Կլաուդիա Շիֆերը Բարբի տիկնիկ է «դարձել»

12:05   5 դեկտեմբերի, 2023

Կլաուդիա Շիֆերի կերպարով Բարբիի ստեղծումը Mattel-ի կողմից բնական քայլ էր, քանի որ մոդելն իրական կյանքում շատ նման է իրենց խորհրդանշական տիկնիկին: Բոլոր ժամանակների նոր տիկնիկը կրում է Versace-ի կապույտ զգեստ, որը 53-ամյա Շիֆերը կրել է 1994 թվականի Atelier Versace աշուն/ձմեռ ցուցադրության ժամանակ:

«Ես երբեք չեմ մոռանա այն պահը, երբ առաջին անգամ հագա այդ զգեստը», - ասել է Շիֆերը WWD-ին,-«Այդ ժամանակ «Վերսաչեն», իսկապես, նորաձեւության նոր ձեւաչափի առաջամարտիկն էր»:

IMG_1135.jpeg (279 KB)Մոդելը, ով ավելի քան 16 անգամ հայտնվել է Vogue ամսագրի շապիկին, նշել է, որ մանկության տարիների խաղում էր Բարբի տիկնիկով եւ ձգտում նմանվել նրան:

«Կես դար անց Mattel-ն իրականացրեց իմ ցանկությունը՝ ստեղծելով իմ նմանությամբ տիկնիկ: Հուսով եմ, որ իմ տիկնիկը կարող է երկրպագուներին ոգեշնչել, որ չվախենան երազելուց եւ հետեւեն իրենց կրքերին»,-ասել է նա:



© NEWS.am STYLE