Մոխրագույն ճայի հետ հաջող հանդիպումը կանադուհուն շնորհել է «Տարվա միջազգային հարսանեկան լուսանկարչի» տիտղոսը

23:33   5 դեկտեմբերի, 2023

Տարա Լիլին 2023 թվականի «Տարվա միջազգային հարսանեկան լուսանկարիչ» անվանակարգում հաղթող է ճանաչվել: Աշխարհի ավելի քան 300 հարսանյաց լուսանկարիչների 1700 աշխատամքների կողքին Տարայի դյութիչ լուսանկարը գրավել է ժյուրիի եւ հանդիսատեսի սրտերը:

Հաղթող լուսանկարում պատկերված է մի աշխույժ ճայ, որը որոշել է ժամանակավորապես «հանգրվանել» հարսնացուի գլխին:

Սովորաբար, «Տարվա լավագույն հարսանեկան լուսանկարիչ» մրցույթը արգելում է ֆոտոշոփի (կամ լուսանկարների խմբագրման այլ ծրագրերի) միջոցով լայնածավալ մանիպուլյացիաներ, որպեսզի դատավորները կարողանան վստահ լինել, որ նման պահերը իրական են: Տարայի ֆիքսած կադրը հիանալի կերպով արտացոլում է չզտված հույզերի, զարմանքի պահերը՝ ներկայացնելով այն, ինչ տեղի էր ունեցել հարսանիքի ընթացքում:

танец-2.jpg (37 KB)

Իտալացի հարսանեկան լուսանկարիչ Կարմելո Ուչինոն երկրորդ տեղն է զբաղեցրել իր կենսունակ կոմպոզիցիայի համար, որը պատկերում է գրկախառված նորապսակ զույգին՝ իրենց առաջին պարի ժամանակ, իսկ նրանց շուրջը ջրային կասկադ է անցնում:

альпинисты.jpg (58 KB)

Մյուս ուշագրավ կադրերից են Էմի Շեֆերի ֆիքսած երկու համարձակ լեռնագնացները, որոնք համբուրվում են ժայռի վրա եւ Ֆաբիո Միրուլլայի լուսանկարը՝ ոգեշնչված Pink Floyd-ից։ 

черное и белое.jpg (42 KB)



© NEWS.am STYLE