«Ворона» երգի կատարող Լինդան մենահամերգով հանդես կգա Երեւանում

10:49   29 նոյեմբերի, 2023

Լեգենդար Լինդան մեծ մենահամերգով հանդես կգա Երեւանում։

Երգչուհու համերգը տեղի կունենա դեկտեմբերի 9-ին՝ Hard Rock Cafe-ի բեմում: Լինդան եւ նրա ստեղծագործական խումբը կկատարեն երգեր նոր ալբոմից, ինչպես նաեւ բոլորի կողմից սիրված հիթեր՝ «Цепи и кольца», «Мало огня», «Ворона» և այլն։

Սվետլանա Լվովնա Գեյմանը՝ Լինդան, ռուսական շոուբիզնեսից հայտնի երգչուհի է, որը հանդես է գալիս էլեկտրոնային եւ էթնիկ ոճերում: Ավելի հաճախ նրա ժանրը բնութարգրում են trip rock:



© NEWS.am STYLE