Դուբայում կհայտնվի 10,5 հեկտար տարածքով կղզի՝ Վեգասի ոճով

16:23   1 դեկտեմբերի, 2023

Դուբայում կհայտնվի 10,5 հեկտար տարածքով, Վեգասի ոճով կղզի, որը կկոչվի հենց «Կղզի»։ Այն կառուցել է սեփականության կառուցապատող Wasl-ը՝ 1,2 միլիարդ դոլարով: Jumeirah Beach-ը կվերակենդանացնեն Լաս Վեգասի խորհրդանշական հյուրանոցների եռյակը՝ MGM-ն, Bellagio-ն եւ Aria-ն, որոնք ունեն 1400 հյուրանոցային համարներ եւ բնակարաններ, ինչպես նաեւ՝ խանութներ ու ռեստորաններ:

остров1-1.jpg (70 KB)

TimeoutDubai-ի տվյալներով՝ «Կղզին» համարվում է Էմիրությունում 2017 թվականից ի վեր ամենամեծ շինարարական գործարքը։ Կոմերցիոն խաղերի կարգավորման գլխավոր մարմինը (GCGRA) կվերահսկի գործողությունները՝ ապահովելով պատասխանատու եւ լավ կարգավորվող խաղային միջավայր: «Մենք կարծում ենք, որ սա կդառնա աշխարհի խաղային հյուրընկալության լավագույն բրենդներից մեկը»,-ասել է MGM-ի նախագահ եւ գործադիր տնօրեն Ուիլյամ Հորնբաքլը:

остров2.jpg (77 KB)

«Կղզին» մշակվում է արդեն մի քանի տարի եւ գտնվում է Ում Սուքեյմի ափամերձ տարածքում: Այն տեղակայված կլինի Բուրջ Ալ Արաբի, Jumeirah Beach հյուրանոցի եւ հանրային լողափի մոտ։



© NEWS.am STYLE