Երևանում պաշտոնապես բացվեց Armflix-ի գրասենյակը

Էսօր քշել չկա, էսօր գինու փառատոն ա

Տոտալ դրամա Երեւանում

«Ազգային երգիչ 2»-ի մեծ համերգը, Սամվելի նոր երգը, ու մասնակիցներն՝ իրենց նոր բենդի մասին (VIDEO)

Stylish Faces. Աստղիկ Սաֆարյան. «Ասել եմ՝ չեմ սիրում, ու հեռացել եմ սիրելով»

Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

«Ազգային երգիչ 2»-ի հաղթող Սամվել Մալոյանը՝ «Կախվածություն» սերիալում նկարահանվելու, իր նոր երգի ու ֆիլմում իր համար անսովոր երգացանկի մասին

11:18, 16 նոյեմբերի

Այսօրվանից «Շանթ» հեռուստաընկերության եթերում կմեկնարկի նոր՝ «Կախվածություն» հեռուստասերիալը, որտեղ արդեն իսկ սիրված երիտասարդ դերասանների կողքին հեռուստադիտողը կտեսնի նաեւ «Ազգային երգիչ 2» նախագծի հաղթող Սամվել Մալոյանին։ Երեւանի թատրոնի ու կինոյի պետական ինստիտուտի ռեժիսուրայի բաժնի 1-ին կուրսի ուսանողը NEWS.am STYLE-ի հետ զրույցում ասաց, որ մինչ նկարահանվելը առաջարկ է ստացել մասնակցելու քասթինգի․ «Բարեբախտաբար, հաղթահարելով նախնական փուլերը, ներգրավվեցի սերիալի դերասանական կազմում, ինչի համար, իհարկե, շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր հնարավորություն տվեցին եւ վստահեցին ինձ»,-նշեց Սամվելը։ 

e246c504-ca55-4329-843c-74e02cda7acf.jpeg (205 KB)

«Ազգային երգիչ 2»-ի հաղթողը սերիալում մարմնավորում է մի երիտասարդի, որը զբաղվում է երաժշտությամբ, «բենդի ղեկավարն է, եւ կարծես՝ մի փոքր իր տեսակով ինձ նման է»,-պատմում է երգիչը, որը նախկինում ֆիլմում նկարահանվելու փորձ չէր ունեցել,-«ինչն էլ առիթ էր դարձել, որ ինձ բավականին լարված զգայի նկարահանման հրապարակում։ Շատ մտահոգություններ ու անհանգստություններ ունեի այդ առումով, բայց պետք է նշեմ, որ սերիալի ողջ անձնակազմն այնքան լավն է եւ աջակցող, որ իրենց շնորհիվ սահուն կերպով ինտեգրվեցի թիմին, ու եթե ոչ իդեալական, գոնե առանց լարվելու փորձում եմ անել իմ առջեւ դրված առաջադրանքը»։

Սամվելը հավելեց, որ սերիալում իր հերոսի երգացանկը իր երգացանկից տարբերվում է նրանով, որ երգերն ավելի ռոքային են։ «Հատուկ սերիալի համար մենք ձայնագրել ենք երգեր։ Քանի որ սերիալում կա ջութակահարուհու կերպար, մեզ օգնության հասավ «Ազգային երգիչ» նախագծի մեր շատ սիրելի «ջութակով աղջիկը»` Նոնան»։

a748190f-e82f-4516-aba6-49b9ea5ede3c.jpeg (76 KB)

Որքան էլ երգչի գրաֆիկը ծանրաբեռնված է, նա նշում է, որ օրը փորձում է այնպես ծրագրել, որ նկարահանումներն ու երգարվեստը չխանգարեն մեկը մյուսին։  «Ես բազմիցս նշել եմ, որ առանց երգի, երաժշտության չեմ պատկերացնում ինձ եւ, հետեւաբար, երաժշտական գործունեությունս առաջնային պլանում է ինձ համար»։

Հաղթանակից հետո Սամվելը ստացավ իր համար ամենասպասված նվերներից մեկը․ երգ՝ Ավետ Բարսեղյանի խոսքերով եւ Նիկ Էգիբյանի երաժշտությամբ։ Երգչի խոսքով՝ ստեղծագործությունն արդեն պատրաստ է, ինքն էլ արդեն հասցրել է ձայնագրել այն․ «Մնացել է մի քանի շտկում, եւ երգը վերջնական պատրաստ կլինի, բայց թե երբ կլինի պրեմիերան, դեռեւս չեմ կարող բացահայտել..․ Ամեն դեպքում՝ սպասեք շուտով»։

879a8eb2-5992-4a2a-a577-46c17fd61359.jpeg (174 KB)

«Ազգային երգիչ» նախագծի ավարտից հետո Սամվելն ու մրցույթի մյուս մասնակիցները երկու խոշոր համերգ են ունեցել։ Ամռանը երիտասարդ կատարողները ելույթ են ունեցել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, իսկ վերջերս՝ հոկտեմբերի 29-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում։ «Աննկարագրելի զգացում է հանդես գալ ընկերների հետ արդեն իսկ մեծ բեմից, ելույթ ունենալ այն մարդկանց առջեւ, ովքեր ամիսներ շարունակ հետեւել եւ աջակցել են մեզ....»,-ասում է երգիչը։ 

Ռեժիսուրայի մասնագիտություն ստացող Սամվելը նշում է՝ առայժմ հանդես է գալիս տեսախցիկի առջեւում, բայց հույս ունի՝ մոտ ապագայում էկրանների հակառակ կողմում եւս կունենա հաջողություններ։

b7b76a1b-07ed-40ce-824e-351a197661a6.jpeg (423 KB)

«Աստված առաջ, հետագան կյանքը ցույց կտա, բայց շատ կցանկանայի, որ ինչ էլ անեմ, լավ անեմ, որպեսզի երբ արված աշխատանքս հանձնեմ հանդիսատեսին կամ հեռուստադիտողին, վստահ լինեմ, որ հաջողել եմ։ Չեմ զլանա ասել, որ ես շնորհակալ եմ հեռուստադիտողին, ով վստահեց ինձ, եւ ուզում եմ ասել, որ իրոք մեծ է պատասխանատվությունը այդ մարդկանց հանդեպ, որոնք իրենց սերն ու ջերմությունը փոխանցել են ինձ»։

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել