Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Վիշապի լեգենդը» շքեղ շոուով «Երեւան պարկում» բացվեց ընդարձակ սահադաշտը

Համասյանի ու Ռիք Ռոզատոյի երաժշտությունը՝ ARARAT-ի լեգենդար համի ու Ձիթողցյանի կտավների ուղեկցությամբ

ՇոկTok. «Մարդիկ ինձ են օգնում. ես եմ որոշում օգնել ընտանիքների, թե`ոչ». Տարոն Սարգսյան

Ֆրանսիական շքեղություն՝ փարիզյան շնչով. Les Nereides զարդերը՝ 6 տարի Երեւանում

Stylish Faces․ Հասմիկ Կարապետյանը՝ իր համար արված խենթ քայլերի, երկրպագուների հանդեպ ամուսնու վերաբերմունքի եւ այլ թեմաների շուրջ

«Վարձով ընտանիք». նոր հումորային նախագիծ` Մարջան Ավետիսյանի, Էմմա Սապունջյանի, Լեւոն Հախվերդյանի մասնակցությամբ

«Լեռները կհիշեն». ինչպես են ընթանում նոր հեռուստասերիալի նկարահանումները

Աշխարհի ամենավտանգավոր մթերքներն ու ուտեստները

22:28, 23 նոյեմբերի

Երբ մտածում եք աշխարհի ամենավտանգավոր մթերքների մասին, հավանաբար նկատի եք ունենում էկզոտիկ դելիկատեսները: Բացի կորեական ութոտնուկից, որը կուլ տալու ժամանակ դիմադրում է եւ կարող է ճակատագրական լինել, վտանգավոր մթերքների մեջ մտնում են այնպիսի կերակրատեսակներ, որոնք, գուցե, այս պահին ձեր սառնարանում են:

Թունավոր մթերքներից մինչեւ հիգիենիկ առումով ոչ անվտանգ կերակուրներ. Insider-ը դիետոլոգ դոկտոր Քիթ Կանտորի օգնությամբ կազմել է աշխարհի ամենավտանգավոր մթերքների ցանկը:

Բալի կորիզները շատ երկար մի ծամեք

вишня.jpg (92 KB)

«Թքեք բալի կորիզները, քանի որ դրանք պարունակում են ջրածնի ցիանիդի թունավոր միացություն»,-ասում է դոկտոր Կանտորը:

Սա վերաբերում է նաեւ այլ մրգերին, ինչպիսիք են դեղձը, սալորը եւ ծիրանը... Բայց շատ մի անհանգստացեք, եթե կուլ եք տվել: Այո, ջրածնի ցիանիդը թույն է, բայց դուք պետք է ուտեք մեկ տոննա բալի կորիզներ, նախքան այն կսպանի ձեզ:

Ֆուգու ձուկ

фугу.jpg (55 KB)

Ֆուգու ձուկն աշխարհի ամենաթունավոր մթերքներից է։ ԱՄՆ ներմուծումը խիստ սահմանափակ է, եւ միայն մեկ մատակարար է ստացել FDA-ի հավանությունը:

National Geographic-ի տվյալներով՝ եթե ֆուգու ձուկը ճիշտ չի եփվում, ապա 1200 անգամ ավելի մահացու է դառնում, քան ցիանիդը։ 

Կասու մարցու՝ թրթուրներով խմորված պանիր

сыр-1.jpg (61 KB)

Կասու մարցուն սարդինյան ավանդական պանիր է, որը լրացվում է կենդանի թրթուրներով, որոնք մասամբ քայքայում են պանիրը:

Գուցե չհավատաք, բայց հոթ-դոգը կարող է մահացու լինել

сосиски.jpg (56 KB)

Մի կողմ դնելով որոշ ապրանքանիշերի հոթ-դոգների մեջ հայտնաբերված կասկածելի բաղադրիչները՝ հայտնի է, որ հոթ-դոգը հաճախ դառնում է խեղդվելու պատճառ: John Hopkins Medicine-ի տվյալներով, դրանք հատկապես վստանգավոր են մինչեւ 3 տարեկան երեխաների համար։ Այնպես որ, աշխատեք այն դանդաղ ծամել:

Առվույտի ծիլերի աճի համար անհրաժեշտ խոնավ պայմանները  իդեալական են նաեւ մանրէների աճի համար

ростки.jpg (71 KB)

Առվույտի ծիլերը, հատկապես հում վիճակում, ապահովում են «իդեալական» միջավայր բակտերիաների աճի համար: Ըստ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնների՝ վերջին տասնամյակների ընթացքում սննդային հիվանդությունների բազմաթիվ բռնկումները կապված են կերակրի մեջ ծիլերի առկայության հետ:

Սաննակջին կարող է հակահարված տալ

Սաննակաջին ութոտնուկով հում կերակրատեսակ է, որը նախատեսված է ուտել, երբ այն դեռ շարժվում է: Այստեղ վտանգը նրանում է, որ չնայած խոհարարը մատուցելուց առաջ սպանում է ութոտնուկին, նյարդային ակտիվությունը թույլ է տալիս նրան գալարվել, ինչը նշանակում է, որ այն կարող է փաթաթվել կոկորդին, երբ դուք կուլ եք տալիս: Food & Wine-ի տվյալներով՝ տարեկան միջինը վեց մարդ մահանում է այս ուտեստն ուտելիս:

Խեցեմորթները կարող են ծովից կլանել վտանգավոր բակտերիաներ 

молюски.jpg (94 KB)

«Հում խեցեմորթները վտանգավոր են, քանի որ դրանք կարող են ծովից կլանել մանրէներ եւ այլ վնասակար բակտերիաներ»,-ասում է դոկտոր Կանտորը,-«Դրանք միշտ պետք է եփել։ Հատկապես զգույշ եղեք հում ոստրեներից»:

Բացի այդ, խեցեմորթները ամենատարածված (եւ ամենամահացու) սննդային ալերգիաներ առաջացնողներն են, ուստի պետք է հավելյալ զգույշ լինել:

Չպաստերիզացված պանիրն ԱՄՆ-ում արգելված է՝ հնարավոր վտանգների պատճառով

камам.jpg (39 KB)

Ամերիկայում դուք երբեք չեք կարողանա իսկական կամեմբեր պանիր ուտել։ Ինչո՞ւ։ Քանի որ, ըստ FDA-ի, այն պատրաստված է չպաստերիզացված «հում» կաթից, որը կարող է պարունակել բոլոր տեսակի վնասակար պաթոգեններ եւ բակտերիաներ: 

Բեգլներն ավելի վտանգավոր են, քան կարծում եք

бей-2.jpg (92 KB)

Այս թխվածքաբլիթները թունավոր չեն, բայց նախաճաշի համար նախատեսված այս բլիթները, ինչպես նաեւ ավոկադոն, հաճախ «դանակահարությունների» պատճառ են դառնում: 2011 թվականին մոտ 2000 ամերիկացիներ տեղափոխվել են շտապօգնության սենյակներ՝ դրանք կտրատելու ընթացքում ստացած վնասվածքների պատճառով:

Կանաչ կարտոֆիլը կարող է վնասակար լինել, եթե այն մեծ քանակությամբ ուտեք

картол.jpg (30 KB)

Չհասունացած «կանաչ» կարտոֆիլի թունավոր լինելու մասին շատ հաճախ են պնդում։ Կանաչ պալարները կամ կարտոֆիլի նոր ծիլերը, ինչպես հայտնի է, պարունակում են վտանգավոր թույն, որը հայտնի է որպես սոլանին եւ կարող է լուրջ հիվանդություն առաջացնել, եթե դրանք սպառվեն մեծ քանակությամբ: 

Ակիի չհասունացած պտուղը ուտելուց հետո կարող է առաջանալ փսխում կամ, նույնիսկ, մահ

аки.jpg (52 KB)

Ակին Ճամայկայի հանրաճանաչ միրգն է, որի մուտքն ԱՄՆ արգելված է, քանի որ այն շատ վտանգավոր է: Երբ պտուղը կարմրում է, նշանակում է՝ այն հասունացել է։ Բայց երբ դեղին է, այն հագեցած է հիպոգլիկին A-ի թունավոր մակարդակներով, որը ուտելու դեպքում կարող է փսխում առաջանալ, հիպոգլիկեմիա կամ, նույնիսկ, մահ:

Կանաչ նուշ

миндаль.jpg (74 KB)

«Դառը նուշը, երբ հում է, լի է ցիանիդով»,-ասում է դոկտոր Կանտորը: «Այն պետք է անցնի ամբողջական ջերմային մշակում՝ տոքսինները հեռացնելու համար»:

Բարեբախտաբար, սա նշանակում է, որ խանութից գնած նուշն անվտանգ է: Բայց մի անհանգստացեք. համաձայն CDC-ի, դուք պետք է ուտեք 1150 հատիկ, որպեսզի թունավորվեք:

Հում լոբին պարունակում է թունավոր նյութ

фасоль.jpg (104 KB)

Գուցե ձեզ դուր է գալիս ռագուի եւ չիլիի մեջ լոբի ավելացնելը, բայց երբեք չպետք է դրանք հում ուտեք: Հում լոբին պարունակում է թունավոր նյութ, որը հայտնի է որպես phytohemagglutinin: Լոբու մի քանի հատիկը կարող են առաջացնել այնպիսի ախտանիշներ, ինչպիսիք են փսխումը եւ գլխացավը: Սակայն թույնի քանակությունը զգալիորեն նվազում է, երբ լոբին եփում են։

Հակարլը կամ ֆերմենտացված շնաձուկը դելիկատես է, որը կարող է լինել վերջին բանը, որ երբեւէ կերել եք

акула.jpg (42 KB)

Սա իսլանդական ավանդական դելիկատես է: Չնայած այն ազգային մթերքներից մեկն է, բայց մոտեցեք դրան մեծ ռիսկով. շնաձկան հում միսը թունավոր է մարդկանց համար, քանի որ գրենլանդական շնաձկներն իրենց օրգանիզմում պարունակում են միզանյութի եւ տրիմեթիլամինի օքսիդի բարձր մակարդակ: Ըստ Seabourn Current-ի, դրանք մշակում են եւ կախում, որ չորանան, կամ երեքից հինգ ամիս ցեխի մեջ են թողնում։ 

Խավարծիլ՝ վառ բանջարեղեն, որն ունի «մութ կողմեր»

ревень.jpg (58 KB)

Այս վառ վարդագույն բանջարեղենը կարելի է գտնել կարկանդակների եւ պահածոների մեջ, սակայն դրա տերեւները չպետք է օգտագործվեն կերակուր պատրաստելու կամ թխելու համար, քանի որ դրանք թունավոր են՝ պարունակում են օքսալաթթու: Օքսալաթթվի չափից շատ օգտագործումը կարող է մահացու լինել:

Կտտկենին խաբուսիկորեն անմեղ տեսք ունի

бузина.jpg (88 KB)

Կտտկենու պտուղները համեղ տեսք ունեն եւ անվտանգ են ուտելու համար, երբ հասուն են եւ պատշաճ կերպով պատրաստված, ուստի այն սովորաբար օգտագործվում է ամեն ինչում՝ սննդային հավելումներից, գինուց եւ թեյից մինչեւ մուրաբաներ եւ կարկանդակներ:

Այնուամենայնիվ, դրա տերեւները, ճյուղերը եւ սերմերը պարունակում են ցիանոգեն գլիկոզիդի (սամբունիգրին) պոտենցիալ մահացու մակարդակ: Եթե ​​հատապտուղները լիովին չեն հասունացել կամ պատշաճ կերպով քամված չեն, այն ուտելը կարող է առաջացնել աղեստամոքսային տրակտի ախտանիշներ, ինչպիսիք են փսխումը, ուժեղ փորլուծությունը եւ սրտխառնոցը:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել