Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Վիշապի լեգենդը» շքեղ շոուով «Երեւան պարկում» բացվեց ընդարձակ սահադաշտը

Համասյանի ու Ռիք Ռոզատոյի երաժշտությունը՝ ARARAT-ի լեգենդար համի ու Ձիթողցյանի կտավների ուղեկցությամբ

ՇոկTok. «Մարդիկ ինձ են օգնում. ես եմ որոշում օգնել ընտանիքների, թե`ոչ». Տարոն Սարգսյան

Ֆրանսիական շքեղություն՝ փարիզյան շնչով. Les Nereides զարդերը՝ 6 տարի Երեւանում

Stylish Faces․ Հասմիկ Կարապետյանը՝ իր համար արված խենթ քայլերի, երկրպագուների հանդեպ ամուսնու վերաբերմունքի եւ այլ թեմաների շուրջ

«Վարձով ընտանիք». նոր հումորային նախագիծ` Մարջան Ավետիսյանի, Էմմա Սապունջյանի, Լեւոն Հախվերդյանի մասնակցությամբ

«Լեռները կհիշեն». ինչպես են ընթանում նոր հեռուստասերիալի նկարահանումները

Սերժ Թանկյանն ու Մայքլ Գուրջյանը՝ «Օսկար»-ի հայաստանյան թեկնածու «Ամերիկացի» ֆիլմի եւ այն մասին, թե ինչու է երկիրը «շարժվում դեպի արեւմուտք»

12:30, 24 նոյեմբերի

Դերասան եւ ռեժիսոր Մայքլ Գուրջյանը «Օսկարի» հայաստանյան հավակնորդ «Ամերիկացի» ֆիլմի սցենարը գրելուց անմիջապես հետո դիմել է System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանին:

«Գրեմմիի» մրցանակակիր երաժիշտը եւ քաղաքական ակտիվիստն այնուհետեւ ֆիլմի գործադիր պրոդյուսերն է դարձել: Այնտեղ օգտագործված է Չապլինի հեգնական կերպարը՝ պատկերելու հայկական սփյուռքի՝ իր արմատներին կապվելու երազանքը:

Գուրջյանը, ով ֆիլմի հեղինակն ու ռեժիսորն է, մարմնավորում է նաեւ Չարլիին՝ ԱՄՆ տեղափոխված հայ գաղթականին, ով վերադառնում է խորհրդային ժամանակների իր հայրենիք եւ անմիջապես բանտարկվում: Բայց իր խցից նա տեսնում է բանտապահի տունը։ Աստիճանաբար, նրա, պահակի ու վերջինի կնոջ կյանքն, անուղղակիորեն, միահյուսվում է։

Գուրջյանն ու Թանկյանը Variety-ի հետ զրուցել են ֆիլմի արդիականության մասին, քանի որ Հայաստանի հարաբերությունները Ռուսաստանի հետ գնալով սրվում են:

«Որպես հայ՝ ես միշտ ցանկացել եմ ինչ-որ բան անել՝ կապված իմ արմատների հետ։ Նկատելով, որ Ցեղասպանության վրա կենտրոնացումը մեծ է, ես  ցանկացա նկարահանել մի ֆիլմ, որը թույլ կտար հայերին մի փոքր հանգստանալ, ու նաեւ մի քիչ ծիծաղելի կլիներ: Այն, որ Ստալինը հայերին առաջարկել էր հայրենադարձվել (նա դա արեց խորհրդային շատ երկրների հետ), ես չգիտեի այդ մասին, եւ շատ հայեր առանձնապես չեն խոսում այդ թեմայով: Բայց ես մի քանի անգամ լսել եմ, որ դա նկարագրվում էր որպես «վերք՝ վերքի վրա»։ Ցեղասպանությունից հետո ողջ մնացած շատ հայեր վերադարձան հայրենիք... Սակայն շատերի համար դա աղետ էր։ Այս պատմության մեջ հուսադրող բան գտնելը դժվար էր, ինչպես նաեւ՝ ճիշտ մոտեցում ցուցաբերելը:

Երբ ես առաջին անգամ գրեցի սցենարը, ես 100%-ով վստահ չէի, որ այն կաշխատեր: Սա է պատճառներից մեկը, որ ես Սերժին ցույց տվեցի դրա վաղ պատճենը: Կարծում եմ, որ շատ առումներով նա ինձ վստահություն ներշնչեց, որ այստեղ ինչ-որ բան կա եւ արժե հետամուտ լինել»,-ասում է Գուրջյանը:

Թանկյանը կարծում է, որ «այժմ անհավանական ժամանակ է այս ֆիլմը թողարկելու համար՝ կապված Հայաստանի՝ դեպի Արևմուտք ուղղված աշխարհաքաղաքական առանցքի հետ»։ «Մարդիկ նայում են Հայաստանին ու ասում՝ այ, նրանք 1920-ականների սկզբից Ռուսաստանի խորհրդային արբանյակային երկիրն էին։ Ինչը ճիշտ է։ Բայց մարդիկ չեն գիտակցում, որ ցեղասպանությունը դրա հետ մեծ կապ ունի: Ցեղասպանությունից հետո մեր հարեւանությամբ Թուրքիա ունեինք, Հայաստանում սով էր, եւ շատ ավելին։ Հայաստանը մեծ անկախություն չուներ: Մոտ երկու տարի երկիրը անկախ էր, եւ թուրքական բանակը ներխուժեց։ Եղել են մարտեր։ Այսպիսով, ընտրությունը ռուսների միջեւ էր, ովքեր մենք գիտեինք, որ մեզ չեն սպանելու, եւ թուրքերի միջեւ, ովքեր մեզ սպանում էին: Այնպես որ, 1921 թվականին Հայաստանի խորհրդայնացումը ընտրություն չէր։ Եվ մարդիկ պետք է սա գիտակցեն։ Խորհրդային Հայաստանի պատմությունը շարունակվեց մինչեւ 1991 թվականը, երբ երկիրը ձեռք բերեց անկախություն, իսկ Ռուսաստանը դարձավ անվտանգության երաշխավորը։ Իսկ հետո՝ 2020 թվականին, ինչպես գիտենք, հարձակում եղավ Ադրբեջանի կողմից։ Եվ, իհարկե, հարձակվել են Պուտինի լիակատար իմացությամբ ու համաձայնությամբ, քանի որ առանց նրա համաձայնության նման բաներ չեն կարող լինել նրա տան բակում։

Դրանից հետո ռուսական պետությունը Հայաստանին «վրաերթի ենթարկեց»: Այնպես որ, վերադառնալով այս ֆիլմին, սա կատարյալ շրջադարձ է, որը ցույց է տալիս, թե ինչու է Հայաստանը շարժվում դեպի Արեւմուտք»,-նշել է Թանկյանը։

Հարցին, թե ինչ է նշանակում «Օսկարի» հավակնորդ ֆիլմը հայերի համար, Գուրջյանը նշում է, որ ինքը դա ազգային անվտանգության խնդիր է համարում: «Հայկական մշակույթի մասին մարդկանց գիտելիքները շատ ու շատ սահմանափակ են։ Եվ ոչ միայն հայերին, այլեւ ոչ հայերին հասանելի ֆիլմ ունենալն օգնում է հայերին երեւալ: Եթե ​​Հայաստանը ստանար մրցանակը, դա, բառիս բուն իմաստով, կփոխեր երկրի վիճակը»։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել