43-ամյա Քիմ Քարդաշյանն ընդգծել է շքեղ կազմվածքը Balenciaga-ի կիպ զգեստով

21:15   27 նոյեմբերի, 2023

Հագնված, թե կիսամերկ՝ Քիմ Քարդաշյանը կարողանում է իր շուրջ պտտել բոլոր հայացքները: Աշխարհահռչակ հայուհին այս անգամ Instagram-ի իր միլիոնավոր հտեւորդների առաջ փայլել է Balenciaga-ի երկար զգեսով, որն ընդգծել է ռեալիթի շոուի աստղի փարթամ կազմվածքը:

IMG_0797.jpeg (234 KB)

43-ամյա Քիմն այդ զգեստով ներկա է եղել  Baby2baby Gala-ին, որը տեղի է ունեցել նոյեմբերի 11-ին: Զգեստը մարմնագույն է՝ լրացված սեւ գույնի ծաղկային ասեղնագործությամբ: Շրջազգեստը երկար է ու կիպ, իսկ իրանը զարդարում է սեւ կտորից գոտին: Զգեստի հետ Քիմն ընտրել է մարմնագույն սրածայր բարձրակրունկներ:

IMG_0803.jpeg (457 KB)

Քարդաշյանը լուսանկարների շարքը չի մակագրել, պարզապես հետեւորդներին «սեւ սրտիկ» է ուղարկել:

IMG_0804.jpeg (244 KB)



© NEWS.am STYLE