Oops. «Մանկական Եվրատեսիլ 2022»-ում Հայաստանի ներկայացուցիչ Նարեն նոր տեսահոլովակ է թողարկել

17:07   27 նոյեմբերի, 2023

Երեւանում կայացած «Մանկական Եվրատեսիլ 2022»-ում Հայաստանի ներկայացուցիչը նորություն ունի: Նարե Ղազարյանը նոր երգ ու տեսահոլովակ է ներկայացրել, որը կոչվում է Oops:  Երգը հայերեն է, խոսքերի հեղինակը Գրիգոր Կյոկչյանն է, երաժշտությունը Գրիգորը հեղինակել է Նիկ Էգիբյանի հետ:

Նարեի տեսահոլովակն աչքի է ընկնում վառ գույներով ու ժամանակակից լուծումներով: Ռեժիսորը Արամայիս Հայրապետյանն է: Երգչուհին աշխատել է ոճաբան Արմեն Գալյանի հետ եւ փայլում է ինքնատիպ կերպարներով:

Երգչուհու տեսահոլովակն ունի ավելի քան 200 մեկնաբանություն, որոնք մեծամասամբ թողել են մրցույթի նրա երկրպագուները՝ տարբեր երկրներից:



© NEWS.am STYLE