» ծրագրի անբաժանելի բաղադրիչն է:

кидия.jpg (43 KB)

Մի քանի միլիարդ դոլար արժողությամբ ժամանցի կենտրոնը, որը գտնվում է Էր Ռիադից 45 կիլոմետր հեռավորության վրա, դառնալու է աշխարհի ամենամեծ ժամանցային քաղաքը՝ գերազանցելով անգամ Ֆլորիդայի Walt Disney World-ին: Քիդիայի այցելուները կկարողանան տեսնել ավելի քան 300 տեսարժան վայրեր, ներառյալ թեմատիկ այգիները, ջրաշխարհը, սպորտային քաղաքը, արկածային վայրերը եւ մշակութային նշանակություն ունեցող կոթողները:

Բացի այդ, կլինեն մի շարք առեւտրային կետեր, ռեստորաններ, բեմական արվեստի թատրոն, մեծ կինոթատրոն, ջրային կենտրոն եւ ավտոսպորտի հրապարակ:

Այս հսկայական նախագիծը, որը գրեթե երեք անգամ մեծ է Walt Disney World-ից, խոստանում է ժամանցի օրեր, որոնք հեշտ կլինի կազմակերպել՝ շնորհիվ հսկայական տարածքի: Քիդիան զբաղեցնում է 366 քառակուսի կիլոմետր տարածք․ դրա առաջին մասը նախատեսվում է բացել մինչեւ 2023 թվականը:

Քիդիան եւ աշխարհի ամենամեծ Six Flags այգին

Առաջին փուլով կբացվի աշխարհի ամենամեծ թեմատիկ այգին՝ Six Flags-ը, որը հայտնի է Six Flags Qiddiya անունով: Բացումը նախատեսված է 2024 թվականի հոկտեմբերին։ Այն ունիվերսալ ժամանցավայր կլինի ընտանեկան հանգստի համար, քանի որ ընդգրկում է վեց թեմատիկ տարածքներ, որոնցից յուրաքանչյուրն առաջարկում է ռեկորդային քանակի տեսարժան վայրեր:

кидия4.jpg (71 KB)

Այնուամենայնիվ, Six Flags Qiddiya-ի ամենամեծ գրավչությունը «Բազեի թռիչքն» է։ Այն 4 կմ երկարությամբ ատրակցիոն է, որը հասնում է մինչեւ 155 մղոն/ժ արագության եւ ընդգրկում է նաեւ ուղղահայաց թռիչք 525 ոտնաչափ բարձրությունից: Այն գերազանցում է անգամ Աբու Դաբիի Ferrari World-ի Formula Rossa-ին, որը ներկայումս աշխարհի ամենաարագ ատրակցիոնն է, որը զարգացնում է մինչեւ 240 կմ/ժ արագություն:

Թագավորության՝ առաջին եւ տարածաշրջանի ամենամեծ ջրաշխարհը

Քիդիան նաեւ կարող է պարծենալ աշխարհի միակ ջրաշխարհով, որը կառաջարկի ջրային եւ ցամաքային ատրակցիոնների համադրություն։ 

кидия3.jpg (37 KB)

Սաուդյան Արաբիայի՝ առաջին եւ ամենամեծ ջրաշխարհը տարածաշրջանում, որի բյուջեն կազմում է 750 միլիոն դոլար, կզբաղեցնի 252,000 քառակուսի մետր տարածք եւ կներառի ինը թեմատիկ գոտի:

Մոնակոյի մրցակից ավտոսպորտի սխեման

Գիտակցելով շքեղության անհրաժեշտությունը՝ Սաուդյան Ավտոմոբիլների եւ Մոտոցիկլետների Ֆեդերացիայի (SAMF) նախագահ արքայազն Խալիդ բեն Սուլթան Ալ Աբդուլլահ Ալ Ֆեյսալն ընդլայնում է զբոսաշրջության հնարավորությունները Սաուդյան Արաբիայում՝ Քիդդիա շրջանում զարգացնելով մրցարշավային ուղիները: Այս ուղիները, բացի բացառիկ ժամանցից եւ ադրենալին տրամադրելուց, կներառեն ակադեմիաներ եւ ավտոմրցույթների դպրոցներ:

кидия1.jpg (49 KB)

Ըստ Քիդիայի ավտոմոբիլային սպորտի նախագահ Էնդրյու Մալերիի՝այդ ճանապարհը նման կլինի Մոնակոյի 7,8 կմ երկարությամբ հայտնի մրցուղուն: 

Սպորտային եւ գեղարվեստական ​​պողոտաներ

Քիդիան կդառնա արվեստի եւ մշակույթի կենտրոն՝ նպատակ ունենալով մինչեւ 2030 թվականը ունենալ տարեկան 17 միլիոն այցելու: Այն կներկայացնի արվեստի համալիրներ, փառատոնային վայրեր, կատարողական արվեստի կենտրոններ, հրապարակներ եւ կինոթատրոններ: Բազմաթիվ կլինեն նաեւ սպորտային և հանգստի հնարավորությունները, ներառյալ ժայռի գագաթին գտնվող եզակի մարզադաշտը, որը կարող է ավելի քան 40,000 մարդ տեղավորել, գոլֆի դաշտը, ջրային կենտրոնն ու մարզասրահները:

кидия2.jpg (61 KB)

Ակնկալվում է, որ Սաուդյան Արաբիայի «2030 թ-ի տեսլականը» ծրագրի շրջանակում Քիդիան կհյուրընկալի 10,000 բնակելի շենք եւ կստեղծի 25,000 աշխատատեղ, ինչը մինչեւ 2030 թվականը մոտ 4,5 միլիարդ դոլար կբերի երկրի ՀՆԱ-ին:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել