Նորաձեւ սանրվածքներ գարուն-ամառ 2014. Նարեկ Չեստերֆիլդ

16:02   27 դեկտեմբերի, 2013

Յուրաքանչյուր աղջիկ տանից դուրս գալուց առաջ բավականին ժամանակ է ծախսում իրեն կարգի բերելու համար:

Զգեստ, աքսեսուարներ, շպար... դրանց ընտրությունը նույնքան կարեւոր է կնոջ արտաքինի համար, որքան սանրվածքը: Կնոջ արտաքինում ամենից առաջ աչքի զարնողը թերեւս սանրվածքն է: Իսկական կնոջ մազերը պարզապես պարտավոր են միշտ խնամված եւ առողջ տեսք ունենալ: Կարեւոր է, որ սանրվածքը հարմար լինի ձեզ եւ, իհարկե, համապատասխանի նորաձեւության միտումներին: Այո, ամեն տարի նորաձեւությունը թելադրում է նոր միտումներ, որոնց պետք է հետեւել:

Գալիք Ձիու տարվա նորաձեւ սանրվածքների, երանգների եւ կտրվածքների մասին NEWS.am STYLE-ը զրուցեց ոճաբան-վարսահարդար Նարեկ Չեստերֆիլդ-ի հետ: 

 

Մելինե Տոնոյան



© NEWS.am STYLE