Լիա Զախարյանի նոր ֆոտոշարքն ու փարիզյան կերպարը՝ Գյումրիում

10:35   4 դեկտեմբերի, 2023

Լիա Զախարյանը նոր ֆոտոշարք ունի, որի կադրերով կիսվել է Instagram-ում: Լուսանկարներն արված են Գյումրիում, իսկ Լիան ֆրանսուհու կերպարում է: Դերասանուհին կրում է սպիտակ բլուզ՝ սեւ շորտերի հետ, սեւ ժիլետ, թափանցիկ զուգագուլպաներ եւ բերետ, մազերը ոլորած են նուրբ ալիքներով, կարմիրով շեշտադրված են շուրթերը, իսկ աքսեսուարներից ընտրված են կլոր ականջօղեր եւ քառաշերտ հուլունքներ՝ պարանոցին: Առանձնահատուկ ուշադրության են արժանի նաեւ կոշիկերը, որոնք սեւ են, քառակուսի առաջնամասով ու միջին չափսի քառակուսաձեւ կրունկներով:

IMG_1041.jpeg (230 KB)

Լիան կեցվածք է ընդունել Գյումրու փողոցներում, ձեռքին՝ բագետներով կապոց եւ թերթեր: Դերասանուհին հետեւորդներից հետաքրքրվել է, թե «եվրոպական ո՞ր երկրին է նման մեր սիրելի Գյումրին»:

Լուսանկարների հեղինակը Արման Փափազյանն է:

IMG_1043.jpeg (306 KB)
IMG_1044.jpeg (237 KB)



© NEWS.am STYLE