15:17 29 նոյեմբերի, 2023Քենդալ Ջեններն այս ամիս հայտնվել է Forbes ամսագրի շապիկին՝ «30 Under 30» հատուկ թողարկման համար:
Vogue-ի 28-ամյա մոդելը ներկայացվել է, որպես «ձեռնարկատեր»՝ հանդիսանալով 818 Tequila-ի հիմնադիրը, որը հաջողության է հասել թողարկման պահից ի վեր:
Քենդալը Քարդաշյան/Ջեններ ընտանիքի երրորդ անդամն է, ով հայտնվել է հեղինակավոր ամսագրի շապիկին:
Посмотреть эту публикацию в Instagram
Քիմ Քարդաշյանը 2016 թվականին էր զարդարել է Forbes-ի շապիկը, իսկ Քայլի Ջենները՝ 2018-ին:
Պարտադիր չէ, որ աստղը լինի միլիարդատեր՝ Forbes-ի շապիկին հայտնվելու համար․ նա, պարզապես, պետք է ցույց տա, թե ինչպիսին է խելամիտ բիզնեսը:
Իր շապիկի պատմության մեջ Քենդալն ասել է, որ իր ապրանքանիշն ունի բարձր որակ, որի վաճառքը կապված չէ իր աստղային անվան հետ: «Ես ուզում էի, որ խմիչքն ու ապրանքանիշը ինքնուրույն հասնեին ճանաչման, եւ մարդիկ սիրեին այն ոչ այն պատճառով, որ ես դրանում ներդրում ունեմ։ Ես, պարզապես, ցանկանում էի, որ այն այդքան լավը լիներ»,-ասել է մոդելը: