Ֆրանսիայի առաջին տիկին Բրիջիտ Մակրոնը պատմել է ամուսնու հետ հարաբերությունների մասին՝ ներառյալ այն, որ մտավախություններ է ունեցել, որ նա «կսիրահարվի իր հասակակիցներից մեկին»:
«Ես լիակատար քաոսի մեջ էի»,- Paris Match-ին ասել է Բրիջիտ Մակրոնը,- «Ինձ համար նման երիտասարդ տղայի հետ սիրավեպ ունենալը կործանարար էր»։
Նրա խոսքով՝ Էմանուելը ստիպված է եղել մեկնել Փարիզ։ «Ես ինքս ինձ ասում էի, որ նա կսիրահարվի իր հասակակիցներից մեկին։ Բայց դա տեղի չունեցավ»:
Զույգի տարիքային տարբերությունը (նա 70 տարեկան է, ամուսինը՝ 45) մնում է թեժ թեմա: Մակրոնն անդրադարձել է դրան 2017 թվականին Elle France-ին տված հարցազրույցի ժամանակ՝ նշելով, որ «կյանքում կան պահեր, երբ պետք է շատ կարեւոր որոշումներ կայացնել»:
«Իհարկե, մենք նախաճաշում ենք միասին՝ ես եւ իմ կնճիռները, նա եւ իր երիտասարդությունը, բայց դա այդպես է։ Եթե ես այս ընտրությունը չկատարեի, ես բաց կթողնեի իմ կյանքը: Ես շատ երջանիկ էի իմ երեխաների հետ, բայց, միեւնույն ժամանակ, զգում էի, որ պետք է ապրեմ «այս սերը», լիովին երջանիկ լինեմ»։
Զույգը ծանոթացել է, երբ Բրիջիտը դրամա էր դասավանդում Ամյենի Պրովիդենս կաթոլիկ դպրոցում: Նրա դուստրը Էմանուելի դասընկերուհին էր։
Paris Match-ին տված նոր հարցազրույցից պարզ է դառնում, որ Բրիջիտ Մակրոնը շատ էր անհանգստանում տարիքային տարբերության համար, որն, ի վերջո, սկանդալ առաջացրեց, երբ պարզվեց, որ 40-ամյա ուսուցչուհու եւ 15-ամյա աշակերտի միջեւ սիրավեպ էր սկսվել։
Այդ ժամանակ Էմանուելի ծնողները որոշեցին նրան տեղափոխել Փարիզի մեկ այլ դպրոց, բայց դա չազդեց նրա եւ Բրիջիտի հարաբերությունների վրա։ Էմանուելի՝ Փարիզ մեկնելուց հետո Բրիջիտը դադարեց դրամա դասավանդել եւ ստանձնեց լատիներենի դասերը։ Նա ամուսնացած էր, բայց երկար տարիներ ապրում էր ամուսնուց առանձին։ Նա ամուսնալուծվեց նախքան Էմանուելի հետ ամուսնանալը։
Նա նաեւ անհանգստանում էր, թե ինչպես կազդեին դեռահասի հետ հարաբերությունները իր երեխաների վրա, որոնք Էմանուելի հասակակիցներն էին։ Բրիջիտը սպասել է տասը տարի՝ համոզվելու համար, որ իրենց ամուսնությունը շատ չի վշտացնի իր ընտանիքի անդամներին:
Երբ զույգն ամուսնացավ 2007 թվականին, Էմանուելը 29 տարեկան էր։ Նա այդ ժամանակ իր երեք խորթ զավակներից շնորհակալություն հայտնեց իրենց՝ «որպես ոչ այնքան սովորական զույգի» ընդունելու համար։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:05, 3 դեկտեմբերի
09:00, 3 դեկտեմբերի
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:38, 2 դեկտեմբերի
Աշխարհի առաջին կիբերսեքս-հասարակաց տունը. տեխնոլոգիա եւ սեքս19:31, 2 դեկտեմբերի
Հայկական դուդուկի լեգենդը. համերգ՝ նվիրված Ջիվան Գասպարյանի ծննդյան 95-ամյակին16:54, 2 դեկտեմբերի
Երկխոսություն ոճաբանի հետ. հայտնի վարսահարդար Սերգեյ Սագրադյան14:18, 2 դեկտեմբերի
Վարդանյան եղբայրները հանդես կգան Ամանորյա կրկեսային աննախադեպ շոու-ծրագրով12:14, 2 դեկտեմբերի
Ինչպես զարդարել տունը տոներին՝ կախված կենդանակերպի նշանից11:21, 2 դեկտեմբերի
Ջենիֆեր Լոպես. «Կանայք տարիքի հետ ավելի սեքսուալ են դառնում»09:00, 2 դեկտեմբերի
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:37, 1 դեկտեմբերի
Տղամարդու մատները շատ բան կարող են պատմել նրա մասին21:31, 1 դեկտեմբերի
Բեյոնսեն նշում է իր «Ռենեսանս» համերգային ֆիլմի պրեմիերան՝ «MY HOUSE» նոր սինգլի թողարկմամբ20:30, 1 դեկտեմբերի
Վանգայի կանխատեսումները 2024-ի համար. Պուտինի սպանությունը, ահաբեկչություն՝ Եվրոպայում, քաղցկեղի բուժումը