Այնքան ճշմարտություններ ասվեցին այդ օրը, որ ծրագիրը փակեցին. Արթուր Բախտամյան

Գունավոր մարդիկ, բարձր տրամադրություն. Գույների փառատոնը՝ Երեւանում

Football Fest. մրցույթներ, չելենջներ ու մարտահրավերներ

Երևանում պաշտոնապես բացվեց Armflix-ի գրասենյակը

Էսօր քշել չկա, էսօր գինու փառատոն ա

Տոտալ դրամա Երեւանում

«Ազգային երգիչ 2»-ի մեծ համերգը, Սամվելի նոր երգը, ու մասնակիցներն՝ իրենց նոր բենդի մասին (VIDEO)

Stylish Faces. Աստղիկ Սաֆարյան. «Ասել եմ՝ չեմ սիրում, ու հեռացել եմ սիրելով»

Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Ռոբերտ Քարդաշյանի մորաքրոջ աղջիկը պատմել է, թե ինչ «ծանր հետեւանքներ» են եղել ընտանիքում Քարդաշյանի ու Ջենների ամուսնալուծությունից հետո

13:26, 24 նոյեմբերի

Ռոբերտ Քարդաշյանի մորաքրոջ աղջիկը՝ Սիսին, Քլոեին պատմել է, թե ինչ ծանր հետեւանքներ են եղել իրենց ընտանիքում Քարդաշյանի եւ Քրիս Ջենների ամուսնալուծությունից հետո։

«Քարդաշյանները» ռեալիթի շոուի վերջին էպիզոդում Քլոե Քարդաշյանը նոր բացահայտումներ է արել իր ընտանիքի պատմության մասին: Նա հարցազրույց է ունեցել Սիսիի հետ, որով հետագայում ծրագրում էր կիսվել իր եղբայրների եւ քույրերի հետ:

кр2-2.jpg (102 KB)

«Նա Քարդաշյանների ընտանիքի պատմությունն է։ Նա մեր ամբողջ հայկական թիմի դարպասապահն է... Ես, պարզապես, ուզում եմ ավելին իմանալ հորս մասին, նրա երիտասարդության մասին, ընտանիքիս, մորս մասին․․․ Նա ամեն ինչ գիտի, քանի որ անընդհատ նրանց կողքին էր»,-բացատրել է Քլոեն: Բայց Քլոեն, հավանաբար, շատ ավելին է իմացել, քան սպասում էր, հատկապես՝ ծնողների ամուսնալուծության մասին: Նա Սիսիին հարցրել է, թե ինչ է վերջինը սովորել իր հորից․ «Ընտանիքն առաջին տեղում է»,-պատասխանել է Քարդաշյանի ազգականուհին:

Նրա խոսքով՝ Ռոբերտի մայրը՝ Հելենը, զայրացել է՝ իմանալով ամուսնալուծության մասին։ «Քո տատիկը գոռում էր. «Ի՞նչ է նա անում: Մենք պետք է շտկենք դա»»,-հիշում է Սիսին: Նա նշել է, որ Ռոբերտը չէր խոսում իր հետ այն բանից հետո, երբ ինքը հրաժարվել էր դադարեցնել շփումը Քրիսի հետ։ «Ես ասացի, որ չեմ կարող դա անել, քանի որ այդ դեպքում ես չեմ կարողանա խոսել Քորթնիի, Քիմբերլիի, Քլոեի եւ Ռոբի հետ... Եվ նա բարկացած էր ինձ վրա մինչեւ իր մահը․ դա իմ ամենամեծ ափսոսանքն է»:

кр3-1.jpg (53 KB)

Նա նաեւ մի փոքր ավելին է բացահայտել ամուսնալուծության ժամանակ ընտանեկան վեճի, ինչպես նաեւ՝ Հելենի եւ Քրիսի միջեւ ենթադրյալ կոնֆլիկտի մասին: «Մի օր քո Հելեն տատիկը եկավ տուն եւ ասաց Քրիսին. «Ես ամբողջ կյանքում շատ եմ աշխատել, դու քանդեցիր մեր ընտանիքը, Քարդաշյանների ամրոցը փլուզվեց»:

Սիսին զգում էր, որ Հելենը «հոգու խորքում» ցանկանում էր, որ Քրիսը վերադառնար իր կյանք, եւ պնդում, որ տատիկն այնքան էր հուզվել, երբ Ջենները բաժանումից անմիջապես հետո կրկին ամուսնացել էր: «Դուք հայտնվել էիք People ամսագրում, եւ նա ամենուրեք իր հետ տանում էր այդ ամսագիրը, կարծես իր երեխան լիներ: Նա այնքան հպարտ էր ձեզանով: Քրիսը կարողացավ հաղթահարել ճգնաժամը։ Նա չկոտրվեց։ Ամրոցը փլուզվեց, բայց քո մայրը կանգուն մնաց»։

Սիսին նաեւ պատմել է, որ Քրիսը «գաղտագողի» մտել է տուն՝ տեսնելու Ռոբերտին, երբ վերջինը մահվան շեմին էր: «Նրանք հրաժեշտ տվեցին միմյանց: Կարծում եմ, նրանք սեր խոստովանեցին, եւ Քրիսն ասաց, «Դու իմ կյանքի սերն ես», հայրդ նույն կերպ պատասխանեց եւ մահացավ: Նրանց հարաբերությունները զարմանալի էին, եւ դրանում կասկած չկա։ Դա կախարդական մի բան էր, մինչեւ ավարտը»:

Ռոբերտ Քարդաշյանը մահացել է 2003 թվականի սեպտեմբերի 30-ին, ընդամենը 59 տարեկան հասակում՝ կերակրափողի քաղցկեղի դեմ պայքարից հետո:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել