Թեյլոր Սվիֆթը Ռիոյի իր շոուից առաջ մահացած երկրպագուհու ընտանիքին հրավիրել է Սան Պաոլոում կայացած իր համերգին

15:23   27 նոյեմբերի, 2023

Ռիո դե Ժանեյրոյում Թեյլոր Սվիֆթի համերգից առաջ 23-ամյա Անա Կլարա Բենեւիդես Մաչադոյի ողբերգական մահից ընդամենը օրեր անց երգչուհին նրա ընտանիքին եւ ընկերներին հրավիրել է միանալ իրեն Սան Պաոլոյի ելույթին, գրում է Daily Mail-ը։

23-ամյա Մաչադոն հանկարծակի վատ է զգացել այս ամսվա սկզբին Սվիֆթի Ռիո դե Ժանեյրո շոուից առաջ։ Նրա կյանքը փրկել չի հաջողվել։ Նրա ինքնազգացողությունը վատացել էր աննորմալ շոգ եղանակի պատճառով:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Folha de S.Paulo (@folhadespaulo)

Սվիֆթը երկրպագուի մահից հետո հետաձգել էր Ռիոյի եւս մեկ շոու, այնուհետեւ կազմակերպիչները հայտարարել էին համերգային ծրագրում նախատեսված փոփոխությունների մասին:

Երգչուհին կիրակի օրը վերադարձել է Բրազիլիա՝ ելույթ ունենալով Սան Պաոլոյում, որտեղ Սվիֆթը հրավիրել էր նաեւ Մաչադոյի ընտանիքին եւ ընկերներին եւ լուսանկարվել նրանց հետ:



© NEWS.am STYLE