Louis Vuitton-ը ներկայացրել է 3D տպագրությամբ սպորտային կոշիկներ

17:26   1 դեկտեմբերի, 2023

Louis Vuitton-ի՝ Հոնկոնգում կայացած աշնանային շոուի ժամանակ  Ուիլյամ Ֆարելը ներկայացրել է 3D տպագրությամբ սպորտային կոշիկներ՝ ապացուցելով, որ նորարարությունն իր առաջնահերթություններից է:

Louis Vuitton-ի կոշիկի դիզայնի ղեկավար Մաթիաս Պատիլոնն իր Instagram-ում կիսվել է կոշիկների լուսանկարներով՝ մակագրության մեջ նշելով հավաքածուի անունը՝ LV COBRA:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Mathias Patillon (@office2143)

Այս դիզայնը 3D տպագրության տեխնոլոգիայի առաջընթացն է ներկայացնում․ խառը հյուսվածքը նրբորեն համատեղում է փափուկ ցանցն ու հարթ եզրերը:

4д.jpg (88 KB)

LV Monogram-ի ֆիրմային մոտիվը եւ նոր ապրանքանիշի պատկերագրությունը փորագրված են մոդելի վրա, իսկ վերեւի հատվածի անցքերը ապահովում են օդի թափանցումը՝ օգտագործման ընթացքում: Պոդիումի վրա դիզայնը ներկայացվել է երկու գույներով՝ կրեմա-սպիտակավուն եւ սեւ։ 



© NEWS.am STYLE